Add to favourites

«ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

 

«ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» 2004 թվականի նոյեմբերի 24-ի ՀՕ-135-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 6-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել հետևյալ բովանդակությամբ.

 «4. Հայաստանի Հանրապետության տարածքում հատուկ խաղային հաշիվների դրամական միջոցների մուտքագրումն (համալրումն), խաղադրույքների կատարումն  և դրամական (փողային) շահումների հանձնումը (ելքագրումը) կարող են կատարվել և գովազդվել միայն Հայաստանի Հանրապետության դրամով, բացառությամբ Հայաստանի Հանրապետությունում լիցենզավորված և խաղադրույք ընդունելու իրավունք ձեռք բերած ինտերնետ շահումով խաղերի և/կամ տոտալիզատորի (ինտերնետ տոտալիզատորի) կազմակերպիչների ու ՀՀ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց հետ գրազի պայմանագրի կնքման (ՀՀ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձի ու ինտերնետ շահումով խաղերի և/կամ տոտալիզատորի (ինտերնետ տոտալիզատորի) կազմակերպիչների միջև կնքված՝ ինտերնետ շահումով խաղերի մասնակցության և/կամ խաղադրույք կատարելու մասին պայմանագիր), հատուկ խաղային հաշիվների դրամական միջոցների մուտքագրման (համալրման), խաղադրույքների կատարման  և դրամական (փողային) շահումների հանձնման (ելքագրման) դեպքերի։»

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

  • Discussed

    26.06.2023 - 11.07.2023

  • Type

    Law

  • Area

    Financial

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1602

Print

Related documents / links

Suggestions

Հարություն Ուստակատարան

26.06.2023

Դեմ եմ, քանի որ խաղացողին արդքան էլ չի հետագրգրում արտարժույթը դրամի կամ հետո դրամը արտարժույթի վերածելու պրոցեսում կրած փոխանակման կորուստները։ Տեսնում եմ Ռիսկեր օտարերկրացու անձնագրով խաղադրույքներ կատարելու, շահելու և արտարժույթը երկրից առանց սահմանափակման հանելու մասով, ինչն հնարվոր է կացմակերպել, ու դրանով նաև դուռ բացել փողերի լվացման համար։ Հետևաբառ խիստ դեմ եմ նախագծին։

See more