Add to favourites

«ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Նախագծի նպատակն է սահմնաել բացառություն Հայաստանի Հանրապետությունում լիցենզավորված և խաղադրույք ընդունելու իրավունք ձեռք բերած ինտերնետ շահումով խաղերի և/կամ տոտալիզատորի (ինտերնետ տոտալիզատորի) կազմակերպիչների ու ՀՀ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց հետ գրազի պայմանագրի կնքման (ՀՀ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձի ու ինտերնետ շահումով խաղերի և/կամ տոտալիզատորի (ինտերնետ տոտալիզատորի) կազմակերպիչների միջև կնքված՝ ինտերնետ շահումով խաղերի մասնակցության և/կամ խաղադրույք կատարելու մասին պայմանագիր) և դրամական (փողային) շահումների հանձնման (տրման) դեպքերի համար, որը հնարավորություն կտա ստեղծելու բարենպաստ օրենսդրական միջավայր` ոչ ռեզիդենտ խաղացողների ներգրվման տեսանկյունից ՀՀ-ում ոչ ռեզիդենտ համարվող անձանց խաղադրույքներ կատարել և շահումներն ստանալ արտարժույթով, որը բավականին գրավիչ կդարձնի ներքին շուկան օտարերկրացիների համար, ինչը ներկայումս հնարավոր չէ՝ հաշվի առնելով «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2.1 մասի զ1) կետը և «Արժութային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերը:

  • Discussed

    26.06.2023 - 11.07.2023

  • Type

    Law

  • Area

    Financial

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1583

Print

Suggestions

Հարություն Ուստակատարան

26.06.2023

Դեմ եմ, քանի որ խաղացողին արդքան էլ չի հետագրգրում արտարժույթը դրամի կամ հետո դրամը արտարժույթի վերածելու պրոցեսում կրած փոխանակման կորուստները։ Տեսնում եմ Ռիսկեր օտարերկրացու անձնագրով խաղադրույքներ կատարելու, շահելու և արտարժույթը երկրից առանց սահմանափակման հանելու մասով, ինչն հնարվոր է կացմակերպել, ու դրանով նաև դուռ բացել փողերի լվացման համար։ Հետևաբառ խիստ դեմ եմ նախագծին։

See more