Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7-Ի ԹԻՎ 79-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

project.digest.no Suggesion author, date of receipt Suggestion content Conclusion Changes made
1 2 3 4
1 Նելի Ղարիբյան 20.06.2023 22:28:53 Առաջարկում եմ տնօրենի տեղակալի 1 հաստիքային միավոր սահմանել 12-ից մինչև 24 դասարանների միջին տարեկան թվի դեպքում նաև միջնակարգ դպրոցների համար,քանի որ աշխատանքը բավականին ծավալուն է, այդ թվում՝ կապված նաև չափորոշչային նոր փոփոխությունների հետ։ Շնորհակալություն առաջարկության համար։ Կիրականացվի համապատասխան վերլուծություն, որից հետո հնարավոր կլինի ընդունել Ձեր առաջարկը։
2 Նարինե Նազարյան 21.06.2023 09:23:30 Դպրոցում աշխատող յուրաքանչյուր մարդ կփաստի ,թե որքան ծանրաբեռնված աշխատանք է կատարում տնօրենի ուսումնական աշխատանքների գծով տեղակալը․ 1․ դասաբաշխում 2․ դասացուցակ 3․էլեկտրոնային մատյանների ստուգում ամենամսյա ռեժիմով / ծավալուն աշխատանք/ 4․ Մ/մ աշխատանքների կազմակերպում, վերահսկում 5․ Բացակայող ուսուցիչների փոխարինման կազմակերպում, դրանց հիման վրա ամենամսյա տեղեկագրերի կազմում 6․ Դասապրոցեսի կազմակերպում , վերահսկում 7․Կրթության բովանդակության համապատասխանության վերահսկում, դասալսումներ, քննարկումներ, աշխատանք սկսնակ ուսուցիչների հետ և ոչ միայն 8․ Ներդպրոցական վերահսկողության պատասխանատու 9․Աշխատանք մանկավարժների մասնագիտական զարգացման ուղղությամբ 10․ Առարկայական թեմատիկ պլանների ստուգում, էլեկտրոնային մատյանում ներբեռնման գործընթացի վերահսկում 11․ Ուսուցիչների կատարողականների վերահսկում 12․ Աշխատանքնային պլանների կազմում, հաշվետվությունների կազմում Վստահաբար կան աշխատանքներ , որոնք այս պահին չեմ նշել։ ․․․․․․․․ Այսքանը ՊԱՏՇԱՃ իրականանացնել մեր դպրոցի օրինակով 29 դասարանի դեպքում ԱՆՀՆԱՐ է։ Միայն էլեկտրոնային մատյանների մանրակրկիտ ստուգումը մի քանի օր ժամանակ է պահանջում։Խնդրում եմ վերանայել և 1 հաստիքը 25+ դասարանների դեպքում դարձնել 2 հաստիք։ Շնորհակալություն։ Շնորհակալություն առաջարկության համար։ Կիրականացվի համապատասխան վերլուծություն, որից հետո հնարավոր կլինի ընդունել Ձեր առաջարկը։
3 Ալլա Հակոբյան 21.06.2023 14:52:32 Հաշվի առնելով տնօրենի ուսումնակամ գծով տեղակալի կողմից իրականացվող հսկայական գործառույթները եւ աշխատանքի մ՚եծ ծավալը,առաջարկում եմ,վերանայել տրամադրվելիք դրույքաչափերը։ 18-36 դասարանների միջին տարեկան թվի դեպքում իրատեսական է հատկացնել 1,5 հաստիքային միավոր։ 36-47 դասարանների պարագայում 2 հաստիքային միավոր ։ 47 եւ ավելի դասարանների տարեկան թվի դեպքում 2,5 հաստիքային միավոր։ Շնորհակալություն։ Շնորհակալություն առաջարկության համար։ Կիրականացվի համապատասխան վերլուծություն, որից հետո հնարավոր կլինի ընդունել Ձեր առաջարկը։ Միաժամանակ հայտում ենք, որ Նախարարության կողմից իրականացված ուսումնասիրության արդյունքում ևս մեկ տիրույթ կառանձնացվի 47 և ավելի դասարանների դեպքում։
4 Շողիկ Մովսիսյան 21.06.2023 20:58:26 Առաջարկում եմ տնօրենի տեղակալի 1 հաստիքային միավոր սահմանել միջնակարգ դպրոցի համար։Գյուղական դպրոցներում տղամարդկանց պահելու համար ցանկալի կլինի որոշակի վերապահումներ անել։Ցածր դրույքաչափերը (0,5 0,75 ) դպրոցից հեռանալու նոր պատճառ են լինելու։ տնօրենի տեղակալի հաստիքային միավորների հարցը կվերանայվի, սակայն նախագծի նպատակը ոչ թէ գյուղական դպրոցներում տղամարդկանց պահելն է, այլ հանրակրթական դպրոնցերի ֆինանսավորումը կանոնակարգելն ու բավարար ֆինանսական վիջոցներ տրամադրելն է։
5 Արմեն Ավագյան 23.06.2023 11:18:34 Տնօրենի տեղակալ ֆինանսատնտեսական գծով հաստիքը մինչև վարչատնտեսական առանձնացված կառավարման անցնելը, առաջարկում եմ փոխարինել /«կամ» բառով նշել/ տնօրենի` տնտեսական աշխատանքի գծով տեղակալ կամ տնտեսվար հաստիքով: Տնօրենի ֆինանսատնտեսական գծով տեղակալի պաշտոնի նկարագրով պարտականությունների մեծ մասը նույնական են մինչև վարչատնտեսական առանձնացված կառավարման անցնելը տնօրենի և գլխավոր հաշվապահի պարտականություններին:Առաջարկում եմ պահպանել տնօրենի տնտեսական աշխատանքի գծով տեղակալի կամ տնտեսվարի հաստիքը /1,33 գործակցով / մինչև վարչատնտեսական առանձնացված կառավարման անցնելը դպրոցների գործող կանոնոդրության հետևյալ պարտականություններով. 1) պատասխանատու է դպրոցի շենքի և գույքի պահպանման, ուսումնական գործընթացի նյութատեխնիկական ապահովման, դպրոցի սանիտարահիգիենիկ ու բարեկարգ վիճակի, ուսումնական պարապմունքներին` դասասենյակների ժամանակին նախապատրաստման, հակահրդեհային պաշտպանության և սպասարկող, տեխնիկական անձնակազմի աշխատանքի կազմակերպման, ինչպես նաև աշխատանքի անվտանգության տեխնիկայի համար. 2) միջոցներ է ձեռնարկում դպրոցի ուսումնանյութական բազան հարստացնելու և ամրապնդելու համար. 3) միջոցներ է ձեռնարկում և հետևողական է սովորողների կրթության առանձնահատուկ պայմանների կարիքին համապատասխան ուսումնանյութական բազա և ֆիզիկական միջավայր ապահովելու գործում: Շնորհակալություն առաջարկի համար։ Տնտեսվարի հաստիքի հարցը ներկայումս քննարկվում է և համապատասխան հաշվարկների արդյունքում հնարավոր է այն ավելացվի։
6 Արմեն Ավագյան 23.06.2023 15:04:49 Առաջարկում եմ հաստատությունում շենքերի և սարքավորումների սպասարկման ու նորոգման աշխատանքների համար նախատեսվող հաստիքներում ընդգրկված ընթացիկ նորոգող և սպասարկող մասնագետներ /էլեկտրագետ, սանտեխնիկ, փականագործ/ հաստիքային միավորը հաշվարկել հանրակրթական ուսումնական հաստատության շենք-շինությունների տարածքի մակերեսի միավոր արժեքով՝ մինչև 1500 քառ․ մետր 0,5 հաստիք, 3000 քառ․ մետր 0,75 հաստիք, 4500 քառ․ մետր 1 հաստիք։Իսկ հաստիքային դրույքաչափը հաշվարկել 1․13 գործակցով։ Կարծում եմ,որ ճիշտ կլինի ընթացիկ նորոգող և սպասարկող մասնագետներ հաստիքային միավորը ընդունվի ամբողջ շենք-շինությունների մակերեսի միավոր արժեքով,այդ դեպքում ամբողջ շենք-շինության տարածքի սպասարկումը կկատարվի պատշաճ ձևով։Պետք է հաշվի առնել այն հանգամանքը,որ հանրակրթական ուսումնական հաստատությունների շենքերի մեծ մասը կառուցվել են խորհրդային ժամանակահատվածում,իսկ շինության պահպանման համար անհրաժեշտ է ամենօրյա սպասարկման աշխատանքներ։ Շնորհակալություն առաջարկության համար։ Կիրականացվի համապատասխան վերլուծություն, որից հետո հնարավոր կլինի ընդունել Ձեր առաջարկը։
7 Օլյա Սաղաթելյան 23.06.2023 15:59:40 Ֆինանսավորման կարգում փոփոխությունների փաթեթում տնօրենի տեղակալի հաստիքի և ՄԿԱ գծով տեղակալի հաստիքի դրույքաչափի գործակիցը սահմանված 2,17, որը կազմում է 162,750 դրամ այն դեպքում, երբ կամավոր ատեստավորում անցած, հավելավճար ստացող և որակավորման տարակարգ ունեցող ուսուցիչների աշխատավարձը կարող է կազմել 300․000-ից- 400․000 դրամ։ Գաղտնիք չէ, որ տնօրենի տեղակալը պետք է լինի լավագույն ուսուցիչ, բարձր հեղինակություն վայելող անձ, իսկ ավագ դպրոցում 16-19 տարեկան սովորողների հետ աշխատող տեղակալները պետք է լինեն շատ ավելի ճկուն, շրջահայաց և պետք է ունենան այդ տարիքային խմբի հետ աշխատելու կարողություններ։ Ուստի առաջարկում ենք մեծացնել տնօրենի տեղակալի դրույքաչափի գործակիցը կամ ավագ դպրոցների դեպքում հաշվարկված մեծության նկատմամբ կիրառել նաև1,27 գործակից։ Շնորհակալություն առաջարկության համար։ Սակայն Ձեր կողմից նշված մեծությունները համադրելի չեն, քանի որ 300-400 հազար դրամը դա հաշվարկային աշխատավարձն է, իսկ 162750 դրամը՝ աշխատավարձը առանց հարկերի և տուրքերի։
8 Արմեն Ծատուրյան 23.06.2023 19:58:05 4 առաջարկ կապված մասնագիտացված դպրոցների հետ. 1. <<ե․ հաստատությունում լաբորատորիաների և խմբակների կազմակերպման, աջակցության և բժշկական օգնության տրամադրման աշխատանքների իրականացման համար նախատեսվող հաստիքներ>> բաժնի 3-րդ կետում <<Դաստիարակ>> հաստիքին վերաբերվող բաժինը նոր խմբագրության փոփոխություններով վերաբերում է միայն հատուկ և մարզառազմական ուղղվածությամբ հաստատություններին, մինդեռ մեր դպրոցի տիպի՝ գիտության որևէ բնագավառի խորացված ուսուցում իրականացնող մասնագիտացված դպրոցում, որն աշխատում է երկարօրյա ռեժիմով և սննդով, դաստիարակների անհրաժեշտություն կա, որոնք ոչ միայն սովորողներին ուղեկցում են ճաշարան (օրական 2 անգամ), այլ նաև նրանց զբաղեցնում են դասերի ավարտից հետո՝ մինչև խմբակների սկսելու ժամանակը (ըստ նորմատիվ պահանջների նվազագույնը 40 րոպե) և բացի այդ կատարում բազմապիսի դաստիարակչական, կազմակերպչական բնույթի աշխատանքներ՝ օգնելով դասղեկներին: Նախկինում յուրաքանչյուր դասարանին հատկացված 1 դրույքից 0,5 դրույքը մեր կողմից հատկացվել է դաստիարակներին, իսկ մյուս կեսի հաշվին խորացված ուսուցմամբ առարկաներից պարապմունքներ են կազմակերպվել, որոնք թույլ են տվել էապես բարելավել այդ առարկաների դասավանդման որակը: Մեր դպրոցը՝ այս հաստիքի բացակայության պարագայում (մանավանդ մինչև 9-րդ դասարանը) ոչ մի բանով չի տարբերվի հիմնական և ոչ մասնագիտացված ավագ դպրոցներից, քանի որ առաջնորդվելու ենք նույն ուսումնական պլանով: Ցանկանում եմ նշել նաև, որ դպրոցում <<Դաստիարակ>> հաստիքի բացակայությունը կբերի 10-ից ավելի աշխատակիցների կրճատում և բազմաթիվ մանկավարժների ծանրաբեռնվածության իջեցում, իսկ ամենակարևորը բացասական ազդեցություն կունենա կրթության որակի վրա: Մասնագիտացված դպրոցներում սովորողների մոտավորապես 20-30% է ընգրկված լինում տարբեր խմբակներում և մյուս սովորողների զբաղվածոթյունը և ուսումնական ծանրաբեռնվածությունը լրացվում է վերոնշյալ պարապմունքների միջոցով: Հաշվի առնելով վերոհիշյալը առաջարկում եմ վերադառնալ որոշման նախորդ տարբերակին և մեր տիպի դպրոցների էլ համար նախատեսել <<Դաստիարակ>> հաստիքը: 2 <<գ․ հաստատությունում ուսուցիչ չհամարվող մանկավարժական աշխատանքների համար նախատեսվող հաստիքներ>> բաժնի 7-րդ կետի <<Էլեկտրոնային կառավարման և դասավանդման ապահովման մասնագետ>> հաստիքը նոր նախագծում փոխարինվել է <<Օպերատոր>> հաստիքով և ըստ դասարանների քանակի տրվել համապատասխան հաստիքային միավորներ: Հաշվի առնելով Mulberry, ԴԿՏ, ԳԹԿ համակարգերում առկա աշխատանքների անընդհատ աճող ծավալը և դպրոցում դասավանդման տարբեր էլեկտրոնային միջոցների կառավարման առկայությունը, ինչպես նաև մեր դպրոցի տիպի մասնագիտացված հաստատություններին բնորոշ աշխատանքների առանձնահատկությունները առաջարկում եմ մասնագիտացված դպրոցների համար <<Էլեկտրոնային կառավարման և դասավանդման ապահովման մասնագետ>> հաստիքի քանակի համար տարբերակված մոտեցում ցուցաբերել: 3. <<զ․ հաստատությունում նյութատեխնիկական ապահովման աշխատանքների համար նախատեսվող հաստիքներ>> բաժնի 3-րդ կետում <<Տնտեսուհի կամ տնտեսվար /սննդով և/կամ գիշերակացով սաներ ունեցող հաստատությունների համար/>> հաստիքի անվանման <<Հաստիքի քանակը>> բաժնում հաստիքային միավորները վերաբերվում են միայն գիշերակացով սովորողներին, սակայն ոչինչ չի նշվում միայն սննդով աշխատող հաստատությունների համար, մինչդեռ նախագծում առկա <<Հաստիքի անվանումը>> սյունակում այն առկա է և ինձ համար պարզ չէ մենք որպես սննդով աշխատող հաստատություն ինչպես ենք առաջնորդվելու: Առաջարկում եմ պարզաբանում մտցնել փոփոխությունների նախագծի մեջ, որը թույլ կտա իմանալ մեր դպրոցի պարագայում հաստիքային միավորը: 4. <<գ․ հաստատությունում ուսուցիչ չհամարվող մանկավարժական աշխատանքների համար նախատեսվող հաստիքներ>> բաժնի 4-րդ կետի <<Գրադարանավար>> և <<է․ հաստատությունում շենքերի և սարքավորումների սպասարկման ու նորոգման աշխատանքների համար նախատեսվող հաստիքներ>> բաժնում 2-րդ կետի <<Ընթացիկ նորոգող և սպասարկող մասնագետներ /էլեկտրագետ, սանտեխնիկ, փականագործ/>> հաստիքների համապատասխան <<Հաստիքների քանակ>> բաժնում առկա <</գիշերակացով աշակերտների առկայության և մասնագիտացված և հատուկ դպրոցների դեպքում/>> արտահայտությունում անհրաժեշտ է պարզաբանել արդյո՞ք գիշերակացով աշակերտների առկայությունը պարտադիր պայման է հանդիսանում մասնագիտացված և հատուկ դպրոցների համար: Կանխավ շնորհակալ եմ վերոնշյալ դիրքորոշումները քննարկելու և նախագծում հաշվի առնելու համար: 1. Դաստիարակին վերաբերվող առաջարկը լրացուցիչ կքննարկվի, իսկ ինչ վերաբերվում է խմբակներին, նախագծով նախատեսվում է խմբակավարի հաստիքներ; 2․ առաջարկը ընդունելի չէ, քանի որ ՀՀ կառեավարության 16․02․23 թ․ թիվ 216-Ն որոշմամբ օպերատորի հաստիքներ նախատեսված չեն։ 3․ տնտեսվարի հաստիքի հարցը ներկայումս քննարկվում է և համապատասխան հաշվարկների արդյունքում հնարավոր է այն ավելացվի։ 4․ նախագծով նախատեսվում է նշված հաստիքները բոլոր տիպի հաստատությունների համար, սակայն այն մասնագիտացված և հատուկ դպրոցները, որոնք ունեն գիշերակացով աշակերտներ՝ նախատեսված հաստիքների թվից 0,5 դրույքով ավելի։
9 Արմեն Ծատուրյան 26.06.2023 12:46:30 Շնորհակալություն պատասխանների համար: Քանի որ Ձեր կողմից տրված պատասխաններում առկա են հարցեր, որոնք քննարկման փուլում են, ինչպես նաև այն հանգամանքը, որ պատասխանները նոր հարցեր են առաջացնում խնդրում եմ մասնագիտացված դպրոցներին վերաբերվող քննարկումներին մասնակից դարձնել նաև տնօրեններին: Համենայնդեպս ես պատրաստ եմ մասնակցելու: Շնորհակալություն հարցի համար։ Մասնագիտացված և հատուկ դպրոցների տնօրենների հետ նախատեսված է քննարկում ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում հունիսի 30-ին ժամը 12-ին։
10 Ալվարդ Պապոյան 23.06.2023 23:47:49 Կարծում եմ ճիշտ չէ 18֊ 36 դասարանների միջին թվի դեպքում մեկ դրույք տնօրենի ուսումնական աշխատանքների գծով տեղակալ հատկացնելը։ Մեր դպրոցը ունի 27 դասարան ` մոտ 800 աշակերտ , կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող ` հավաստագրված 30 աշակերտ։ Մի՞թե մեկ ուսումնական աշխատանքների գծով տեղակալը կարող է հասցնել։ Բաժանումը պետք է լինի 18֊ 24 դասարան։ Շնորհակալություն առաջարկության համար։ Կիրականացվի համապատասխան վերլուծություն, որից հետո հնարավոր կլինի ընդունել Ձեր առաջարկը։
11 <<Բերքաշատի միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ 24.06.2023 16:40:05 Առաջարկում եմ Էլեկտրոնային կառավարման և դասավանդման ապահովման մասնագետի հետ միասին պահել օպերատորի հաստիքը, քանի որ երբեմն անհրաժեշտ է լինում միևնույն դասաժամին երկու դասարանների համար հեռավար ուսուցում կազմակերպել՝ վերահսկելու համար։ Շնորհակալություն առաջարկության համար, այն կքննարկվի։
12 <<Բերքաշատի միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ 24.06.2023 16:40:05 Առաջարկում եմ տնօրենի տեղակալի համար 0,75 հաստիքային միավորը դարձնել 1։ Շնորհակալություն առաջարկության համար, բայց այն ընդունելի չէ քանի որ 0,75 հաստիքային միավոր սահմանելը հիմնված է վերլուծությունների արդյունքների վրա։
13 Վերգինե Եսայան 26.06.2023 11:46:11 Դրական ենք գնահատոևմ որոշ հաստիքների դեպքում աշխատավարձի բարձրացումը, ինչպես նաև որոշ հաստիքների՝ մասնավորապես ուղեկցողի և խմբակավարի ավելացումը հաստիքացուցակում, սակայն մտահոգություն ենք հայտնում ներքոնշյալ հարցերի վերաբերյալ: 1. ՈՒՆ-ա-ի համար սահմանված գործակիցը, որը հավասար է 1.152* ՆԱԱ նվազագույն ամսական աշխատավարձի նկատմամբ, որը կազմում է 119808 ՀՀ դրամ, ենթադրում է ուսուցչի աշխատավարձի նվազեցում գործող 154881-ի նկատմամբ: 2. Տնօրենի ուսումնական աշխատանքի և ՄԿԱ գծով տեղակալների հաստիքը համաձայն նոր կարգի կարող է լինել 0,75 հաստիքային միավոր յուրաքանչյուրի համար, ինչը ենթադրում է աշխատաժամանակի կրճատում, մինչդեռ դպրոցն աշխատում է 9:00-18:00: 3. Ուսուցիչ չհամարվող մանկավարժական աշխատողների՝ հոգեբան, սոցիալական մանկավարժ, հատուկ մանկավարժ և այլ հաստիքներին հատկացվող աշխատավարձը նվազել է 154881 ՀՀ դրամից մինչև 117520 ՀՀ դրամ: 4. Լրացուցիչ կրթական աջակցություններ տրամադրող մասնագտների ցանկից հեռացվել է էրգոթերապիստի հաստիքը, այն պարագայում, երբ տվյալ մասնագետի կարիքը համաձայն կրթության առանձանահատուկ կարիքի գնահատման ունեն դպրոցի գրեթե բոլոր աշակերտները: 5. Դաստիարակի հաստիքը մանկավարժական հաստիքների ցանկից տեղափոխվել է աջակցության և բժշկական օգնության տրամադրման աշխատակիցների համար նախատեսված հաստիքների ցանկ, այն պարագայում, երբ հատուկ դպրոցում դաստիարակի գործառույթները պաշտոնի նկարագրով սահմանվել է որպես մանկավարժի հաստիք և աշխատանքի են ընդունվել մանկավարժի որակավորում ունեցող մանկավարժներ համապատասխան մանկավարժական աշխատավարձով՝ 154881 ՀՀ դրամ, որը նոր կարգով դարձել է 104000 ՀՀ դրամ: Հավելենք, որ կրճատվել է նաև մեկ դասարանին տրամադրվող դաստիարակների թիվը նախկին երկուսի փոխարեն՝ մեկը: 6. Վարորդների մասով անհասկանալի է այն ձևակերպումը, որ դպրոցին կարող է տրամադրվել մեքենաների քանակով վարորդներ, բայց ոչ ավել քան երկուսը: 7. Տնտեսվարի հաստիքը նշվում է երկու ենթաբաժիններում՝ աշխատավարձի տարբեր չափով և անհասկանալի է որն է տարբերությունը: Շնորհակալություն առաջարկությունների համար։ 1․ Մտահոգությունը տեղին չէ, քանի որ համաձայն ՀՀ կառավարության 2022 թ․ սեպտեմբերի 22-ի թիվ 1481-Ն որոշմամբ ամրագրված է, որ < 2021 թվականի սեպտեմբերի 1-ի դրությամբ տվյալ ուսումնական հաստատությունում ուսուցչական մեկ դրույքի համար սահմանված աշխատավարձը ՈՒՆա-ից բարձր լինելու դեպքում ենթակա է պահպանման>, 2․ Նշված հարցը քննարկվել է նաև մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչների հետ և համապատասխան վերլուծությունների արդյունքում նշված առաջարկը ընդունելի չէ։ 3․ հարցը ենթակա է լրացուցիչ քննարկման։ 4․Լրացուցիչ կրթական աջակցություններ տրամադրող մասնագտների ցանկը համապատասխանեցվել է ՀՀ կառավարության 16․02․2023 թ․ թիվ 216-Ն որոշմանը։ 5․ Տես կետ 4-ում տրված պարզաբանումը; 6․ Կարծում ենք ձևակերպումը տրված է հստակ։ 7․ Հարցը լրացուցիչ կքննարկվի։
14 Նինա Պողոսյան 26.06.2023 13:50:44 Լաբորանտի պաշտոնի նկարագրում ավելացնել աշխատանքային ստաժի առկայության պահանջը/2-3տարի/ ՝ համապատասխան որակավորում չունենալու դեպքում։ Շնորհակալություն հարցի համար։ Նշված հարցը սույն հրամանի կարգավորման տիրույթում չէ։ Լաբորանտին ներկայացվող որակավորման նվազագույն պահանջները սահմանված են ՀՀ կառավարության 2023 թվականի փետրվարի16-ի թիվ 216-Ն որոշմամբ։
15 Նինա Պողոսյան 26.06.2023 13:50:44 Հավաքարարների հաստիքների թվի սահմանփակումը՝ դասարանթվի հարաբերությունը 6,5 փոխել 4,5կմ 5-ով Շնորհակալություն; Հարցը կքննարկվի։
16 Ալինա Ազնավուրյան 27.06.2023 15:25:37 1.Խնդրում եմ հաշվի առնել տնօրենի տեղակալի ծանրաբեռնված աշխատանքը և վերանայել դրույքաչափի գործակիցը: Առանձին ավագ դպրոցների համար սահմանել 1 հաստիքային միավոր 9-ից մինչև 12 դասարանների համար: 2.Նախագծում հանված է օպերատորի հաստիքը, որի փոխարեն ավելացված է էլեկտրոնային կառավարման և դասավանդման մասնագետի հաստիք: Քանի որ նրանց պաշտոնային պարտականությունները տարբեր են, խնդրոմ եմ մինչև վարչատնտեսական առանձնացված կառավարմանն անցնելը վերականգնել օպերատորի հաստիքը: 3. Մինչև 600 քառ.մ մաքրվող տարածքի համար նախատեսված էր հավաքարարի 1 հաստիք: Նախագծում ավելացվել է «բայց ոչ ավելի քան դասարանների միջին տարեկան թվի և 6,5 թվի քանորդը» արտահայտությունը: Խնդրում եմ հաշվի առնել, որ առանձին ավագ դպրոցներում որտեղ մաքրվող տարածքը մեծ է, դասարանների թիվը՝ քիչ: 4.Այլ ծախսեր ենթակետում «185900» թիվը փոխարինվել է «45000» թվով, ընդ որում, մասնագիտացված դպրոցների համար 1.35 գործակիցը դարձել է 2, հատուկ դպրոցների համար 1.5 գործակիցը դարձել է 3, իսկ առանձին ավագ դպրոցներինը մնացել է նույնը՝ 1.2: Խնդրում եմ առանձին ավագ դպրոցների գործակիցը նույնպես բարձրացնել: 5.Մինչև վարչատնտեսական առանձնացված կառավարմանն անցնելը տնօրենի ֆինանսատնտեսական գծով տեղակալի հաստիքի փոխարեն պահպանել տնօրենի տնտեսական աշխատանքների գծով տեղակալի կամ տնտեսվարի հաստիքը: 1․ Շնորհակալություն առաջարկության համար, այն կքննարկվի։ 2․ Հաշվի առնելով այն հանգավանքը, որ նշված փոփոխոությունը պայմնավորված է ՀՀ կառավարության 2023 թվականի փետրվարի 16-ի թիվ 216-Ն որոշմամբ՝ առաջարկն ընդունելի չէ։ 3․ Շնորհակալություն առաջարկության համար, այն կքննարկվի։ 4․ Շնորհակալություն առաջարկության համար, այն կքննարկվի։ 5․ Շնորհակալություն առաջարկության համար, տնտեսվարի հաստիքների հարցը քննարկվել է, և համապատասխան վերլուծություններիի արդյունքում նախագիծը կլրամշակվի։
17 Գայանե Սաֆարյան 27.06.2023 15:34:59 ԱՌԱՋԱՐԿ․ <<Հաստատությունում կադրային գործի իրականացման, գործավարության և փաստաթղթաշրջանառության աշխատանքների համար նախատեսվող հաստիքների>> ցանկից հանված <<Օպերատորի>> հաստիքը հավելել << Հաստատությունում ուսուցիչ չհամարվող մանկավարժական աշխատանքների համար նախատեսվող հաստիքների>> ցանկում՝ << Էլեկտրոնային կառավարման և դասավանդման ապահովման մասնագետի>> հաստիքից հետո՝ նույն չափանիշներով կամ՝ ըստ գործող համակարգչային լսարանների, համակարգիչների, այլ միջոցների առկայության հաշվարկով։ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ․ << Անձնակազմի կառավարման մասնագետը>>, պայմանավորված դասարանների թվով, հնարավորություն ունի ևս գործավարի աջակցության, ինչն ընդունելի է, մինչդեռ ԷԿԴԱ մասնագետը դասարանների 9 և ավելի առկայության դեպքում իրատեսորեն չի կարող ապահովել սպասարկումը, առավել ևս (ավագ դպրոցների պարագայում), եթե համակարգչային լսարանները մեկից ավելի են ու համակարգիչների, այլ տեխմիջոցների թիվը՝ տասնյակներ։ Շնորհակալություն առաջարկության համար, այն կքննարկվի։
18 Գայանե Սաֆարյան 27.06.2023 15:34:59 ԱՌԱՋԱՐԿ․ << Հաստատությունում շենքերի և հարակից տարածքների պահպանման, խնամքի և կենցաղային սպասարկման աշխատանքների համար նախատեսվող հաստիքների>> ցանկում հավաքարարի/մաքրուհու հաստիքի քանակի դիմաց ՉԼՐԱՑՆԵԼ << բայց ոչ ավելի, քան դասարանների միջին տարեկան թվի և 6,5 թվի քանորդի չափով․․ բառերը։ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ․ Հաստատությունում սանիտարահիգիենիկ վիճակի՝ ԱՆ սահմանած չափանիշների ապահովման համար օրվա ընթացքում առնվազն երկու անգամ, իսկ ավելի իրատեսորեն՝ ամեն դասամիջոցից հետո, անհրաժեշտություն է առաջանում մաքրման գործողությունների․ խնդիր է մաքրությունը մաշված, խարխուլ դպրոցներում, ոչ պակաս՝ հիմնանորոգված շենքերում, ասենք՝ 21 սանհանգույցերի, 4 լաբորատորիաների, 2 համակարգչային լսարանների, 5 արհեստանոցների, աշխատանքնային սենյակների դասասենյակների, ընդարձակ միջանցքների, սպորտդահլիճի՝ սանհանգույցներով, հանդերձարաններով, ցնցուղարաններով,հանդիսությունների սրահի առկայությամբ․ միգուցե տարբերակումը կատարվի ըստ իրավիճակի և կարիքների։ Հավելեմ՝ մաքրուհիները վարձատրվում են նվազագույն աշխատավարձով։ Շնորհակալություն առաջարկության համար, այն կքննարկվի։
19 Գայանե Սաֆարյան 27.06.2023 16:39:05 ԱՌԱՋԱՐԿ․ Այլ ծախսերի համար նախատեսված գումարը, որ որոշվում էր դասարանների միջին տարեկան թիվը բազմապատկելով 185000-ով, նվազեցվել է 4,1 անգամ՝ 185000-ի փոխարեն դնելով 45000։ Վերանայել՝ համապատասխանեցնելով դպրոցների տիպերին, կրթական կարիքներին, ավելացնել ավագ դպրոցի համար սահմանված գործակիցը առնվազն երեք անգամ։ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ․ Հանրակրթության պետական նոր չափորոշչի գործարկման սկզբնական շրջանում ակնկալվում են կրթական գործընթացի կազմակերպման նոր մարտահրավերներ․ խմբակների, նախագծային ուսուցման համար ուսումնական միջավայրի ձևավորում, նյութեր, տպագրություն, այլ․․․ Աշխատանքի ընթացքում առաջանում են իրավիճակային պետքեր՝ անձնակազմի մասնագիտական զարգացում, մասնագիտական ծառայությունների անհրաժեշտություն․ տեխնիկայի նորոգում, լիցքավորում, հրատապ հայտարարությունների պատվիրակում, կանաչապատման ապահովում, կանաչ տարածքի, բակի խնամք, նյութեր, գործիքներ, ( մեր դեպքում՝ արհեստագործական հոսքի առկայությամբ՝ աշխատանքային նյութեր, հումք, սարքեր, պարագաներ )։ Շնորհակալություն առաջարկության համար, այն կքննարկվի և համապատասխան ֆինանսական միջոցների առկայության դեպքում գումարը կվերանայվի։
20 Մկրտիչ Գայրանյան 28.06.2023 19:37:03 Խնդրում եմ պարզաբանել «մինչև 6 դասարանների միջին տարեկան թիվ» ասելով ի՞նչ ենք հասկանում։ «մինչև 6»-ը դպրոցի ընդհանուր դասարանների քանակն է , թե՞ զինղեկի պարապած դասարանների։ Որովհետև տղերում այն ընկալում են որպես պարապած դասարանների քանակ, ինչը բնականաբար այդպես չէ ու չի կարող լինել։ Շնորհակալություն առաջարկության համար, զինղեկների համար նախատեսված դրույթները կխմբագրվեն։
21 Նարինե Սահակյան 29.06.2023 11:04:40 1.Առաջարկությունը վերաբերում է տնօրենի ուսումնական աշխատանքների գծով տեղակալի դրույքաչափի և աշխատավարձի չափին : Ստորև թվարկված են տնօրենի տեղակալի / նախկինում ` Ուսումնական աշխատանքների գծով տնօրենի տեղակալ / գործառույթների նկարագրությունն ըստ ուսումնական աշխատողների պաշտոնի նկարագրության . 1. Աշխատանքային գործառույթները` 1) պատասխանատու է Հաստատությունում ուսումնադաստիարակչական գործընթացի կազմակերպման, ուսումնական ծրագրերի կատարման, էլեկտրոնային մատյանի լրացման աշխատանքների, դասավանդման որակի և սովորողների` կրթական չափորոշիչներով սահմանված գիտելիքների, կարողությունների և հմտությունների առնվազն պարտադիր նվազագույն մակարդակի և մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ տրամադրող աշխատողներին մեթոդական շարունակական օժանդակության ապահովման համար. 2) իրականացնում է ուսումնադաստիարակչական աշխատանքի ընթացքի, սովորողների առաջադիմության և վարքի նկատմամբ հսկողություն. 3) իրականացնում է ուսումնական պարապմունքների իրականացման նկատմամբ հսկողություն և մշտադիտարկում` համաձայն Հաստատության ներդպրոցական վերահսկողության պլանի: Ներկայացնում է առաջարկություններ ուսումնադաստիարակչական գործընթացի կատարելագործման ուղղությամբ. 4) իրականացնում է էլեկտրոնային դասամատյաններում տնօրենի կողմից իրականացված դասաբաշխման, խմբերի ձևավորման, ուսուցիչների կողմից դասամատյանների վարման գործընթացի ապահովման նկատմամբ վերահսկողություն. 5) վերահսկում և ապահովում է համակցված/հեռավար ուսուցման կազմակերպման բովանդակային գործընթացը ՈՒԿՀ-ում. 6) Հաստատության տնօրենի հետ համատեղ իրականացնում է Հաստատության ուսումնադաստիարակչական աշխատանքների մեթոդական ղեկավարումը, ապահովում է կրթության պետական կառավարման լիազորված մարմնի և տարածքային կառավարման մարմնի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող հանձնարարականների կատարումը. 7) իրականացնում է Հաստատության մանկավարժական աշխատողների (այդ թվում` սկսնակ) մասնագիտական զարգացմանն ուղղված վերապատրաստումների ընթացքի, արդյունքների, սովորողների առաջադիմության վրա դրանց ազդեցության նկատմամբ հսկողություն և ներկայացնում է հաշվետվություն մանկավարժական խորհրդին. 8) կանոնակարգում է սովորողների ուսումնական ծանրաբեռնվածությունը` սանիտարական նորմերին և կանոններին համապատասխան. 9) կազմում է ուսումնական պարապմունքների դասացուցակը և ուսումնադաստիարակչական աշխատանքների վիճակի մասին կիսամյակային և տարեկան հաշվետվություններ. 10) ղեկավարում է առարկայական մեթոդական միավորումների աշխատանքները, ընդհանրացնում և տարածում մանկավարժական աշխատանքի արդյունավետ փորձը, աջակցում է ուսուցման նոր մեթոդների ներդրմանը, ուսուցիչներին հաղորդակից դարձնում գիտության և մանկավարժության նորագույն նվաճումներին. 11) Հաստատության տնօրենի հետ միասին ապահովում է մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների կազմակերպումը և վերահսկում է դրանց իրականացման որակը. 12) ապահովում է դպրոցական մակարդակում մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրումը և անհատական ուսուցման պլանի (այսուհետ` ԱՈՒՊ) մշակումը և պահպանումը սովորողի անձնական գործում, վերահսկում է իրականացման և գնահատման գործընթացը. 13) ղեկավարում է մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ մատուցող խմբի աշխատանքները. 14) կազմակերպում է մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություն ստացող յուրաքանչյուր սովորողի համար կազմված անհատական գործի պահպանումը. 15) հսկում է Հաստատության կանոնադրությամբ, ներքին իրավական ակտերով և կարգապահական կանոններով սահմանված պահանջների կատարումը: Առաջարկվող նախագծի համաձայն տնօրենի ուսումնական աշխատանքների գծով տեղակալի համար սահմանված է 2.17 գործակից կամ մեկ հաստիքային միավոր 18-24 դասարաններով ավագ դպրոցի համար : Վերը բերված են այս աշխատողի պաշտոնական պարտականություններից բխող աշխատանքների ցանկը : Նոր ՀՊՉ-ով նախատեսված է նաև նոր ` նախագծային աշխատանքների իրականացումը ` յուրաքանչյուր աշակերտի համար տարեկան առնվազն մեկ նախագծային , աշխատանք : Եթե հաշվի առնենք , որ ավագ դպրոցներում դասարանների միջին խտությունը կազմում ` 20 աշակերտ , ապա մեր դպրոցի համար , օրինակ , ստացվում է , որ ավելանում է առնվազն 400 աշակերտի կատարած աշխատանքների նկատմամբ վերահսկողություն : Նախագծային աշխատանքների նկատմամբ վերահսկողություն ` թեմաների հաստատում , արդյունքների վերահսկողություն , արդյունքների գրանցում ևս դրված է տնօրենի ` ուսումնական աշխատանքներով տեղակալի վրա : Ավագ դպրոցի առանձնահատկություններից է նաև 12-րդ դասարանների երկրորդ կիսամյակի ուսումնական գործընթացի կազմակերպումը , երբ անհրաժեշտ է կազմել յուրաքանչյուր աշակերտի համար անհատական դասացուցակ , վերահսկել գործընթացը .դա նույնպես ուսումնական մասի ղեկավարի պարտականությունն է : Ողջ ուստարվա ընթացքում նա է իրականացնում զանազան ծրագրերի ,մասնագիտական վերապատրաստումների , որակավորման բարձրացմանն ուղղված աշխատանքները , ըստ անհրաժեշտության ` նաև այլ ծրագրերին ուսուցիչների և աշակերտների մասնակցության կազմակերպումն ու վերահսկողությունը : Ուսումնական աշխատանքների գծով տեղակալն է զբաղվում առարկայական օլիմպիադաների մասնակցության հարցերով : Ուսումնական աշխատանքների գծով տեղակալն իրականացնում է դասամատյանների ամենօրյա դիտարկումներ , վերահսկողություն .այս աշխատանքը ոչ միայն ժամանակատար է , այլ նաև ` բարդ ` հաշվի առնելով , որ այն կախված չէ միայն անհատական հմտություններից , այլ նաև տեխնիկական ապահովվածությունից : Նա է նաև իրականացնում վերահսկողությունը բացակայությունների , ապա նաև թույլատրեի քանակից ավելի բացակայած աշակերտների գիտելիքի ստուգման , դասարանից դասարան փոխադրվելու , արդյունքները էլեկտրանային դասամատյան գրանցելու հարցերով : Փոխտնօրենն է մեթոդմիավորումների և տնօրենի հետ կազմակերպում փոխադրական քննությունների անցկացումը ` առարկաների ընտրություն , տարբերակների պատրաստում , ընթացք և այլ : Ավելի քան համոզված եմ , որ չի կարելի հավասարության նշան դնել ուսումնական աշխատանքների ողջ ծանրությունը կրող տեղակալի և համակարգողի / նախկինում ՄԿԱ / պաշտոնների գնահատման միջև : Առաջարկում եմ , որպեսզի մտցվի որոշակի տարբերակում , այն է `բարձրացվի գնահատման գործակիցը , ինչը կարտացոլվի նաև աշխատավարձում : Միաժամանակ ավելորդ չեմ համարում նշել , որ նման ծանրաբեռնվածությունը հաշվի առնվելով է , որ փոխտնօրենը դասաժամեր չի պարապում , այնինչ դա նաև ֆինանսական առումով է վնասում , չի պահպանվում աշխատանքի գնահատման հավասարությունը , նա հնարավորություն չունի մասնակցելու Տարակարգ ստանալու մրցույթներին և այլն : Կամավոր ատեստավորման մասնակցությունն էլ է այս դեպքում իմաստազրկվում , քանի որ հավելավճարը տրամադրվում է դասավանդած առարկայի ժամաքանի հաշվարկով : Առաջարկում եմ , որպեսզի հիմք ընդունելով այն հանգամանքը , որ փոխտօրենն այլևս նախկինի նման նվազագույն ` 8 դասաժամ դասավանդելու հնարավորություն չունի , սահմանել աշխատավարձի ` 8 դասաժամի համար նախատեսված դրամական միջոցների հավելավճար նրա ` գործակցով սահմանված և կամ դպրոցի հիմնական դրույքաչափին : 1․ Շնորհակալություն առաջարկության համար, այն կքննարկվի։
22 Նարինե Սահակյան 30.06.2023 14:33:43 Առաջարկություն Նախագծի Թ կետում ՝ Գրասենյակային ապրանքների և նյութերի , տնտեսական ապրանքների և նյութերի ձեռքբերման նպատակով հատկացվելու է 313272 դրամ գումար ՝ ըստ 1.2 գործակցի , որը նախատեսված է մեր դպրոցի 19 դասարանի : Ըստ գործակցի Թ կետի ծախսերը նախատեսված են 12 ամիսների համար : Եթե տրամադրվող գումարը բաժանենք 12 ամիսների վրա , կկազմի յուրաքանչյուր ամսվա համար 13740 ՀՀ դրամ , իսկ ամսվա 21 աշխատանքային օրերի համար ՝ 621 դրամ յուրաքանչյուր օրվա համար : Այս գումարը չի բավարարում անգամ սովորական թղթի ձեռքբերման համար , ինչ մնաց ՝ այլ ծախսերի , օրինակ ՝ օճառ , մաքրող միջոցներ , զուգարանի թուղթ և այլն : Առաջարկում ենք վերանայել հատկացվող գումարը , սահմանել գրասենյակային ապրանքների և նյութերի համար առնվազն 400.000 ՀՀ դրամ և տնտեսական ապրանքների և նյութերի ձեռքբերման նպատակով ՝ 400.000 ՀՀ դրամ : Առաջարկությունը հիմանվորվում է այն փաստով , որ բոլոր ծախսերը հոգում է ուսումնական հաստատությունը , իսկ առաջարկվող գումարը բավարար չէ հաստատության թեկուզ շենքի սանիտարահիգիենիկ պայմանների պահպանման , գրենական և այլ ապրանքներ ձեռք բերելու համար : Շնորհակալություն առաջարկության համար, այն կքննարկվի։
23 Նարինե Սահակյան 30.06.2023 15:18:42 Առաջարկություն 1 . Նախագծի Թ կետում ՝ Գրասենյակային ապրանքների և նյութերի , տնտեսական ապրանքների և նյութերի ձեռքբերման նպատակով հատկացվելու է 313272 դրամ գումար ՝ ըստ 1.2 գործակցի , որը նախատեսված է մեր դպրոցի 19 դասարանի : Ըստ գործակցի Թ կետի ծախսերը նախատեսված են 12 ամիսների համար : Եթե տրամադրվող գումարը բաժանենք 12 ամիսների վրա , կկազմի յուրաքանչյուր ամսվա համար 13740 ՀՀ դրամ , իսկ ամսվա 21 աշխատանքային օրերի համար ՝ 621 դրամ յուրաքանչյուր օրվա համար : Այս գումարը չի բավարարում անգամ սովորական թղթի ձեռքբերման համար , ինչ մնաց ՝ այլ ծախսերի , օրինակ ՝ օճառ , մաքրող միջոցներ , զուգարանի թուղթ և այլն : Առաջարկում ենք վերանայել հատկացվող գումարը , սահմանել գրասենյակային ապրանքների և նյութերի համար առնվազն 400.000 ՀՀ դրամ և տնտեսական ապրանքների և նյութերի ձեռքբերման նպատակով ՝ 400.000 ՀՀ դրամ : Առաջարկությունը հիմանվորվում է այն փաստով , որ բոլոր ծախսերը հոգում է ուսումնական հաստատությունը , իսկ առաջարկվող գումարը բավարար չէ հաստատության թեկուզ շենքի սանիտարահիգիենիկ պայմանների պահպանման , գրենական և այլ ապրանքներ ձեռք բերելու համար : Առաջարկություն 2 . Առաջարկությունը վերաբերում է գրադարանավարի աշխատավարձին : 9-27 դասարանների դեպքում նախատեսված է 1 / մեկ / հաստիք / առանց որևէ գործակցի , հետևաբար ենթադրվում է նվազագույն աշխատավարձի չափով աշխատավարձ : Հաշվի առնելով , որ գրադարանավարն ունի նաև որոշակի ֆինանսական պատասխանատվություն դասագրքերի վարձավճարների մասով , մշտապես պիտի զբաղվի ֆոնդի պահպանման , թարմացման , վերանայման աշխատանքներով , դասագրքերի բաշխման , ապա նաև հավաքման , ուսումնաօժանդակ որոշ նյութերի ՝ քարտեզներ , պաստառներ , ձեռբերման և պահպանման աշխատանքներով , առաջարկում ենք գրադարանավարի համար ևս սահմանել գործակից ՝ գնահատելով գրադարանավարի աշխատանքի ծանրությունն ու պատասխանատվությունը : Կարելի է ելնել նաև այն փաստից , որ նախագծում բաժանումները տրվել են մինչև 9 դասարան , 9-27 դասարան և 27 և ավելի քանակի հաշվով : Առաջարկում ենք փոփոխել բաժանումը և սահմանել մինչև 9 դասարան , 9-18 դասարան , 19-27 և 27 և ավելի դասարան : Առաջարկություն 3. Դասարանների նման բաժանում նախատեսված է նաև հոգեբանի հաստիքի համար , ինչն ուղղակի հնարավորություն չի տա իրականացնելու հոգեբանի խիստ կարևոր աշխատանքը , մանավանդ , որ առանձին գործող ավագ դպրոցներում այլևս չեն լինելու սոցմանկավարժի , լոգոպեդի հաստիքները : Այս խնդիրն ավելի ակնառու կլինի ավագ դպրոցում , մանավանդ ՝ 300 և ավելի աշակերտ ունեցող , ինչը պայմանավորված է մի կողմից աշակերտների տարիքային առանձնահատկություններով , մյուս կողմից նոր կոլեկտիվների ձևավորման բարդություններով : Առաջարկություն 4. Հավաքարարի մեկ հաստիքային միավորի աշխատավարձը հաշվարկելիս հաշվի առնված չէ դպրոցի անձնակազմի և դպրոցում սովորող աշակերտների քանակը : Դիտարկվել է միայն սպասարկվող հաստատության տարածքը / քմ / : Նույն տարածքի ուսումնական հաստատությունում կարող են սովորել տարբեր քանակի աշակերտներ , հավաքարարի աշխատանքն այդ դեպքում նույնը չէ : Առաջարկում ենք գործակից սահմանել ՝ նախատեսելով նաև սովորողների թվաքանակը : Շնորհակալություն առաջարկության համար, այն կքննարկվի։
24 Alina Baghdasaryan 29.06.2023 22:10:56 Բարև Ձեզ, խնդրում ենք վերանայել 《օպերատորի》 հաստիքը հիմա ամեն բան կատարվում է համակարգչով ծանրաբեռնված և պատասխանատու գործ է Շնորհակալություն առաջարկության համար, այն քննարկվել է և համապատասխան փոփոխություններ կիրականացվեն առնվազն հատուկ և մասնագիտացված դպրոցների մասով։
25 Հռիփսիմե Հովհաննիսյան 29.06.2023 22:48:44 Ըստ ՀՀ Կառավարության` 2023թ–ի փետրվարի 16-ի N216-Ն որոշման՝ հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի տեղակալի /նախկինում՝ ուսումնադաստիարակչական աշխատանքների գծով տեղակալ/ պաշտոնի համար, որը պատասխանատու է հաստատությունում ուսումնադաստիարակչական գործընթացի կազմակերպման, ուսումնական ծրագրերի կատարման, էլեկտրոնային մատյանների լրացման աշխատանքների, դասավանդման որակի և սովորողների գիտելիքների, կարողությունների և հմտությունների առնվազն պարտադիր նվազագույն մակարդակի և մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ տրամադրող աշխատողերին մեթոդական օժանդակության ապահովման համար, սահմանված են կարևորագույն և պատասխանատու, բազմաբնույթ և մեծածավալ աշխատանքներ։ Աշխատանքների այս ծավալը 0,75 հաստիքային միավորի սահմաններում պատշաճ իրականացնելն իրատեսական չէ։ Դրանց զգալի մասը, օրինակ՝ էլեկտրոնային մատյանների վարման գործընթացի վերահսկողությունը, համակցված/հեռավար ուսուցման կազմակերպումը և այլն, իրականցվում է նաև դպրոցում դասապրոցեսի ավարտից հետո, երբ 0,75 հաստիքային միավորով աշխատող տնօրենի տեղակալի աշխատանքային ժամն արդեն ավարտված է։ Հավելեմ նաև , որ տնօրենի տեղակալն արդեն զրկված է իր մասնագիտությամբ դասաժամեր պարապելու և վարձատրվելու հնարավորությունից։ Առաջարկում եմ 9-ից մինչև 18 դասարանների տարեկան միջին թվի դեպքում տնօրենի ուսումնադաստիարակչական աշխատանքների գծով տեղակալի համար սահմանել 1 հաստիքային միավոր։ Շնորհակալություն առաջարկության համար, այն կքննարկվի։