Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7-Ի ԹԻՎ 79-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Նախագիծ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7-Ի ԹԻՎ 79-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հիմք ընդունելով «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 26․12 կետը՝ ինչպես նաև ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` 

 

Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ   ԵՄ` 

 

  1. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2022 թվականի դեկտեմբերի 7-ի թիվ 79-Ն հրամանի 1-ին կետով հաստատված Հայաստանի Հանրապետության հանրակրթական ուսումնական հաստատությունների՝ պետական բյուջեի միջոցներից ֆինանսավորման գործակիցներում և նորմատիվներում (այսուհետ՝ գործակիցներ և նորմատիվներ) կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները․
  • գործակիցների և նորմատիվների 2-րդ «մեթոդ միավորման» բառերը փոխարինել «մեթոդական միավորի» բառերով,
  • գործակիցների և նորմատիվների 2-րդ կետի ա, բ և գ մասերը «դեպքում՝» բառից հետո լրացնել «գործող մեթոդական միավորների քանակին համապատասխան, բայց» բառերով,
  • գործակիցների և նորմատիվների 2-րդ կետը լրացնել նոր 3.1) ենթակետով՝ հետևյալ բովանդակությամբ․

«3.1) Հաստատությունում նախնական զինվորական պատրաստության և(կամ) անվտանգ կենսագործունեության ուսուցչի (զինղեկի) հաստիք նախատեսվում է․

ա Ավագ դպրոցներում (նաև՝ մասնագիտացված և հատուկ դպրոցներում)՝

- 0,5 հաստիքային միավոր` մինչև 4 դասարանների միջին տարեկան թվի դեպքում,

- 1 հաստիքային միավոր` 4 և ավելի դասարանների միջին տարեկան թվի դեպքում։

բ Հիմնական դպրոցներում (նաև՝ միջին դպրոցներում)՝

- 0,5 հաստիքային միավոր` մինչև 6 դասարանների միջին տարեկան թվի դեպքում,

- 1 հաստիքային միավոր` 6 և ավելի դասարանների միջին տարեկան թվի դեպքում։

գ Միջնակարգ դպրոցներում (նաև՝ կրթահամալիրներում և վարժարաններում)՝

- 0,5 հաստիքային միավոր` մինչև 8 դասարանների միջին տարեկան թվի դեպքում,

- 1 հաստիքային միավոր` 8 և ավելի դասարանների միջին տարեկան թվի դեպքում։

Քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների հետ կապված աշխատանքների կատարումն իրականացվում է նախնական զինվորական պատրաստության և(կամ) անվտանգ կենսագործունեության ուսուցչի (զինղեկի) կողմից, իսկ վերջինիս բացակայության դեպքում՝ տնօրենի հրամանով պարտականությունների կատարումը կարող է դրվել տնօրենի տեղակալ(ներ)ի կամ որևէ այլ աշխատողի վրա, ընդ որում, քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների հետ կապված աշխատանքների համար տրվող լրավճարի չափը հավասար է․

ա Ավագ դպրոցներում (նաև՝ մասնագիտացված և հատուկ դպրոցներում)՝

- մինչև 4 դասարանների միջին տարեկան թվի դեպքում՝ դրույքաչափի համար սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի 30 տոկոսին,

- 4 և ավելի դասարանների միջին տարեկան թվի դեպքում՝ դրույքաչափի համար սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի 50 տոկոսին։

բ Հիմնական դպրոցներում (նաև՝ տարրական և միջին դպրոցներում)՝

- մինչև 6 դասարանների միջին տարեկան թվի դեպքում՝ դրույքաչափի համար սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի 30 տոկոսին,

- 6 և ավելի դասարանների միջին տարեկան թվի դեպքում՝ դրույքաչափի համար սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի 50 տոկոսին։

գ Միջնակարգ դպրոցներում (նաև՝ կրթահամալիրներում և վարժարաններում)՝

- մինչև 8 դասարանների միջին տարեկան թվի դեպքում՝ դրույքաչափի համար սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի 30 տոկոսին,

- 8 և ավելի դասարանների միջին տարեկան թվի դեպքում՝ դրույքաչափի համար սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի 50 տոկոսին։»:

4) գործակիցների և նորմատիվների 2-րդ կետի 4-րդ մասի «ա ընդհանուր ղեկավարման համար նախատեսվող հաստիքներ» բաժինը շարադրել հետևյալ բովանդակությամբ․

« ա ընդհանուր ղեկավարման համար նախատեսվող հաստիքներ․

 

հհ

Հաստիքի անվանումը

Հաստիքի քանակը

Դրույքաչափը

1.

Տնօրեն

-              1 հաստիքային միավոր` յուրաքանչյուր հաստատությանը

ՆԱԱ*2․57

2․

Վարչատնտեսական մասի համակարգող

-              1 հաստիքային միավոր` յուրաքանչյուր հաստատությանը (վարչատնտեսական առանձնացված կառավարմանն անցնելու դեպքում)

ՆԱԱ*2․39

3․

Տնօրենի տեղակալ

- 0,5 հաստիքային միավոր` մինչև 9 (մասնագիտացված, հատուկ և առանձին ավագ դպրոցների համար՝ մինչև 6) դասարանների միջին տարեկան թվի դեպքում,

- 0,75 հաստիքային միավոր` 9-ից (մասնագիտասցած, հատուկ և առանձին ավագ դպրոցների համար՝ 6-ից) մինչև 18 (մասնագիտասված, հատուկ և առանձին ավագ դպրոցների համար՝ մինչև 12) դասարանների միջին տարեկան թվի դեպքում,

- 1 հաստիքային միավոր` 18-ից (մասնագիտացված, հատուկ և առանձին ավագ դպրոցների համար՝ 12-ից) մինչև 36  (մասնագիտասված, հատուկ և առանձին ավագ դպրոցների համար՝ մինչև 24) դասարանների միջին տարեկան թվի դեպքում,

- 1,5 հաստիքային միավոր` 36-ից (մասնագիտացված, հատուկ և առանձին ավագ դպրոցների համար՝ 24-ից) մինչև 47 (մասնագիտացված, հատուկ և առանձին ավագ դպրոցների համար՝ մինչև 33) դասարանների միջին տարեկան թվի դեպքում,

- 2 հաստիքային միավոր` 47 (մասնագիտացված, հատուկ և առանձին ավագ դպրոցների համար՝ 33) և ավելի դասարանների միջին տարեկան թվի դեպքում

ՆԱԱ*2․17

4․

Տնօրենի մասնագիտացված կրթական աջակցությունների գծով տեղակալ (նախկինում` դաստիարակչական աշխատանքի գծով տեղակալ)՝ մինչև վարչատնտեսական առանձնացված կառավարմանն անցնելը

- 0,5 հաստիքային միավոր` մինչև 9 (մասնագիտացված, հատուկ և առանձին ավագ դպրոցների համար՝ մինչև 6) դասարանների միջին տարեկան թվի դեպքում,

- 0,75 հաստիքային միավոր` 9-ից (մասնագիտացված, հատուկ և առանձին ավագ դպրոցների համար՝ 6-ից) մինչև 18 (մասնագիտացված, հատուկ և առանձին ավագ դպրոցների համար՝ մինչև 12) դասարանների միջին տարեկան թվի դեպքում,

- 1 հաստիքային միավոր` 18-ից (մասնագիտացված, հատուկ և առանձին ավագ դպրոցների համար՝ 12-ից) մինչև 36  (մասնագիտացված, հատուկ և առանձին ավագ դպրոցների համար՝ մինչև 24) դասարանների միջին տարեկան թվի դեպքում,

- 1,5 հաստիքային միավոր` 36-ից (մասնագիտացված, հատուկ և առանձին ավագ դպրոցների համար՝ 24-ից) մինչև 47 (մասնագիտացված, հատուկ և առանձին ավագ դպրոցների համար՝ մինչև 33) դասարանների միջին տարեկան թվի դեպքում,

- 2 հաստիքային միավոր` 47 (մասնագիտացված, հատուկ և առանձին ավագ դպրոցների համար՝ 33) և ավելի դասարանների միջին տարեկան թվի դեպքում

ՆԱԱ*2․17

5․

Տնօրենի տեղակալ ֆինանսատնտեսական գծով

- 1 հաստիքային միավոր` մինչև վարչատնտեսական առանձնացված կառավարմանն անցնելը

ՆԱԱ*2․17

 

Մասնագիտացված կրթական աջակցությունների գծով համակարգող (նախկինում` դաստիարակչական աշխատանքի գծով տեղակալ)՝ 

վարչատնտեսական առանձնացված կառավարմանն անցնելու դեպքում

- 0,5 հաստիքային միավոր` մինչև 9 (մասնագիտացված, հատուկ և առանձին ավագ դպրոցների համար՝ մինչև 6) դասարանների միջին տարեկան թվի դեպքում,

- 0,75 հաստիքային միավոր` 9-ից (մասնագիտացված, հատուկ և առանձին ավագ դպրոցների համար՝ 6-ից) մինչև 18 (մասնագիտացված, հատուկ և առանձին ավագ դպրոցների համար՝ մինչև 12) դասարանների միջին տարեկան թվի դեպքում,

- 1 հաստիքային միավոր` 18-ից (մասնագիտացված, հատուկ և առանձին ավագ դպրոցների համար՝ 12-ից) մինչև 36  (մասնագիտասված, հատուկ և առանձին ավագ դպրոցների համար՝ մինչև 24) դասարանների միջին տարեկան թվի դեպքում,

- 1,5 հաստիքային միավոր` 36-ից (մասնագիտացված, հատուկ և առանձին ավագ դպրոցների համար՝ 24-ից) մինչև 47 (մասնագիտացված, հատուկ և առանձին ավագ դպրոցների համար՝ մինչև 33) դասարանների միջին տարեկան թվի դեպքում,

- 2 հաստիքային միավոր` 47 (մասնագիտացված, հատուկ և առանձին ավագ դպրոցների համար՝ 33) և ավելի դասարանների միջին տարեկան թվի դեպքում

ՆԱԱ*2․17

Որտեղ՝ ՆԱԱ-ն «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված Հայաստանի Հանրապետությունում նվազագույն ամսական աշխատավարձի չափն է (որի մեջ չեն ներառվում աշխատավարձից վճարվող հարկերը, սոցիալական կամ օրենքով սահմանված պարտադիր այլ վճարները):

Ընդ որում, 9-ից մինչև 25 դասարանների տարեկան միջին թվի դեպքում տնօրենի և վարչատնտեսական մասի համակարգողի դրույքաչափի նկատմամբ կիրառելի է 1,21 գործակիցը, 25-ից մինչև 47 դասարանների միջին տարեկան թվի դեպքում ՝ 1,46 գործակիցը, 47 և ավելի դասարանների միջին տարեկան թվի դեպքում ՝ 1,78 գործակիցը։ Առանձին ավագ դպրոցների, մասնագիտացված և հատուկ ուսումնական հաստատության դեպքում տնօրենի սույն կետով հաշվարկված մեծության նկատմամբ կիրառելի է նաև 1,27 գործակիցը, իսկ վարչատնտեսական մասի համակարգողի դրույքաչափի նկատմամբ՝ 1,07 գործակիցը։»,

5) գործակիցների և նորմատիվների 2-րդ կետի 4-րդ մասի «բ հաստատության հաշվապահական հաշվառման և ֆինանսատնտեսական գործունեության համար նախատեսվող հաստիքներ» բաժնի «4․ գնումների համակարգող» տողը «-0,5 հաստիքային միավոր» բառերից առաջ լրացնել «- 0,3 հաստիքային միավոր` մինչև 27 դասարանների միջին տարեկան թվի դեպքում,» բառերով,

6) գործակիցների և նորմատիվների 2-րդ կետի 4-րդ մասի «բ հաստատության հաշվապահական հաշվառման և ֆինանսատնտեսական գործունեության համար նախատեսվող հաստիքներ» բաժինը «մասնագիտացված և հատուկ ուսումնական հաստատությունների դեպքում՝» բառերից հետո լրացնել «սույն կետով հաշվարկված մեծության նկատմամբ կիրառելի է»  բառերով,

7) գործակիցների և նորմատիվների 2-րդ կետի 4-րդ մասի «գ․ հաստատությունում ուսուցիչ չհամարվող մանկավարժական աշխատանքների համար նախատեսվող հաստիքներ» բաժինը «Ուսուցչի օգնական» բառերից հետո լրացնել «/բացառությամբ հատուկ ուսումնական հաստատությունների/» բառերով,

8) գործակիցների և նորմատիվների 2-րդ կետի 4-րդ մասի «գ․ հաստատությունում ուսուցիչ չհամարվող մանկավարժական աշխատանքների համար նախատեսվող հաստիքներ» բաժնի «Դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ» բառերը փոխարինել  «Սովորողների հետ դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ (նախկինում` մանկապատանեկան կոլեկտիվի կազմակերպիչ)՝ մինչև վարչատնտեսական առանձնացված կառավարմանն անցնելը» բառերով,

9) գործակիցների և նորմատիվների 2-րդ կետի 4-րդ մասի «գ․ հաստատությունում ուսուցիչ չհամարվող մանկավարժական աշխատանքների համար նախատեսվող հաստիքներ» բաժնի 6-րդ տողից հանել «էրգոթերապիստ» բառը,

10) գործակիցների և նորմատիվների 2-րդ կետի 4-րդ մասի «գ․ հաստատությունում ուսուցիչ չհամարվող մանկավարժական աշխատանքների համար նախատեսվող հաստիքներ» բաժինը լրացնել նոր 7-ից 9-րդ տողերով՝ հետևյալ բովանդակությամբ․

«

7․

Էլեկտրոնային կառավարման և դասավանդման ապահովման մասնագետ

- 0,5 հաստիքային միավոր` մինչև 9 դասարանների միջին տարեկան թվի դեպքում,

- 1 հաստիքային միավոր՝ 9-ից մինչև 36 դասարանների միջին տարեկան թվի դեպքում,

- 1,5 հաստիքային միավոր՝ 36 և ավելի դասարանների միջին տարեկան թվի դեպքում

ՆԱԱ*1․33

8․

Խմբակավար

- հատուկ և մասնագիտացված դպրոցների դեպքում՝ 1 հաստիքային միավոր` յուրաքանչյուր տեսակի խմբակի հաշվարկով /լիազոր մարմնի հատատած խմբակների ձևավորման կարգին համապատասխան/

ՆԱԱ*1․13

9․

Սովորողների հետ դաստիարակչական աշխատանքների համակարգող (նախկինում` մանկապատանեկան կոլեկտիվի կազմակերպիչ)՝  վարչատնտեսական առանձնացված կառավարմանն անցնելու դեպքում

- 0,5 հաստիքային միավոր` մինչև 9 դասարանների միջին տարեկան թվի դեպքում,

- 0,75 հաստիքային միավոր` 9-ից մինչև 18 դասարանների միջին տարեկան թվի դեպքում,

- 1 հաստիքային միավոր` 18-ից մինչև 36 դասարանների միջին տարեկան թվի դեպքում

 - 1,5 հաստիքային միավոր՝ 36 և ավելի դասարանների միջին տարեկան թվի դեպքում

ՆԱԱ*1․54

»,

11) գործակիցների և նորմատիվների 2-րդ կետի 4-րդ մասի «դ․ հաստատությունում կադրային գործի իրականացման, գործավարության և փաստաթղթաշրջանառության աշխատանքների համար նախատեսվող հաստիքներ» բանժնում «Կադրերի գծով տեսուչ» բառերը փոխարինել «Անձնակազմի կառավարման մասնագետ» բառերով

12) ուժը կորցրած ճանաչել գործակիցների և նորմատիվների 2-րդ կետի 4-րդ մասի «դ. հաստատությունում կադրային գործի իրականացման, գործավարության և փաստաթղթաշրջանառության աշխատանքների համար նախատեսվող հաստիքներ» բաժնի «2. Օպերատոր» տողը,

13) գործակիցների և նորմատիվների 2-րդ կետի 4-րդ մասի «ե․ հաստատությունում լաբորատորիաների և խմբակների կազմակերպման, աջակցության և բժշկական օգնության տրամադրման աշխատանքների իրականացման համար նախատեսվող հաստիքներ» բաժնի վերնագրից հանել «և խմբակների» բառերը, իսկ «3․ Դաստիարակ» տողը «սաներ ունեցող» բառերից հետո լրացնել «հատուկ և մարզառազմական ուղղվածությամբ մասնագիտացված» բառերով, իսկ «յուրաքանչյուր դասարանի հաշվարկով»  բառերից հետո՝ «՝ բացառությամբ ուսուցչի օգնական ունեցող հաստատությունների»  բառերով,

14) ուժը կորցրած ճանաչել գործակիցների և նորմատիվների 2-րդ կետի 4-րդ մասի «ե․ հաստատությունում լաբորատորիաների և խմբակների կազմակերպման, աջակցության և բժշկական օգնության տրամադրման աշխատանքների իրականացման համար նախատեսվող հաստիքներ» բաժնի «6․ Խմբակավար» տողը,

15) գործակիցների և նորմատիվների 2-րդ կետի 4-րդ մասի «ե․ հաստատությունում լաբորատորիաների և խմբակների կազմակերպման, աջակցության և բժշկական օգնության տրամադրման աշխատանքների իրականացման համար նախատեսվող հաստիքներ» բաժնի «4․ Գիշերային դայակ կամ գիշերային դաստիարակ» տողի «- 4 հաստիքային միավոր՝ մինչև յուրաքանչյուր 60 գիշերակացով սանի համար» բառերը փոխարինել «- 4 հաստիքային միավոր՝ մինչև 60 գիշերակացով սովորողի դեպքում, - 6 հաստիքային միավոր՝ 60-ից մինչև 100 գիշերակացով սովորողի դեպքում, - 8 հաստիքային միավոր՝ 100-ից մինչև 150 գիշերակացով սովորողի դեպքում,- 10 հաստիքային միավոր՝ 150 և ավելի գիշերակացով սովորողի դեպքում» բառերով,

16) գործակիցների և նորմատիվների 2-րդ կետի 4-րդ մասի «ե․ հաստատությունում լաբորատորիաների և խմբակների կազմակերպման, աջակցության և բժշկական օգնության տրամադրման աշխատանքների իրականացման համար նախատեսվող հաստիքներ» բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 7-րդ ենթակետով․

«

7.

Ուղեկցող

-                     հաստատության տեղակայման վայրից տարբերվող բնակավայրից հաստատություն և հակառակ ուղղությամբ  սովորողներին և մանկավարժական աշխատողներին աշխատանքային օրերին տեղափոխող փոխադրամիջոցների առկայության դեպքում՝ փոխադրամիջոցների քանակին համապատասխան

ՆԱԱ

»,

17) գործակիցների և նորմատիվների 2-րդ կետի 4-րդ մասի «ը հաստատությունում շենքերի (շինությունների) և հարակից տարածքների պահպանման, խնամքի և կենցաղային սպասարկման աշխատանքների համար նախատեսվող հաստիքներ» բաժնի «3․ Հավաքարար» տողում «մինչև 600 քառ.մ-ի մաքրման համար» բառերից հետո լրացնել «, բայց ոչ ավելի, քան դասարանների միջին տարեկան թվի և 6,5 թվի քանորդի չափով», բառերով, «առկայությամբ» բառից հետո լրացնել «մասնագիտացված» բառով, իսկ «5․ Լվացող-արդուկող» տողը «լվացքատան առկայության դեպքում» բառերից առաջ լրացնել «գիշերակացով աշակերտների և» բառերով,

18) գործակիցների և նորմատիվների 2-րդ կետի 4-րդ մասի «թ. Մասնագիտացված և հատուկ դպրոցներում սննդի տրամադրման աշխատանքների համար նախատեսվող հաստիքներ» բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով․

«Սննդով սաներ չունեցող և «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրից օգտվող և համապատասխան խոհանոցային պայմաններ ունեցող հաստատությունների սովորողներին օրական մեկանգամյա տաք սնունդ տրամադրելու նպատակով նախակրթարաններում և տարրական դասարաններում սովորողների թվի հիման վրա նախատեսվում է խոհարարի հաստիքներ հետևյալ չափով․

 

հհ

Հաստիքի անվանումը

Հաստիքի քանակը

դրույքաչափը

1․

Խոհարար

- 0,5 հաստիքային միավոր` մինչև 60 օրական միջին սնվող սաների թվի դեպքում,

- օրական միջին սնվող սաների թիվ/120 հաստիքային միավոր` մինչև 60  օրական միջին սնվող սաների թվի դեպքում

ՆԱԱ

 

Տվյալ դեպքում օրական մեկանգամյա տաք սննդի գումարը հաշվարկվում է 151 դրամ յուրաքանչյուր սնվող սովորողի հաշվարկով, իսկ խոհանոցային ոչ բավարար պայմանների դեպքում օրական մեկանգամյա չոր սննդի գումարը հաշվարկվում է 171 դրամ յուրաքանչյուր սնվող սովորողի հաշվարկով։

Ուսումնական տարվա ընթացքում օրերի առավելագույն թիվը 5-օրյա ուսումնական շաբաթի դեպքում նախակրթարանում, 3-րդ և 4-րդ դասարաններում ընդունվում է հավասար 170-ի, 1-ին դասարանում՝ 150-ի, 2-րդ դասարանում՝ 160-ի, իսկ 6-օրյա ուսումնական շաբաթի դեպքում նախակրթարանում, 3-րդ և 4-րդ դասարաններում ընդունվում է հավասար 204-ի, 1-ին դասարանում՝ 180-ի, 2-րդ դասարանում՝ 192-ի»։

19) գործակիցների և նորմատիվների 2-րդ կետի 9-րդ մասի «ի․ հաշմանդամություն ունեցող երեխաների համար ֆիզիկական միջավայրի հարմարեցումների համար նախատեսված ծախսերը» ենթակետը «գույքի» բառից հետո լրացնել «կառուցում, վերակառուցում,» բառերով,

20) գործակիցների և նորմատիվների 2-րդ կետի 9-րդ մասի «ծ․ համազգեստի համար նախատեսված ծախսերը» ենթակետը «մարզառազմական» բառից հետո լրացնել «և մարզական» բառերով,

21) գործակիցների և նորմատիվների 2-րդ կետի 9-րդ մասի «կ․ այլ ծախսերը» ենթակետի «185900» թիվը փոխարինել «45000» թվով,  «1,35» թիվը՝ «2,0» թվով,  «1,5» թիվը՝ «3,0» թվով, 

  • գործակիցների և նորմատիվների 3-րդ կետը լրացնել նոր 4)-րդ, 5)-րդ, 6)-րդ և 7)-րդ ենթակետով՝ հետևյալ բովանդակությամբ․

«4) որպես սույն հրամանով սահմանված գործակիցների և նորմատիվների հաշվարկման համար անհրաժեշտ խբերի և սովորողների թիվ հիմք են ընդունվում կազմակերպությունների կողմից հունվար և սեպտեմբեր ամիսների երրորդ շաբաթվա առաջին աշխատանքային օրվա ավարտին կրթության կառավարման տեղեկատվական համակարգ մուտքագրված տվյալները,

5) հաստատությունների ֆինանսավորման հաշվարկն իրականացվում է կրթության կառավարման տեղեկատվական համակարգի միջոցով,

6) ավագ, միջնակարգ դպրոցներում և վարժարաններում խմբային ուսուցման դեպքում խմբերի թիվը որոշվում է մինչև 13 աշակերտը մեկ խումբ հաշվարկով,

7) ազատազրկված և միջնակարգ կրթություն չունեցող անձանց շրջանակում հանրակրթական ծառայությունների մատուցման համար ՈՈՒԱա-ն (ոչ ուսուցչական անձնակազմի ամսական աշխատավարձի ֆոնդը) հաշվարկվում է ընդհանուր ղեկավարման համար նախատեսվող հաստիքների, հաստատության հաշվապահական հաշվառման և ֆինանսատնտեսական գործունեության համար նախատեսվող հաստիքների և հաստատությունում ուսուցիչ չհամարվող մանկավարժական աշխատանքների համար նախատեսվող հաստիքների համար նախատեսված գործակիցների ու նորմատիվների նկատմամբ կիրառելով 0,5 գործակիցը, իսկ ՀԴծ (համադպրոցական ծախեր) չի հաշվարկվում»։

  1. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող 10-րդ օրվանից։

 

 

ՆԱԽԱՐԱՐ՝                                      ԺԱՆԴՐԵԱՍՅԱՆ

 

  • Discussed

    16.06.2023 - 01.07.2023

  • Type

    Order

  • Area

    Education and science

  • Ministry

    Ministry of Education, Science, Culture and Sport

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 7728

Print

Suggestions

Նարինե Սահակյան

30.06.2023

Առաջարկություն 1 . Նախագծի Թ կետում ՝ Գրասենյակային ապրանքների և նյութերի , տնտեսական ապրանքների և նյութերի ձեռքբերման նպատակով հատկացվելու է 313272 դրամ գումար ՝ ըստ 1.2 գործակցի , որը նախատեսված է մեր դպրոցի 19 դասարանի : Ըստ գործակցի Թ կետի ծախսերը նախատեսված են 12 ամիսների համար : Եթե տրամադրվող գումարը բաժանենք 12 ամիսների վրա , կկազմի յուրաքանչյուր ամսվա համար 13740 ՀՀ դրամ , իսկ ամսվա 21 աշխատանքային օրերի համար ՝ 621 դրամ յուրաքանչյուր օրվա համար : Այս գումարը չի բավարարում անգամ սովորական թղթի ձեռքբերման համար , ինչ մնաց ՝ այլ ծախսերի , օրինակ ՝ օճառ , մաքրող միջոցներ , զուգարանի թուղթ և այլն : Առաջարկում ենք վերանայել հատկացվող գումարը , սահմանել գրասենյակային ապրանքների և նյութերի համար առնվազն 400.000 ՀՀ դրամ և տնտեսական ապրանքների և նյութերի ձեռքբերման նպատակով ՝ 400.000 ՀՀ դրամ : Առաջարկությունը հիմանվորվում է այն փաստով , որ բոլոր ծախսերը հոգում է ուսումնական հաստատությունը , իսկ առաջարկվող գումարը բավարար չէ հաստատության թեկուզ շենքի սանիտարահիգիենիկ պայմանների պահպանման , գրենական և այլ ապրանքներ ձեռք բերելու համար : Առաջարկություն 2 . Առաջարկությունը վերաբերում է գրադարանավարի աշխատավարձին : 9-27 դասարանների դեպքում նախատեսված է 1 / մեկ / հաստիք / առանց որևէ գործակցի , հետևաբար ենթադրվում է նվազագույն աշխատավարձի չափով աշխատավարձ : Հաշվի առնելով , որ գրադարանավարն ունի նաև որոշակի ֆինանսական պատասխանատվություն դասագրքերի վարձավճարների մասով , մշտապես պիտի զբաղվի ֆոնդի պահպանման , թարմացման , վերանայման աշխատանքներով , դասագրքերի բաշխման , ապա նաև հավաքման , ուսումնաօժանդակ որոշ նյութերի ՝ քարտեզներ , պաստառներ , ձեռբերման և պահպանման աշխատանքներով , առաջարկում ենք գրադարանավարի համար ևս սահմանել գործակից ՝ գնահատելով գրադարանավարի աշխատանքի ծանրությունն ու պատասխանատվությունը : Կարելի է ելնել նաև այն փաստից , որ նախագծում բաժանումները տրվել են մինչև 9 դասարան , 9-27 դասարան և 27 և ավելի քանակի հաշվով : Առաջարկում ենք փոփոխել բաժանումը և սահմանել մինչև 9 դասարան , 9-18 դասարան , 19-27 և 27 և ավելի դասարան : Առաջարկություն 3. Դասարանների նման բաժանում նախատեսված է նաև հոգեբանի հաստիքի համար , ինչն ուղղակի հնարավորություն չի տա իրականացնելու հոգեբանի խիստ կարևոր աշխատանքը , մանավանդ , որ առանձին գործող ավագ դպրոցներում այլևս չեն լինելու սոցմանկավարժի , լոգոպեդի հաստիքները : Այս խնդիրն ավելի ակնառու կլինի ավագ դպրոցում , մանավանդ ՝ 300 և ավելի աշակերտ ունեցող , ինչը պայմանավորված է մի կողմից աշակերտների տարիքային առանձնահատկություններով , մյուս կողմից նոր կոլեկտիվների ձևավորման բարդություններով : Առաջարկություն 4. Հավաքարարի մեկ հաստիքային միավորի աշխատավարձը հաշվարկելիս հաշվի առնված չէ դպրոցի անձնակազմի և դպրոցում սովորող աշակերտների քանակը : Դիտարկվել է միայն սպասարկվող հաստատության տարածքը / քմ / : Նույն տարածքի ուսումնական հաստատությունում կարող են սովորել տարբեր քանակի աշակերտներ , հավաքարարի աշխատանքն այդ դեպքում նույնը չէ : Առաջարկում ենք գործակից սահմանել ՝ նախատեսելով նաև սովորողների թվաքանակը :

Նարինե Սահակյան

30.06.2023

Առաջարկություն Նախագծի Թ կետում ՝ Գրասենյակային ապրանքների և նյութերի , տնտեսական ապրանքների և նյութերի ձեռքբերման նպատակով հատկացվելու է 313272 դրամ գումար ՝ ըստ 1.2 գործակցի , որը նախատեսված է մեր դպրոցի 19 դասարանի : Ըստ գործակցի Թ կետի ծախսերը նախատեսված են 12 ամիսների համար : Եթե տրամադրվող գումարը բաժանենք 12 ամիսների վրա , կկազմի յուրաքանչյուր ամսվա համար 13740 ՀՀ դրամ , իսկ ամսվա 21 աշխատանքային օրերի համար ՝ 621 դրամ յուրաքանչյուր օրվա համար : Այս գումարը չի բավարարում անգամ սովորական թղթի ձեռքբերման համար , ինչ մնաց ՝ այլ ծախսերի , օրինակ ՝ օճառ , մաքրող միջոցներ , զուգարանի թուղթ և այլն : Առաջարկում ենք վերանայել հատկացվող գումարը , սահմանել գրասենյակային ապրանքների և նյութերի համար առնվազն 400.000 ՀՀ դրամ և տնտեսական ապրանքների և նյութերի ձեռքբերման նպատակով ՝ 400.000 ՀՀ դրամ : Առաջարկությունը հիմանվորվում է այն փաստով , որ բոլոր ծախսերը հոգում է ուսումնական հաստատությունը , իսկ առաջարկվող գումարը բավարար չէ հաստատության թեկուզ շենքի սանիտարահիգիենիկ պայմանների պահպանման , գրենական և այլ ապրանքներ ձեռք բերելու համար :

Հռիփսիմե Հովհաննիսյան

29.06.2023

Ըստ ՀՀ Կառավարության` 2023թ–ի փետրվարի 16-ի N216-Ն որոշման՝ հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի տեղակալի /նախկինում՝ ուսումնադաստիարակչական աշխատանքների գծով տեղակալ/ պաշտոնի համար, որը պատասխանատու է հաստատությունում ուսումնադաստիարակչական գործընթացի կազմակերպման, ուսումնական ծրագրերի կատարման, էլեկտրոնային մատյանների լրացման աշխատանքների, դասավանդման որակի և սովորողների գիտելիքների, կարողությունների և հմտությունների առնվազն պարտադիր նվազագույն մակարդակի և մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ տրամադրող աշխատողերին մեթոդական օժանդակության ապահովման համար, սահմանված են կարևորագույն և պատասխանատու, բազմաբնույթ և մեծածավալ աշխատանքներ։ Աշխատանքների այս ծավալը 0,75 հաստիքային միավորի սահմաններում պատշաճ իրականացնելն իրատեսական չէ։ Դրանց զգալի մասը, օրինակ՝ էլեկտրոնային մատյանների վարման գործընթացի վերահսկողությունը, համակցված/հեռավար ուսուցման կազմակերպումը և այլն, իրականցվում է նաև դպրոցում դասապրոցեսի ավարտից հետո, երբ 0,75 հաստիքային միավորով աշխատող տնօրենի տեղակալի աշխատանքային ժամն արդեն ավարտված է։ Հավելեմ նաև , որ տնօրենի տեղակալն արդեն զրկված է իր մասնագիտությամբ դասաժամեր պարապելու և վարձատրվելու հնարավորությունից։ Առաջարկում եմ 9-ից մինչև 18 դասարանների տարեկան միջին թվի դեպքում տնօրենի ուսումնադաստիարակչական աշխատանքների գծով տեղակալի համար սահմանել 1 հաստիքային միավոր։

See more