Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7-Ի ԹԻՎ 79-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2022 թվականի դեկտեմբերի 7-ի թիվ 79-Ն հրամանում փոփոխության անհրաժեշտությունը բխում է Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ծրագրեր իրականացնող դպրոցների նվազագույն կարիքներին համապատասխան ֆինանսավորման խնդիրները լուծելու պահանջներից:

  • Discussed

    16.06.2023 - 01.07.2023

  • Type

    Order

  • Area

    Education and science

  • Ministry

    Ministry of Education, Science, Culture and Sport

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 7639

Print

Suggestions

Նարինե Սահակյան

30.06.2023

Առաջարկություն 1 . Նախագծի Թ կետում ՝ Գրասենյակային ապրանքների և նյութերի , տնտեսական ապրանքների և նյութերի ձեռքբերման նպատակով հատկացվելու է 313272 դրամ գումար ՝ ըստ 1.2 գործակցի , որը նախատեսված է մեր դպրոցի 19 դասարանի : Ըստ գործակցի Թ կետի ծախսերը նախատեսված են 12 ամիսների համար : Եթե տրամադրվող գումարը բաժանենք 12 ամիսների վրա , կկազմի յուրաքանչյուր ամսվա համար 13740 ՀՀ դրամ , իսկ ամսվա 21 աշխատանքային օրերի համար ՝ 621 դրամ յուրաքանչյուր օրվա համար : Այս գումարը չի բավարարում անգամ սովորական թղթի ձեռքբերման համար , ինչ մնաց ՝ այլ ծախսերի , օրինակ ՝ օճառ , մաքրող միջոցներ , զուգարանի թուղթ և այլն : Առաջարկում ենք վերանայել հատկացվող գումարը , սահմանել գրասենյակային ապրանքների և նյութերի համար առնվազն 400.000 ՀՀ դրամ և տնտեսական ապրանքների և նյութերի ձեռքբերման նպատակով ՝ 400.000 ՀՀ դրամ : Առաջարկությունը հիմանվորվում է այն փաստով , որ բոլոր ծախսերը հոգում է ուսումնական հաստատությունը , իսկ առաջարկվող գումարը բավարար չէ հաստատության թեկուզ շենքի սանիտարահիգիենիկ պայմանների պահպանման , գրենական և այլ ապրանքներ ձեռք բերելու համար : Առաջարկություն 2 . Առաջարկությունը վերաբերում է գրադարանավարի աշխատավարձին : 9-27 դասարանների դեպքում նախատեսված է 1 / մեկ / հաստիք / առանց որևէ գործակցի , հետևաբար ենթադրվում է նվազագույն աշխատավարձի չափով աշխատավարձ : Հաշվի առնելով , որ գրադարանավարն ունի նաև որոշակի ֆինանսական պատասխանատվություն դասագրքերի վարձավճարների մասով , մշտապես պիտի զբաղվի ֆոնդի պահպանման , թարմացման , վերանայման աշխատանքներով , դասագրքերի բաշխման , ապա նաև հավաքման , ուսումնաօժանդակ որոշ նյութերի ՝ քարտեզներ , պաստառներ , ձեռբերման և պահպանման աշխատանքներով , առաջարկում ենք գրադարանավարի համար ևս սահմանել գործակից ՝ գնահատելով գրադարանավարի աշխատանքի ծանրությունն ու պատասխանատվությունը : Կարելի է ելնել նաև այն փաստից , որ նախագծում բաժանումները տրվել են մինչև 9 դասարան , 9-27 դասարան և 27 և ավելի քանակի հաշվով : Առաջարկում ենք փոփոխել բաժանումը և սահմանել մինչև 9 դասարան , 9-18 դասարան , 19-27 և 27 և ավելի դասարան : Առաջարկություն 3. Դասարանների նման բաժանում նախատեսված է նաև հոգեբանի հաստիքի համար , ինչն ուղղակի հնարավորություն չի տա իրականացնելու հոգեբանի խիստ կարևոր աշխատանքը , մանավանդ , որ առանձին գործող ավագ դպրոցներում այլևս չեն լինելու սոցմանկավարժի , լոգոպեդի հաստիքները : Այս խնդիրն ավելի ակնառու կլինի ավագ դպրոցում , մանավանդ ՝ 300 և ավելի աշակերտ ունեցող , ինչը պայմանավորված է մի կողմից աշակերտների տարիքային առանձնահատկություններով , մյուս կողմից նոր կոլեկտիվների ձևավորման բարդություններով : Առաջարկություն 4. Հավաքարարի մեկ հաստիքային միավորի աշխատավարձը հաշվարկելիս հաշվի առնված չէ դպրոցի անձնակազմի և դպրոցում սովորող աշակերտների քանակը : Դիտարկվել է միայն սպասարկվող հաստատության տարածքը / քմ / : Նույն տարածքի ուսումնական հաստատությունում կարող են սովորել տարբեր քանակի աշակերտներ , հավաքարարի աշխատանքն այդ դեպքում նույնը չէ : Առաջարկում ենք գործակից սահմանել ՝ նախատեսելով նաև սովորողների թվաքանակը :

Նարինե Սահակյան

30.06.2023

Առաջարկություն Նախագծի Թ կետում ՝ Գրասենյակային ապրանքների և նյութերի , տնտեսական ապրանքների և նյութերի ձեռքբերման նպատակով հատկացվելու է 313272 դրամ գումար ՝ ըստ 1.2 գործակցի , որը նախատեսված է մեր դպրոցի 19 դասարանի : Ըստ գործակցի Թ կետի ծախսերը նախատեսված են 12 ամիսների համար : Եթե տրամադրվող գումարը բաժանենք 12 ամիսների վրա , կկազմի յուրաքանչյուր ամսվա համար 13740 ՀՀ դրամ , իսկ ամսվա 21 աշխատանքային օրերի համար ՝ 621 դրամ յուրաքանչյուր օրվա համար : Այս գումարը չի բավարարում անգամ սովորական թղթի ձեռքբերման համար , ինչ մնաց ՝ այլ ծախսերի , օրինակ ՝ օճառ , մաքրող միջոցներ , զուգարանի թուղթ և այլն : Առաջարկում ենք վերանայել հատկացվող գումարը , սահմանել գրասենյակային ապրանքների և նյութերի համար առնվազն 400.000 ՀՀ դրամ և տնտեսական ապրանքների և նյութերի ձեռքբերման նպատակով ՝ 400.000 ՀՀ դրամ : Առաջարկությունը հիմանվորվում է այն փաստով , որ բոլոր ծախսերը հոգում է ուսումնական հաստատությունը , իսկ առաջարկվող գումարը բավարար չէ հաստատության թեկուզ շենքի սանիտարահիգիենիկ պայմանների պահպանման , գրենական և այլ ապրանքներ ձեռք բերելու համար :

Հռիփսիմե Հովհաննիսյան

29.06.2023

Ըստ ՀՀ Կառավարության` 2023թ–ի փետրվարի 16-ի N216-Ն որոշման՝ հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի տեղակալի /նախկինում՝ ուսումնադաստիարակչական աշխատանքների գծով տեղակալ/ պաշտոնի համար, որը պատասխանատու է հաստատությունում ուսումնադաստիարակչական գործընթացի կազմակերպման, ուսումնական ծրագրերի կատարման, էլեկտրոնային մատյանների լրացման աշխատանքների, դասավանդման որակի և սովորողների գիտելիքների, կարողությունների և հմտությունների առնվազն պարտադիր նվազագույն մակարդակի և մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ տրամադրող աշխատողերին մեթոդական օժանդակության ապահովման համար, սահմանված են կարևորագույն և պատասխանատու, բազմաբնույթ և մեծածավալ աշխատանքներ։ Աշխատանքների այս ծավալը 0,75 հաստիքային միավորի սահմաններում պատշաճ իրականացնելն իրատեսական չէ։ Դրանց զգալի մասը, օրինակ՝ էլեկտրոնային մատյանների վարման գործընթացի վերահսկողությունը, համակցված/հեռավար ուսուցման կազմակերպումը և այլն, իրականցվում է նաև դպրոցում դասապրոցեսի ավարտից հետո, երբ 0,75 հաստիքային միավորով աշխատող տնօրենի տեղակալի աշխատանքային ժամն արդեն ավարտված է։ Հավելեմ նաև , որ տնօրենի տեղակալն արդեն զրկված է իր մասնագիտությամբ դասաժամեր պարապելու և վարձատրվելու հնարավորությունից։ Առաջարկում եմ 9-ից մինչև 18 դասարանների տարեկան միջին թվի դեպքում տնօրենի ուսումնադաստիարակչական աշխատանքների գծով տեղակալի համար սահմանել 1 հաստիքային միավոր։

See more