Add to favourites

«ԱՐՄԱՎԻՐԻ Հ. 4 ԱՎԱԳ ԴՊՐՈՑ » ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ «ԱՐՄԱՎԻՐԻ Ռ.ԵՂՈՅԱՆԻ ԱՆՎԱՆ Հ.1 ԱՎԱԳ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՄԻԱՑՄԱՆ ՁԵՎՈՎ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 25-Ի N 1392-Ն ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 6-Ի N 575-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԱՐՄԱՎԻՐԻ Հ. 4 ԱՎԱԳ ԴՊՐՈՑ »  ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ «ԱՐՄԱՎԻՐԻ Ռ.ԵՂՈՅԱՆԻ ԱՆՎԱՆ Հ.1  ԱՎԱԳ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՄԻԱՑՄԱՆ  ՁԵՎՈՎ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 25-Ի N 1392-Ն ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 6-Ի N 575-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ  ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

 

Անհրաժեշտությունը

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության Արմավիր մարզի Արմավիր քաղաքում գործող Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայության՝  2 ավագ դպրոցների՝ Արմավիրի Ռ. Եղոյանի անվան թիվ 1 ավագ և Արմավիրի թիվ 4 ավագ դպրոցների սովորողների աշակերտների թվի նվազման և ուսումնական տարածքների (շենքերի) օպտիմալ օգտագործմամբ:

Ընթացիկ իրավիճակը և կարգավորման նպատակը

Արմավիրի թիվ 1 ավագ դպրոցում 2022-2023 ուսումնական տարվա ընթացքում սովորողների թվաքանակը կազմել է  287 աշակերտ։ Շենքը նախագծային հզորությամբ նախատեսված է 1000  աշակերտի համար։ Արմավիրի թիվ 1 ավագ դպրոցում 2022-2023 ուսումնական տարում 287 աշակերտի համար կոմպլեկտավորվել է 10 դասարան՝ 4 հատ 10-րդ, 5 հատ 11-րդ և 1 հատ 12-րդ դասարան, ուսուցիչների թիվը 28 է։ Յոթ ուսուցչի շնորհվել է որակավորման առաջին աստիճանի տարակարգ, 18 ուսուցիչ հաջողությամբ մասնակցել է կամավոր ատեստավորման գործընթացին և 18-ն էլ ստանում են հավելավճար։

Արմավիրի թիվ 4 ավագ դպրոցում 2022-2023 ուսումնական տարվա ընթացքում սովորողների թվաքանակը կազմել է   244 աշակերտ։ Շենքը նախագծային հզորությամբ  նախատեսված է 680  աշակերտի համար։ Արմավիրի թիվ 4 ավագ դպրոցում 2022-2023 ուսումնական տարում 243 աշակերտի համար կոմպլեկտավորվել է 12 դասարան՝ 5 հատ 10-րդ, 3 հատ 11-րդ և 4 հատ 12-րդ դասարան, ուսուցիչների թիվը 26 է։ Երկու ուսուցչի շնորհվել է որակավորման առաջին աստիճանի տարակարգ։

     Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը  առաջարկում է Արմավիրի թիվ 4  ավագ դպրոցը միացնել Արմավիրի թիվ 1 ավագ դպրոցին՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Արմավիրի թիվ 1 ավագ դպրոցն ունի առավել բարենպաստ շենքային պայմաններ,  գտնվում է քաղաքի գրեթե կենտրոնական հատվածում, ունի ցանկապատված ընդարձակ տարածք, կանաչապատ  հողատարածք,  բացօթյա մարզահրապարակ, 2 մարզադահլիճ, 2 ապաստարան,  և նախագծային հզորությունը (նախատեսված 1000 աշակերտի համար) լիովին կբավարարի 2 ավագ դպրոցների բոլոր աշակերտների ուսումնական գործընթացը բնականոն կերպով կազմակերպելու համար։ Հաշվի առնելով վերոնշվածը՝ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մշակել է  և քննարկման է ներկայացնում     «Արմավիրի հ. 4 ավագ դպրոց»  պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Արմավիրի Ռ.Եղոյանի անվան հ.1  ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը միացման  ձևով վերակազմակերպելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի N 1392-Ն որոշման մեջ և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մայիսի 6-ի N 575-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը :

Միացման արդյունքում, նոր հաստիքացուցակի հաստատմամբ հնարավոր են հաստիքների  կրճատումներ, մասնավորապես վարչական և ուսումնաօժանդակ, պայմանավորված նոր ուսումնական տարվա սկզբին արտադրական ծավալների փոփոխմամբ  / աշակերտների թվի փոփոխություն/:

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից։

  1. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Հանրության բարձրորակ կրթության ապահովման համար ստեղծել պայմաններ, կրթական ուսումնական հաստատությունները համալրել մանկավարժական ներուժով:

 

  1. «Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ».

Որոշման նախագիծը բխում է Կառավարության 2021-2026թթ. ծրագրի «Կրթություն բաժնում ամրագրված ծրագրերից, մասնավորապես՝  հանրակրթության  ոլորտում առկա  խնդիրների լուծման համար անհրաժեշտ հանրակրթության ամբողջական և շեշտակի փոփոխություն, որի հիմնաքարերից մեկը  մինչև 2026 թվականը հանրակրթության դպրոցներում ապահովել անհրաժեշտ գույքով և սարքավորումներով: Համապատասխան տարծքների առկայության դեպքում հնարավորություն կնձեռնվի հանրակրթական նոր չափորոշիչների ամբողջական ներդրումը դպրոցի բոլոր դասարաններում՝ ապահովելով դպրոցական արդիական ու հագեցված ենթակառուցվածքներ, ներառական ու զարգացող միջավայր:

Որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

  • Discussed

    02.06.2023 - 18.06.2023

  • Type

    Decision

  • Area

    Education and science

  • Ministry

    Ministry of Education, Science, Culture and Sport

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 13452

Print

Suggestions

Լուսինե Եղոյան

17.06.2023

Դեմ եմ այս նախագծին, որովհետև ոչ մի կրթօջախ չպիտի փակվի, կառուցելու փոխարեն, փակե՞լ։ Հետաքրքիր է դպրոցի աշակերտները և ուսուցիչները տեղյակ են՞

<<Բերքաշատի միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ

16.06.2023

Դեմ եմ, քանի որ այս քայլն ուղղված չէ կրթության որակի բարձրացմանը ։ Այն , ավելի շուտ, մարդկանց մեջ կխաթարի հավատը կրթության, կրթության մարդու և պետության ապագայի նկատմամբ։ Դպրոցների միավորումն իր հետ կբերի բազմաթիվ խնդիրներ ինչպես աշխատակիցների, ակնպես էլ սովորողների շրջանում։

Արփի Գալստյան

15.06.2023

Ոնց հողերն եք հանձնում, նենց կրթօջախներն եք փակում առանց աչք թարթելու ։Հիշեք եկեղեցի ու դպրոց քանդելը նույն բանն է

See more