Add to favourites

«ԱՐՄԱՎԻՐԻ Հ. 4 ԱՎԱԳ ԴՊՐՈՑ » ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ «ԱՐՄԱՎԻՐԻ Ռ.ԵՂՈՅԱՆԻ ԱՆՎԱՆ Հ.1 ԱՎԱԳ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՄԻԱՑՄԱՆ ՁԵՎՈՎ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 25-Ի N 1392-Ն ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 6-Ի N 575-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

project.digest.no Suggesion author, date of receipt Suggestion content Conclusion Changes made
1 2 3 4
1 Ա Ա 09.06.2023 12:20:56 Առաջարկում եմ առաջին դպրոցի միավորումը չորրորդ դպրոցին, իսկ առաջին դպրոցը նորից դառնա հիմնական դպրոց, քանի որ այդ տարածքում շատ մեծ քանակությամբ բնակչություն կա, երեխաները ստիպված հաճախում են կամ ութերորդ, կամ հինգերորդ դպրոց, որն էլ առաջացնում է դասարաններում շատ մեծ խտություն, իսկ չորրորդ դպրոցը իր դիրքային պայմաններով շատ նպատակահարմար է ավագ դպրոցի համար։
2 Լիլիթ Եփրեմյան 09.06.2023 12:53:01 Հետաքրքիր է, Արմավիրի 4-րդ ավագ դպրոցի կոլեկտիվը տեղյա՞կ է, որ նման նախագիծ է շրջանառվում, թե՞ ստիպված են լինելու հաշտվել անբեկանելի իրողության հետ:
3 Ա Բ 09.06.2023 17:02:12 Եթե պետք է մնա մոկ ավագ ` թող մնա չորրորդ դպրոցը, ավելի հարմար է, իսկ առաջին դպրոցը թող նորից դառնա հիմնական դպրոց
4 Հ Հ 09.06.2023 19:13:28 Առաջարկում եմ առաջին դպրոցը նորից դարձնել հիմնական, այդ տարածքում երեխաների դպրոց գնալու խնդիր կա, մյուս դպրոցներում տեղ չկա, իսկ չորրորդը թող մնա ավագ
5 Արա Գասպարյան 09.06.2023 19:41:59 Միանշանակ գերադասելի է չորրորդ դպրոցի ավագ մնալը, այնտեղ շատ ապահով է երեխաների համար
6 Հրանտ Մաթևոսյան 09.06.2023 21:43:59 Արմավիրի N4 ավագ դպրոցը սիրված դպրոց է քաղաքում: Այն գտնվում է Արմավիր քաղաքի կենտրոնում և կարող է տեղավորել 600 -ից ավել աշակերտ: Էնպես որ կարելի է այն թողնել որպես ավագ դպրոց: Ունի հրաշալի մասնագետներ, ովքեր ջանք ու եռանդ չեն խնայում կրթության բարձր որակ ապահովելու համար: P.S Դպրոցները պետք է շատացնել, ոչ թե փակել: Մեզ խելացի սերունդ է հարկավոր
7 KATU Aramyan 09.06.2023 22:27:03 Կողմ եմ միացմանը
8 KATU Aramyan 09.06.2023 22:27:03 Կողմ
9 Vladimir Hovhannisyan 10.06.2023 10:49:17 Իմ կարծիքով սխալ որոշում է 2 դպրոցների միացումը քանի որ 4րդ ավագ դպրոցը ունի այնպիսի ուսուցչական կազմ,այնպիսի բարեհամբույր ուսուցիչներ,որոնք այնքան հոգատար են և ուշադիր մեր երեխաների հանդեպ որ ոչ մի բան չեն խնայում նրանց լավ ապագա կերտելու վրա:
10 Skibidi Tualet 10.06.2023 12:24:09 Ես որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ ձեզ թույլ չեմ տալիս դպրոցները միացնել։ այսքանը
11 Արմենուհի Գինոսյան 10.06.2023 19:03:05 Թողեք հանգիստ 4-րդ դպրոցը։ Այն ընդհամեն մի քանի տարի հետո կունենա 500-ից 600 երեխա։ Այն աշխատանքը , որ նրանց երիտասարդ ուսուցիչներն են անում նրանց շաաատ արագ աշակերտ քանակ է ավելացնում։ Այ 1 դպրոցը իր կենսաթոշակային տարիքի մոտ ուսուցիչներով այդքան էլ մեծ հեռանկարներ չունի ։ Առաջարկում եմ ինդուստրիալ մանկավարժական քոլեջը տանել տարածաշրջանային քոլեջ, բժշկական քոլեջը առաջին դպրոց։ Դրանք մոտ են և շատ հարմար կլինի։ N4 ավագ դպրոցը հեռու կլինի տեխնիկումներից, որը իր շուրջ կհավաքի բոլոր աշակերտներին և կռիվներն էլ քիչ կլինեն։ Ծնողները կկատարեն ընտրությունը դուք էլ կտեսնեք, որ մեր համայնքում դա միակ ճիշտ տարբերակն է։
12 Lilit Martirosyan 10.06.2023 20:15:47 Շատ վատ նախագիծ Է
13 Աիեա Պապոյան 11.06.2023 11:14:25 4-րդ դպրոցը կենտրոնում գտնվող կրթական օջախ է, որը իր կարևոր դերն ու նշամակությունն ունի։ Ցանկացած դպրոց ձևավորված և ազդեցկ թիմ ունի իր սաների համար։ Ոչ մի դրական փոփոխություն չի բերի դպրոցների միաձուլումը։
14 Նունե Քալաշյան 12.06.2023 00:00:17 Միանշանակ դեմ եմ, 4֊րդ դպրոցը գտնվում է քաղաքի կենտրոնում, շատ հարմար վայրում, ուսուցչական անձնակազմը շատ լավն է, բոլորն էլ բարեկիրթ, բանիմաց մանկավարժներ են, շատերն ատեստավորում անցած, տարակարգ ստացած, իսկ աշակերտները շնորհալի են, խելացի` շնորհիվ իրենց ուսուցիչների։
15 Նունե Քալաշյան 12.06.2023 00:08:36 Եվ հետո, ինչպե՞ս կարելի է հաշվի չառնել կոլեկտիվի կարծիքը, չէ՞ որ այդ մարդիկ իրենց տարիների վաստակն ունեն այդ դպրոցի զարգացման, բարգավաճման գործում, իրենց ուժն ու եռանդն են ներդրել, իրե'նց կյանքը, մի՞թե կարելի է այդպես վերցնել ու փակել դպրոցը, մարդկանց թողնել առանց աշխատանքի, անորոշության մեջ...
16 Հասմիկ Վարոսյան 12.06.2023 00:41:03 Ի՞նչ դարձրեցիք դպրոցների վիճակը։ Հերիք է էլի, փոխանակ ի՞նչքան հնարավոր է կրթական օջախներ բացեք, ու որակ ապահովեք, ինչ կա ուզում եք փակեք։Այսքան խելացի սերունդ են, բայց ամեն բան ապահովում եք, որ անգրագետ մեծանան։
17 Lilit Margaryan 12.06.2023 12:07:54 Դեմ եմ։ Իսկ դպրոցները միավորելու փայլուն գաղափարը առաջարկելուց առաջ մտածել ե՞ք ծայրամասերում ապրող աշակերտների մասին: Ոնց եք պատկերացնում քաղաքի մի ծայրից մյուս ծայր ամեն օր երեխան ինչպե՞ս է դպրոց գնալու։ Ձեր գաղափարը աբսուրդի ժանրից է: Երբ որ երեխաների տեղափոխման եւ մանկավարժական անձնակազմի աշխատանքի տեղավորման հարցերը կլուծեք, այդ ժամանակ էլ ձեր անիմաստ գաղափարները կիրագործեք։
18 Անն Դարբինյան 14.06.2023 20:01:02 Հազար ամոթ ձեզ, գետինը մտնեք ավելի լավ է, ձեր պատճառաբաննությունները հավաքեք և գնացեք որտեղից եկել եք։Ցարական իշխանություն եք , դպրոց եք փակում
19 Արփի Գալստյան 15.06.2023 23:08:10 Ոնց հողերն եք հանձնում, նենց կրթօջախներն եք փակում առանց աչք թարթելու ։Հիշեք եկեղեցի ու դպրոց քանդելը նույն բանն է
20 <<Բերքաշատի միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ 16.06.2023 14:48:00 Դեմ եմ, քանի որ այս քայլն ուղղված չէ կրթության որակի բարձրացմանը ։ Այն , ավելի շուտ, մարդկանց մեջ կխաթարի հավատը կրթության, կրթության մարդու և պետության ապագայի նկատմամբ։ Դպրոցների միավորումն իր հետ կբերի բազմաթիվ խնդիրներ ինչպես աշխատակիցների, ակնպես էլ սովորողների շրջանում։
21 Լուսինե Եղոյան 17.06.2023 00:19:48 Դեմ եմ այս նախագծին, որովհետև ոչ մի կրթօջախ չպիտի փակվի, կառուցելու փոխարեն, փակե՞լ։ Հետաքրքիր է դպրոցի աշակերտները և ուսուցիչները տեղյակ են՞