Add to favourites

«ԱՐՄԱՎԻՐԻ Հ. 4 ԱՎԱԳ ԴՊՐՈՑ » ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ «ԱՐՄԱՎԻՐԻ Ռ.ԵՂՈՅԱՆԻ ԱՆՎԱՆ Հ.1 ԱՎԱԳ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՄԻԱՑՄԱՆ ՁԵՎՈՎ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 25-Ի N 1392-Ն ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 6-Ի N 575-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

__________ի    2023 թվականի N ______Ն

 

«ԱՐՄԱՎԻՐԻ Հ. 4 ԱՎԱԳ ԴՊՐՈՑ »  ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ «ԱՐՄԱՎԻՐԻ Ռ.ԵՂՈՅԱՆԻ ԱՆՎԱՆ Հ.1  ԱՎԱԳ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՄԻԱՑՄԱՆ  ՁԵՎՈՎ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 25-Ի N 1392-Ն ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 6-Ի N 575-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ  ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 63-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերը, 64-րդ հոդվածի 2-րդ մասը և «Պետական ոչ առևտրային կազմա­կեր­պու­թյուն­ների մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «զ» ենթակետն ու 24-րդ հոդվածը,ինչպես նաև  «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը    ո ր ո շ ու մ     է.

  1. 1. «Արմավիրի հ. 4 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (պետական գրանցման համարը` 31.210.01012) միացման ձևով վերակազմակերպել` միացնելով «Արմավիրի Ռ.Եղոյանի անվան հ.1 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը (պետական գրանցման համարը` 222.210.01305):
  2. Սահմանել, որ՝

 1) «Արմավիրի հ. 4 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության իրավահաջորդը «Արմավիրի Ռ.Եղոյանի անվան հ.1 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունն է, և վերջինիս են անցնում միացված իրավաբանական անձի իրավունքներն ու պարտականությունները` փոխանցման ակտին համապատասխան:

2) վերակազմակերպման հետ կապված ծախսերը կատարվելու են` «Արմավիրի Ռ.Եղոյանի անվան հ.1 ավագ դպրոց»  պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:

  1. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ երկամսյա ժամկետում ապահովել՝

1) «Արմավիրի հ. 4 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունում գույքագրման աշխատանքների իրականացումը, գույքի հանձնման-ընդունման  աշխատանքների կատարումը,  հաստատել փոխանցման ակտը, գույքի կազմը և արժեքը, միացման պայմանագիրը և նշված գույքի հանձնման-ընդունման ակտերը., ինչպես նաև «Արմավիրի Ռ.Եղոյանի անվան հ.1 ավագ դպրոց»  պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության մեջ վերակազմակերպումից բխող համապատասխան փոփոխությունների կատարումը և պետական գրանցումը:

 2) «Արմավիրի հ. 4 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության դադարման պետական գրանցումը:

3)   ապահովել  սովորողների  ուսումնառության  բնականոն գործընթացը:

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի «Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատություններ» պետական հիմնարկները վերակազմակերպելու, «Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության օրինակելի կանոնադրությունը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հոկտեմբերի 28-ի N 661 որոշման մեջ փոփոխություններ կատարելու և 1996 թվականի մայիսի 15-ի N 150 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1392-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

1) հավելված 1-ի «Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատություններ» պետական հիմնարկների ցանկի  «Արմավիր մարզ»  բաժնի Արմավիրի  տարածաշրջանի ցանկի 6-րդ կետը ուժը կորցրած ճանաչել,

2) հավելված 2-ի «Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունների ցանկի  «Արմավիրի մարզպետարանի ենթակայության դպրոցներ» բաժնի Արմավիրի տարածաշրջանի ցանկի 6-րդ կետը ուժը կորցրած ճանաչել:

  1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության «Ավագ և հիմնական դպրոցների ցանկը հաստատելու մասին» 2010 թվականի մայիսի 6-ի N 575-Ն որոշման հավելվածի Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի բաժնի 136-րդ «Արմավիրի հ. 4 ավագ դպրոց» կետը:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

   

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉԱՊԵՏ`                                                      Ն.ՓԱՇԻՆՅԱՆ

  • Discussed

    02.06.2023 - 18.06.2023

  • Type

    Decision

  • Area

    Education and science

  • Ministry

    Ministry of Education, Science, Culture and Sport

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 13453

Print

Related documents / links

Suggestions

Լուսինե Եղոյան

17.06.2023

Դեմ եմ այս նախագծին, որովհետև ոչ մի կրթօջախ չպիտի փակվի, կառուցելու փոխարեն, փակե՞լ։ Հետաքրքիր է դպրոցի աշակերտները և ուսուցիչները տեղյակ են՞

<<Բերքաշատի միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ

16.06.2023

Դեմ եմ, քանի որ այս քայլն ուղղված չէ կրթության որակի բարձրացմանը ։ Այն , ավելի շուտ, մարդկանց մեջ կխաթարի հավատը կրթության, կրթության մարդու և պետության ապագայի նկատմամբ։ Դպրոցների միավորումն իր հետ կբերի բազմաթիվ խնդիրներ ինչպես աշխատակիցների, ակնպես էլ սովորողների շրջանում։

Արփի Գալստյան

15.06.2023

Ոնց հողերն եք հանձնում, նենց կրթօջախներն եք փակում առանց աչք թարթելու ։Հիշեք եկեղեցի ու դպրոց քանդելը նույն բանն է

See more