Add to favourites

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԱՐՄԱՎԻՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԻՆԴՈՒՍՏՐԻԱԼ-ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՔՈԼԵՋ» ԵՎ «ԱՐՄԱՎԻՐԻ Հ. 4 ԱՎԱԳ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԱՐՄԱՎԻՐԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՔՈԼԵՋ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԱՐՄԱՎԻՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԻՆԴՈՒՍՏՐԻԱԼ-ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՔՈԼԵՋ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԱՐՄԱՎԻՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՔՈԼԵՋ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԱՐՄԱՎԻՐԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՔՈԼԵՋ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՄԻԱՑՄԱՆ ՁԵՎՈՎ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 20-Ի N 1009-Ն ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 10-Ի N 855-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

 

                      ՆԱԽԱԳԻԾ 

              

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ Ո Ի Մ

 

-------------------- 2023  ԹՎԱԿԱՆԻ  N        - Ն

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ  ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԱՐՄԱՎԻՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԻՆԴՈՒՍՏՐԻԱԼ-ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՔՈԼԵՋ» ԵՎ «ԱՐՄԱՎԻՐԻ Հ. 4 ԱՎԱԳ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ  ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ  ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԱՐՄԱՎԻՐԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՔՈԼԵՋ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ  ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԱՐՄԱՎԻՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԻՆԴՈՒՍՏՐԻԱԼ-ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՔՈԼԵՋ» ԵՎ  «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԱՐՄԱՎԻՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՔՈԼԵՋ»  ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԱՐՄԱՎԻՐԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՔՈԼԵՋ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՄԻԱՑՄԱՆ  ՁԵՎՈՎ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 20-Ի N 1009-Ն ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ  10-Ի N 855-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ  ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 63-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերը, 64-րդ հոդվածի 1-ին մասը և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը, 13-րդ հոդվածի 2-2-րդ մասի «զ» ենթակետն ու 24-րդ հոդվածը, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերիմասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

 

  1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող՝ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզ, Արմավիր քաղաքի Աբովյան փողոց, 170 հասցեում գտնվող
    1 քառ. մետր մակերեսով անշարժ գույքը, 9.6 քառ. մետր մակերեսով պահակատունը, 24.4 քառ. մետր մակերեսով էլ. ենթակայանը, 599.7 քառ. մետր մակերեսով օժանդակ շինությունը, 86.6 քառ. մետր մակերեսով պահեստը և դրա զբաղեցրած՝ սպասարկման և օգտագործման համար անհրաժեշտ 2,445 հեկտար հողատարածքը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 2008 թվականի սեպտեմբերի 16-ի N 2329684 վկայական) հետ վերցնել «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի  նախարարության «Արմավիրի պետական ինդուստրիալ-մանկավարժական քոլեջ»  պետական ոչ առևտրային կազմակերպությունից և թողնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակա­ռուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի տնօրինությանը (այսուհետև՝ Կոմիտե):
  2. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող, Հայաստնի Հանրապետության Արմավիրի մարզ, Արմավիր քաղաքի Շահումյան փողոց, 46 հասցեում գտնվող 7 քառ. մետր մակերեսով անշարժ գույքը, 26.8 քառ. մետր մակերեսով կաթսայատունը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 2010 թվականի սեպտեմբերի 27-ի N 2744186 վկայական) հետ վերցնել «Արմավիրի հ. 4 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունից և  անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Արմավիրի տարածաշրջանային պետական  քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:
  3. «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Արմավիրի պետական ինդուստրիալ-մանկավարժական քոլեջ» (պետական գրանցման համարը՝ 31.210.00997) և «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Արմավիրի պետական բժշկական քոլեջ»» (պետական գրանցման համարը՝ 31.210.01114) պետական ոչ առևտրային կազմակերպությունները միացման ձևով վերակազմակերպել՝ միացնելով «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջ»» (պետական գրանցման համարը՝ 31.210.01005) պետական ոչ առևտրային կազմակերպությանը:
  4. Սահմանել, որ

1) «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի  նախարարության «Արմավիրի պետական ինդուստրիալ-մանկավարժական քոլեջ» և «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Արմավիրի պետական բժշկական քոլեջ»  պետական ոչ առևտրային կազմակերպությունների  իրավահաջորդը «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի  նախարարության «Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջ»» պետական ոչ առևտրային կազմակերպությունն է,  և վերջինիս են անցնում միացված իրավաբանական անձանց իրավունքներն ու պարտականությունները՝ փոխանցման ակտերին համապատասխան,

2)  վերակազմակերպման հետ կապված ծախսերը կատարվելու են «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի  նախարարության «Արմավիրի պետական ինդուստրիալ-մանկավարժական քոլեջ» և «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Արմավիրի պետական բժշկական քոլեջ»  պետական ոչ առևտրային կազմակերպությունների միջոցների հաշվին:

  1. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ երկամսյա ժամկետում ապահովել՝

1) սույն որոշման 1-ին կետում նշված միացվող կազմակերպությունների գույքագրման աշխատանքների իրականացումը, գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը, հաստատել փոխանցման ակտերը, գույքի կազմը և արժեքը, միացման պայմանագրերը և նշված գույքի հանձնման-ընդունման ակտերը, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության մեջ վերակազմակերպումից բխող համապատասխան փոփոխությունների կատարումն և պետական գրանցումը,

 2) սույն որոշմամբ վերակազմակերպված «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Արմավիրի պետական ինդուստրիալ-մանկավարժական քոլեջ» և «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Արմավիրի պետական բժշկական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությունների դադարման պետական գրանցումը, ինչպես նաև  ընդլայնված «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպության պետական գրանցումը,

 3) սույն որոշմամբ վերակազմակերպված «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Արմավիրի պետական ինդուստրիալ-մանկավարժական քոլեջ» և «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Արմավիրի պետական բժշկական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությունների սովորողների՝ միջին մասնագիտական և նախնական մասնագիտական ծրագրերով շարունակական ուսումնառության բնականոն գործընթացը  «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի  նախարարության «Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջ»  պետական ոչ առևտրային կազմակերպությունում:

  1. Կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո.

1) երկամսյա ժամկետում լուծել Հայաստնի Հանրապետության Արմավիրի մարզ,  Արմավիր քաղաքի Աբովյան փողոց, 170 հասցեում գտնվող անշարժ գույքի համար «Արմավիրի պետական ինդուստրիալ-մանկավարժական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ 2016 թվականի հունիսի 21-ին կնքված անշարժ գույքի անհատույց օգտագործման N 60/0016 պայմանագիրը՝ սահմանելով, որ պայմանագրի լուծման և օգտագործման իրավունքի դադարեցման հետ կապված ծախսերը ենթակա են իրականացման «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Արմավիրի պետական ինդուստրիալ-մանկավարժական քոլեջ»  պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին,

  2) երկամսյա ժամկետում լուծել Հայաստնի Հանրապետության Արմավիրի մարզ, Արմավիր քաղաքի Շահումյան փողոց, 46 հասցեում գտնվող անշարժ գույքի համար «Արմավիրի հ. 4 ավագ դպրոց»  պետական ոչ առևտրային կազմակերպության հետ 2016 թվականի օգոստոսի 11-ին կնքված անշարժ գույքի անհատույց օգտագործման N 88/0016 պայմանագիրը՝ սահմանելով, որ պայմանագրի լուծման և օգտագործման իրավունքի դադարեցման հետ կապված ծախսերը ենթակա են իրականացման «Արմավիրի հ. 4 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին.

3) սույն որոշման 6-րդ կետի 2-րդ ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո մեկամսյա ժամկետում «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Արմավիրի տարածաշրջանային պետական  քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ կնքել գույքի անհատույց օգտագործման մասին պայմանագիր՝ սահմանելով, որ պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Արմավիրի տարածաշրջանային պետական  քոլեջ»   պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:

  1. Կոմիտեի նախագահին և Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո վեցամսյա ժամկետում ներկայացնել առաջար­կություն «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Արմավիրի պետական ինդուստրիալ-մանկավարժական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրաց­ված՝ Արմավիր քաղաքի Աբովյան փողոց, 170 հասցեում գտնվող անշարժ գույքի հետագա օգտա­գործման վերաբերյալ:
  2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 20-ի «Հայաստանի Հանրապետության միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատությունները վերակազմակերպելու և Հայաստանի Հանրապետության միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատության օրինակելի կանոնադրությունը հաստատելու մասին» N 1009-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը՝ հավելված 1-ի «Հայաստանի Հանրապետության միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատությունների» պետական հիմնարկների ցանկի 42-րդ  կետը:
  3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հուլիսի 10-ի «Բժշկական միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող մի շարք պետական ձեռնարկություններ (կամ դրանց դուստր ձեռնարկությունները) լուծարելու և պետական ոչ առևտրային կազմակերպություններ ստեղծելու մասին» N 855-Ն որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետը:
  4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

  • Discussed

    29.05.2023 - 13.06.2023

  • Type

    Decision

  • Area

    Education and science

  • Ministry

    Ministry of Education, Science, Culture and Sport

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 9314

Print

Related documents / links

Suggestions

VOCHXAR NAXARAR

13.06.2023

Ասենք ինչ է նշանակում դպրոցի տեղը mail սարքել։

Sofi Voskanyan

12.06.2023

Առաջարկում եմ ուղղակի թողեք նենց, ոնց կա

Ռոզա Իսահակյան

11.06.2023

Առաջարկում եմ ձեզնից դուրս որոշումներ այլևս չկատարել♥️

See more