Add to favourites

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԱՐՄԱՎԻՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԻՆԴՈՒՍՏՐԻԱԼ-ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՔՈԼԵՋ» ԵՎ «ԱՐՄԱՎԻՐԻ Հ. 4 ԱՎԱԳ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԱՐՄԱՎԻՐԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՔՈԼԵՋ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԱՐՄԱՎԻՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԻՆԴՈՒՍՏՐԻԱԼ-ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՔՈԼԵՋ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԱՐՄԱՎԻՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՔՈԼԵՋ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԱՐՄԱՎԻՐԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՔՈԼԵՋ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՄԻԱՑՄԱՆ ՁԵՎՈՎ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 20-Ի N 1009-Ն ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 10-Ի N 855-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ  ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԱՐՄԱՎԻՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԻՆԴՈՒՍՏՐԻԱԼ-ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՔՈԼԵՋ» ԵՎ «ԱՐՄԱՎԻՐԻ Հ. 4 ԱՎԱԳ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ  ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ  ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԱՐՄԱՎԻՐԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՔՈԼԵՋ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ  ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԱՐՄԱՎԻՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԻՆԴՈՒՍՏՐԻԱԼ-ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՔՈԼԵՋ» ԵՎ  «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԱՐՄԱՎԻՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՔՈԼԵՋ»  ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԱՐՄԱՎԻՐԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՔՈԼԵՋ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՄԻԱՑՄԱՆ  ՁԵՎՈՎ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 20-Ի N 1009-Ն ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ  10-Ի N 855-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ  ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Անհրաժեշտությունը

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության  Հայաստանի Հանրապետության Արմավիր մարզի Արմավիր քաղաքում գործող 2 ավագ դպրոցների և 4 միջին մասնագիտական ու նախնական արհեստագործական  ուսումնական ծրագրեր իրականացնող հաստատություններում սովողների թվաքանակի և հաստատություններին ամրացված ուսումնական տարածքների օպտիմալ օգտագործմամբ:

Ընթացիկ իրավիճակը և կարգավորման նպատակը

Արմավիր քաղաքային համայնքում գործում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Արմավիրի պետական ինդուստրիալ-մանկավարժական քոլեջ», ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Արմավիրի պետական բժշկական քոլեջ», ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի  նախարարության «Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջ» և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի  նախարարության «Արմավիրի արվեստի պետական քոլեջ» պետական ոչ առևտրային  կազմակերպությունները:

Արմավիրի պետական ինդուստրիալ-մանկավարժական քոլեջում  սովորում են շուրջ 300 ուսանող, Արմավիրի պետական բժշկական քոլեջում՝ 400 սովորող իսկ Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջում՝ 560 ուսանող: Արմավիրի պետական բժշկական քոլեջը իր ուսումնական գործունեությունը իրականացնում է Արմավիր քաղաքային համայնքին պատկանուղ մակապարտեզի տարածքում՝ վարձակալական հիմունքներով, ինչը խոչընդոտ է հանդիսանում բնականոն ուսումնական գործընթացի կազմակերպմանը (շենքային ոչ նորմալ պայմաններ), ինչպես նաև անհրաժեշտություն է առաջանում լրացուցիչ ֆինանսական միջոցներ տրամադրել վարձակալության համար:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի  նախարարության «Արմավիրի պետական ինդուստրիալ-մանկավարժական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը գտնվում է Արմավիր քաղաքի կենտրոնական մասից բավականին հեռավորություն վրա, ինչը խոչընդոտ է հանդիսանում  ուսանողների տեղափոխման և բնականոն ուսուցման համար: Արմավիրի պետական ինդուստրիալ-մանկավարժական քոլեջի շենքային պայմանները (մի մասնաշենքի վթարային վիճակ) չեն բավարարում Արմավիրի պետական բժշկական քոլեջի աշխատակիցների և ուսանողների տեղափոխմանը և ուսումնական գործընթացի կազմակերպմանը:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջը ամբողջությամբ ծանրաբեռնված է և ազատ տարածք չունի վերակազմակերպված ուսումնական հաստատությունների ուսումնական գործընթացը միևնույն շենքում իրականացնելու համար ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը  առաջարկում է  «Արմավիրի թիվ 4 ավագ դպրոց» և «Արմավիրի թիվ 1 ավագ դպրոց» միավորել և Արմավիրի թիվ 4 ավագ դպրոցի շենքը հատկացնել «Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ առողջապահական ոլորտի, ինչպես նաև նախնական (մասնագիտական)  արհեստագործական կրթական ծրագրով մասնագիտություններն այդ մասնաշենքում ուսուցանելու համար:

Միաժամանակ տեղեկացնում եմ, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության և Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրերով նախատեսվում են լայնածավալ բարեփոխումներ, ուղղված մասնագիտական կրթության և ուսուցման որակի բարձրացմանը, ի թիվս որոնց աշխատանքի վրա հիմնված (դուալ) ուսուցման իրականացումն է և որի համար անհրաժեշտ է գործնական ուսուցման կազմակերպման համար համապատասխան միջավայր: Ելնելով վերոգրյալից և հաշվի առնելով Արմավիրի մարզում գյուղատնտեսական ուղղվածության զարգացման բազմաթիվ ծրագրերի և «Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությունում մի շարք գյուղատնտեսական մասնագիտությունների ուսուցանումը և դրանցով առաջիկայում դուալ ուսուցման կազմակերպումը, որոշման նախագծում նախատեսվել է առաջիկայում քննարկել «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը անհրաժեշտ գյուղատնտեսական նշանակության որոշակի հողատարածքի և գույքի տրամադրման հարցը:

Միացման արդյունքում և նոր մասնաշենքի առկայության դեպքում հնարավորություն կստեղծվի միավորել ուսումնական հաստատությունների նյութատեխնիկական բազան՝ ուսումնական գործընթացն առավել առդյունավետ կազմակերպելու համար, իսկ վարձակալության և տնտեսված այլ գումարը կտրամադրվի նյութատեխնիկական բազայի համալրմանը և մանկավարժների աշխատավարձերի բարձրացմանը:

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից։

  1. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Հանրության բարձրորակ կրթության ապահովման համար ստեղծել պայմաններ, կրթական ուսումնական հաստատությունները համալրել մանկավարժական ներուժով:

 

  1. «Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ».

Որոշման նախագիծը բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության ծրագրերի «Կրթութուն» բաժնի 11-րդ միջոցառման՝ նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների և դրանցում իրականացվող ծրագրերի տեղաբաշխման ռացիոնալացում և հաստատությունների վերակազմակերպում (օպտիմալացում), կատարման ապահովմամբ:

Որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

 

  • Discussed

    29.05.2023 - 13.06.2023

  • Type

    Decision

  • Area

    Education and science

  • Ministry

    Ministry of Education, Science, Culture and Sport

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 9315

Print

Suggestions

VOCHXAR NAXARAR

13.06.2023

Ասենք ինչ է նշանակում դպրոցի տեղը mail սարքել։

Sofi Voskanyan

12.06.2023

Առաջարկում եմ ուղղակի թողեք նենց, ոնց կա

Ռոզա Իսահակյան

11.06.2023

Առաջարկում եմ ձեզնից դուրս որոշումներ այլևս չկատարել♥️

See more