Add to favourites

««Տիեզերական գործունեության մասին» օրենքում լրացումներ կատարելու» և ««Պետական տուրքի մասին» օրենքում» լրացում կատարելու մասին» օրենքների

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

  

Օ Ր Ե Ն Ք Ը

  

«ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

 Հոդված 1. «Տիեզերական գործունեության մասին»  2020 թվականի մարտի 6-ի ՀՕ-152-Ն օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում լրացնել նոր «ը» ենթակետ՝

«ը. շահագործողի կողմից լիազոր մարմնին ներկայացված հայտարարության հիման վրա, անհրաժեշտության դեպքում, տրամադրում է շահագործողի կողմից տիեզերական տեխնիկայի օգտագործման հանգամանքը հավաստող փաստաթուղթ:»:

 

Հոդված 2 Օրենքի 8-րդ հոդվածում՝

  1. Վերնագրում «լիցենզավորումը» բառից հետո լրացնել «և պետական տուրքը» բառերը․
  2. Լրացնել նոր 2-րդ և 3-րդ մասեր՝ հետևյալ բովանդակությամբ.

«2․ Տիեզերական գործունեության իրականացման համար գանձվում է տարեկան պետական տուրք «Պետական տուրքի մասին» օրենքով նախատեսված չափով։

  1. Տիեզերական գործունեության իրականացման համար տարեկան պետական տուրքից ազատման դեպքերը սահմանվում են «Պետական տուրքի մասին» օրենքով։»։

Հոդված 3 Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի 31-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասով ՝

 «Սույն օրենքի 19-րդ հոդվածի 19-րդ բաժնի 19․1 կետով նախատեսված տիեզերական գործունեության տարեկան պետական տուրքի վճարումից ազատվում են շահույթ ստանալու նպատակ չհետապնդող ոչ առևտրային կազմակերպություն համարվող այն իրավաբանական անձինք, որոնց կանոնադրությամբ նախատեսված է տիեզերական գործունեության իրականացումը։»:

Հոդված 2․ Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

  • Discussed

    23.05.2023 - 13.06.2023

  • Type

    Law

  • Area

    High tech industry

  • Ministry

    Ministry of High-Tech Industry

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2019

Print

Related documents / links