ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ  ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1.   2016 թվա­կանի հոկ­­տեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության հար­կա­­յին օրերս­գրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 230-րդ հոդվածի 1-ին մասի՝

1)    1-ին կետում «պատ­մամշա­կութային» բառից առաջ  լրացնել «պետական (այդ թվում՝ պետական ոչ առևտրային կազմակերպության) կամ համայնքային (այդ թվում՝ համայն­քային ոչ առևտրային կազմակերպության) սեփա­կա­նություն հան­դի­սա­ցող» բառերը,

2)   5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5) անտառապատման նպատակով ոչ առևտրային կազմակերպություններին անհատույց (մշտա­կան) օգտագործման տրամադրված՝ պետական կամ համայնքային սեփականություն հան­­դիսացող հողամասերը.»,

3)   9-րդ կետում «այդ անշարժ գույքերի համար» բառերից հետո լրացնել «(այդ անշարժ գույքերի համար հաշվարկված անշարժ գույքի հարկի գծով պարտավորություններից)» բառերը,

4)   16-րդ կետի չորրորդ պարբերությունն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 2.   Օրենսգրքի 245-րդ հոդվածի 1-ին մասի՝

1)    4-րդ կետում «պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեջ գտնվող անձինք» բառերը փոխարինել «օրենքով սահմանված զորակոչի միջոցով պարտադիր զին­վո­րա­կան ծառայության մեջ գտնվող զինծառայողները» բառերով,

2)   5-րդ կետի երրորդ պարբերությունում «անշարժ գույքը» բառերը փոխարինել «փոխադ­րա­մի­ջոցը» բառով,

3)   5-րդ կետի չորրորդ պարբերությունն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 3.  Օրենսգրքի 251-րդ հոդվածի 5-րդ մասում «տվյալ փոխադրամիջոցի» բառերը փոխարինել «՝ տվյալ հաշվառող մարմնում հաշվառված բոլոր փոխադրամիջոցների» բառերով:

Հոդված 4.  Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից, բացառությամբ սույն օրենքի 1-ին հոդվածի 2-րդ կետի, որն ուժի մեջ է մտնում սույն օրենքի պաշտոնական հրապարակմանը հաջոր­դող օրվանից և տարածվում է 2023 թվականի հունվարի 1-ից ծագած (ծագող) հարաբերությունների նկատ­մամբ։

  • Discussed

    04.05.2023 - 21.05.2023

  • Type

    Law

  • Area

    Financial, Economical, Local government

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2082

Print