Հիմնավորում

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

 

 

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագծի նպատակը անշարժ գույքի հարկի մասով որոշ կարգավորումների վերանայելը և մի շարք խմբագ­րա­կան շտկումներ կատարելն է:
  2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները. Գործող օրենս­դրու­թյամբ սահմանված է, որ անշարժ գույքի հարկից ազատվում են՝
  • պետական արգելանոցները և արգելավայրերը, ազգային և ծառաբանական զբոսայգի­ները, բուսաբանական այգիները և պատմամշակութային նշանակության անշարժ գույքը, բացա­ռությամբ դրա վարձակալության և ծառայողական օգտագործման տրված լինելու դեպքերի,
  • պետական անտառային ֆոնդի հողերը, բացառությամբ գյուղատնտեսական նշա­նա­կու­թյան վարձակալության տրված հողերի,

Խնդիրն այն է, որ ներկայումս անշարժ գույքի հարկից ազատվում են ինչպես պետա­­կան և համայն­քա­յին սեփա­կանություն հանդիսացող մի շարք անշարժ գույքեր (մասնավորապես՝ պատ­­մամշակութային նշանակության), այն­պես էլ ֆիզիկական և իրավաբանական անձանց սեփա­­­կա­նության իրավունքով պատկանող նույն անշարժ գույքերը, այդ թվում՝ պատ­մա­մշա­կու­թա­յին նշա­նա­կու­թյան, ինչը անշարժ գույքի հարկման տեսան­կյու­նից արդա­րացված մոտեցում չէ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ անշարժ գույքի հար­կից որպես կանոն ազատվում են միայն պետական և համայնքային սեփականության անշարժ գույքերը:

Միաժամանակ, գործող օրենսդրությամբ սահմանված կարգավորումների համաձայն՝ անշարժ գույքի հարկի մասով պարտավորություններ են առաջանում նաև անտա­ռա­պատ­ման նպա­տակով պետա­կան կամ համայնքային սեփա­կա­նու­թյուն հանդիսացող հողա­մա­սերն անհա­տույց (մշտական) օգտագործման տրամադրելու դեպքերում, ինչի արդյունքում խնդիրներ են առաջանում անտա­ռա­պատ­ման աշխատանքներ իրականացնող մի շարք սուբյեկտների համար, քանի որ վերջիններս շահույթ ստանալու նպատակ չեն հետապնդում:

  1. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով առաջարկվում է`
  • սահմանել, որ ֆիզիկական և իրավաբանական անձանց սեփա­­կա­նության իրավունքով պատկանող մի շարք անշարժ գույքեր (մասնավորապես՝ պատ­­մամշակութային նշանակության) չեն ազատվում անշարժ գույքի հարկից,
  • սահմանել, որ անշարժ գույքի հարկից ազատվում են անտառապատման նպատակով ոչ առևտրային կազմակերպություններին անհատույց (մշտա­կան) օգտագործման տրամադրված՝ պետական կամ համայնքային սեփականություն հան­դիսացող հողամասերը,
  • Օրենսգրքում կատարել որոշ խմբագրական շտկումներ:
  1. Կարգավորման առարկան. Նախագծի կարգավորման առարկան անշարժ գույքի հարկի մասով արտոնություններն են:
  2. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք. Նախա­­­գի­ծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կող­­մից:
  3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդուն­­­­­­­­­­­­­ման արդ­յուն­­քում ակնկալվում է վերանայել անշարժ գույքի հարկի մասով որոշ արտոնություններ, ինչպես նաև կատարել մի շարք խմբագ­րա­կան շտկումներ:
    • Միաժամանակ, նախագծի ընդունումը լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրա­ժեշ­տու­թյուն չի պահանջում, իսկ դրա ընդուն­­մամբ պայմանավորված՝ պե­տա­­կան բյուջեի եկա­­մուտ­­ների էական նվա­­զե­­ցում կամ ծախ­­­­սերի ավելա­ցում տեղի չի ունենա:
  4. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազ­մա­վա­րություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազ­­­­մա­վա­րություններ.

Նախագիծը բխում է Կառավարության 2021-2026 թվականների ծրագրի 6.8-րդ «Հարկա­բյու­­­ջետային քաղաքականություն» մասով սահմանված քաղաքականության ուղղություններից, ըստ որի հանրային ռեսուրսների կառավարման արդյունավետությունն ու հասցեականությունը բար­ձ­­­րացնելու և այդ ռեսուրսները հանրօգուտ ու համապետական նշանակություն ունեցող ծրագ­­­­րերի վրա ծախսելու նպա­տա­կով քայլեր են իրականացվելու հարկային եկամուտների ընդ­լայն­ման ուղղությամբ:

  • Discussed

    04.05.2023 - 21.05.2023

  • Type

    Law

  • Area

    Financial, Economical, Local government

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2078

Print