Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

«ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

 

«ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1.  «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» 2005 թվականի հուլիսի 8-ի ՀՕ-176-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «բ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«բ) ամրագրել չափանիշներ և ընթացակարգեր ցանցի լիցենզիաների, համարի և կոդերի զբաղեցման, հաճախականության օգտագործման թույլտվությունների համար դիմելու, դրանց տրամադրման, փոփոխման, կասեցման և դադարեցման, ինչպես նաև համարի ու կոդերի և հաճախականության օգտագործման համար,»։

Հոդված 2. Օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Եթե էլեկտրոնային հաղորդակցության որևէ ցանցի շահագործման կամ ծառայություն մատուցելու համար անհրաժեշտ է ռադիոհաճախականությունների օգտագործում, ապա անձը չի կարող տվյալ ցանցն օգտագործել կամ ծառայությունը մատուցել առանց ռադիոհաճախականություններ օգտագործելու համար պահանջվող թույլտվության, բացառությամբ փորձնական կարգով (թեստային ռեժիմ) տվյալ ցանցի շահագործման կամ ծառայության մատուցման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում պետական կամ հանրային նշանակության իրադարձությունների, միջոցառումների կամ այցերի լուսաբանման նպատակներով ռադիոհաճախականությունների օգտագործման դեպքերի:»։

Հոդված 3. Օրենքի 42-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Համարի կամ կոդի զբաղեցման թույլտվություն ունեցող անձի կողմից սպառողներին կամ այլ անձանց այդ համարի կամ կոդի տրամադրման դեպքերն ու կարգը սահմանում է Կարգավորողը։»։

Հոդված 4.

  1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից:
  2. Սույն օրենքից բխող՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայություները կարգավորող հանձնաժողովի իրավական ակտերն ընդունվում, իսկ գործող ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից հետո՝ վեցամսյա ժամկետում:
  • Discussed

    02.05.2023 - 17.05.2023

  • Type

    Law

  • Area

    Telecommunication(electronic communication)

  • Ministry

    Ministry of High-Tech Industry

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 4310

Print

Suggestions

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: