Add to favourites

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ

  • Discussed

    17.11.2017 - 08.12.2017

  • Type

    Law

  • Area

    State revenue

  • Ministry

    State Revenue Committee

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 14544

Print

Suggestions

«Հարկ վճարողների պաշտպանություն» հասարակական կազմակերպություն

27.11.2017

www.e-draft.am –ում ներկայացված նախագծի 18-րդ հոդված, իսկ ՀՀ կառավարության 23.11.2017 նիստի օրակարգում ներառված ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագծի 20-րդ հոդվածի վերաբերյալ Անհասկանալի է, թե ինչ նպատակով է սահմանափակվում անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց հետ քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում աշխատանքների ընդունման և (կամ) ծառայությունների ստացման գործարք-ների ամսական կտրվածքով երեք միլիոն դրամը, իսկ միանվագ գործարքի գծով՝ երեք հարյուր հազար դրամը գերազանցող ծախսերի սահմանափակումը: - Նախ, եթե հարկ վճարողը փաստացի կատարում է այդ ծախսերը, ապա անհասկանալի է, թե ինչու այն չպետք է նվազեցնի, - Նման սահմանափակումը ոչ այլ ինչ է, քան անուղղակի եղանակով շահութահարկի բեռի ավելացում, - Մյուս կողմից, հարկ վճարողը նման գործարքների դեպքում հանդիսանում է հարկային գործակալ, որի վրա դրված է հարկը պահելու և վճարելու պարտավորություն: Հետևաբար, ստացվում է մի կողմից պետությունը պարտադրում է հարկը պահել, սակայն նույն գործարքի մասով ըստ էության առաջադրում է շահութահարկ վճարել, - Անհասկանալի է ինչով է տարբերվում հարկ վճարողի կողմից կատարված նշված ծախսերի այլ ծախսերի համեմատությամբ, երբ միայն գործունեության հետ ուղղակիորեն կապված այս ծախսերի մասով է սահմանափակում նախատեսվում, - Նման մոտեցումը կբերի նրան, որ հարկ վճարողները ստիպված կլինեն չհայտարարագրել նման ծախսերը եկամտային հարկից խուսափելու և պետության կողմից անարդար դրսևորման համար:

«Հարկ վճարողների պաշտպանություն» հասարակական կազմակերպություն

27.11.2017

Նախագծի 20-րդ հոդվածի վերաբերյալ Անհասկանալի է, թե ինչ նպատակով է սահմանափակվում անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց հետ քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում աշխատանքների ընդունման և (կամ) ծառայությունների ստացման գործարք-ների ամսական կտրվածքով երեք միլիոն դրամը, իսկ միանվագ գործարքի գծով՝ երեք հարյուր հազար դրամը գերազանցող ծախսերի սահմանափակումը: - Նախ, եթե հարկ վճարողը փաստացի կատարում է այդ ծախսերը, ապա անհասկանալի է, թե ինչու այն չպետք է նվազեցնի, - Նման սահմանափակումը ոչ այլ ինչ է, քան անուղղակի եղանակով շահութահարկի բեռի ավելացում, - Մյուս կողմից, հարկ վճարողը նման գործարքների դեպքում հանդիսանում է հարկային գործակալ, որի վրա դրված է հարկը պահելու և վճարելու պարտավորություն: Հետևաբար, ստացվում է մի կողմից պետությունը պարտադրում է հարկը պահել, սակայն նույն գործարքի մասով ըստ էության առաջադրում է շահութահարկ վճարել, - Անհասկանալի է ինչով է տարբերվում հարկ վճարողի կողմից կատարված նշված ծախսերի այլ ծախսերի համեմատությամբ, երբ միայն գործունեության հետ ուղղակիորեն կապված այս ծախսերի մասով է սահմանափակում նախատեսվում, - Նման մոտեցումը կբերի նրան, որ հարկ վճարողները ստիպված կլինեն չհայտարարագրել նման ծախսերը եկամտային հարկից խուսափելու և պետության կողմից անարդար դրսևորման համար:

«Հարկ վճարողների պաշտպանություն» հասարակական կազմակերպություն

24.11.2017

Նախագծի 45-րդ հոդվածի վերաբերյալ Նախագծով կարծես թե հետագծելիությունն ապահովող էլեկտրոնային սարքերի կիրառման պարտականությունը դրվել է հարկ վճարողի վրա: Չառարկելով ապրանքների հետագծելիությունն ապահովող էլեկտրոնային սարքերի կիրառությանը, սակայն պետք է նշել, որ՝ - 2017 թվականի նոյեմբերի 8-ին կայանացած՝ եկամուտների վարչարարության բարեփոխումների խորհրդի նիստի ընթացքում ԵՏՄ անդամ պետություններից ցամաքային տրանսպորտով ՀՀ տարածք ներմուծված ապրանքների տեղաշարժի նկատմամբ հսկողության իրականացման համար առաջարկվող տեղաշարժի վերաբերյալ հարկ վճարողի կողմից հայտարարություն ներկայացնելու վերաբերյալ քննարկումների ընթացքում հայտարարություն ներկայացնելու փոխարեն հետագծելիությունն ապահովող էլեկտրոնային սարքերի կիրառում նախատեսելը պայմանավորված էր հենց այն հանգամանքով, որ հարկ վճարողի վրա չդրվի լրացուցիչ պարտականություններ, որի չկատարման կամ ոչ պատշաճ կատարման պարագայում անտեղի կիրառվեն պատասխանատվության միջոցներ: Կարծում ենք, որ այդ նիստի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները և ներկայացված նախագիծը համահունչ չեն: - ապրանքի տեղաշարժի վերաբերյալ հայտարարություն ներկայացնելու առաջարկությունն ընդունելի չհամարվեց նաև այն պատճառով, որ հարկ վճարողը ստիպված պետք է լիներ օրինակ, գիշերային՝ հարկ վճարողի համար ոչ աշխատանքային ժամին հարկային մարմնին հայտարարություն ներկայացներ, ինչը լրացուցիչ բեռ էր լինելու վերջինիս համար: Ներկայացված նախագծով հետագծելիությունն ապահովող էլեկտրոնային սարքերի դեպքում ստացվում է, որ հարկ վճարողը հարկային մարմից պետք է ստանա այդ սարքերը և, օրինակ գիշերային ժամին ներկա գտնվի ապրանքների ՀՀ տարածք հատման պահին, որպեսզի կարողանա ապահովել նախագծով առաջարկվող պահանջը: - անհասկանալի է նաև բոլոր ապրանքատեսակների մասով հետագծելիությունն ապահովող էլեկտրոնային սարքերի կիրառության պահանջը: Եթե հարկ վճարողը ներմուծել է նույնականացվող ապրանք, օրինակ տրանսպորտային միջոց կամ հոսքային գիծ, ինչ իմաստ ունի նման կարգավորումը: Ելնելով վերոշարադրյալից առաջարկում ենք վերանայել նախագծով նախատեսված մոտեցումները՝ - հետագծելիությունն ապահովող էլեկտրոնային սարքերի կիրառության ապահովելու պարտականությունը նախատեսել մաքսային և հարկային մարմինների համար, - հետագծելիությունն ապահովող էլեկտրոնային սարքերի կիրառություն նախատեսել բացառապես այն ապրանքատեսակների համար, որոնց մասով հարկայի հսկողության ընթացքում ի հայտ են եկել հարկերից խուսափման հնարավորություններ:

See more