Add to favourites

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ

Հիմնավորում

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

 

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը).

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ 2017 թվականի մայիսի 16-ին ժամը 10:00-ին կայացած՝ Հայաստանի Հանրապետությունում պետական միջնաժամկետ ծախ­սերի ծրագրի մշակման մշտապես գործող բարձրագույն խորհրդի նիստի N23.16/[406030]-17 արձանագրության 2-րդ կետով հանձնարարվել է քննարկել հարկային և մաքսային օրենսդրական դաշտի վերա­նայման այն մեխանիզմները, որոնք կնպաստեն ստվերային տնտեսությունները հարկային դաշտ բերելուն, սեփական եկամուտներն ավե­լաց­նելուն: Նախագծի ընդունման նպատակը նշված հանձնարարականի կատարումն ապա­հո­վելն է:

  1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները.

Ներկա վիճակում տնտեսության մեջ առկա ստվերային շրջանառությունները կրճա­տելու նպատակով առաջարկվում են նոր մոտեցումներ: Մասնավորապես՝

  1. ԵՏՄ անդամ երկրներից իրականացվող ներմուծումների նկատմամբ պատշաճ հսկողություն իրականացնելու նպատակով նախագծով առաջարկվում է ԵՏՄ անդամ պետություններից ՀՀ տարածք ներմուծվող ապրանքների տեղափոխումն իրականացնել ապրանքների հետա­­գծելիությունն ապա­հո­վող և հարկային մարմին տեղեկատվություն հաղորդող էլեկտ­րոնային սարքերի կիրառությամբ:
  2. Նախագծով առաջարկվում է հսկիչ դրամարկղային մեքենաների բացակայության կամ կիրառության կանոնների խախտումներն արձանագրել նաև տեսանկարահանման սարքերի օգտագործմամբ:

Նախագծով առաջարկվում է, որ հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառության կանոնների խախտումների համար սահմանված պատասխանատվության միջոցները կիրառվեն նաև երրորդ կողմի հետ իրականացված դրամական հաշվարկների դեպքում՝ վերջինիս տրամադրված հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոնի վրա Օրենսգրքին համա­պատասխան տպագրված տեղեկատվությունը հարկային մարմին ուղարկված տեղեկատվության հետ չհամապատասխանելու դեպքում:

Նախագծով առաջարկվում է սահմանել, որ հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառության կանոնների խախտմամբ հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառության համար կազմակերպությունը, անհատ ձեռնարկատերը կամ նոտարը նախազգուշացվում է: Նշված խախտումն արձանագրվելուց հետո` խախտումն առաջին և ավելի անգամ կրկնելու դեպքում նախատեսվում է սահմանել տուգանք՝ կազմակերպության, անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի նախորդ եռամսյակի ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառության երկու տոկոսի չափով, բայց ոչ պակաս երկու միլիոն դրամից: Միաժամանակ, բարձրացվում են նաև տեսանկարահանմամբ արձա­նագրված՝ հսկիչ դրամարկղային մեքենաների բացակայության, ինչպես նաև շահագործման կանոնների խախտման դեպքերում նախա­տես­ված տուգանքների չափերը:

  1. Նախագծով առաջարկվում է բարձրացնել նաև ՀՀ հարկային օրենսգրքի 410-րդ հոդվածով սահմանված ապրանքների մատակարարման կամ տեղափոխության գոր­ծարք­ների փաստաթղթավորման պարտադիր պահանջները խախտելու համար կիրառ­վող տուգանքների չափերը:
  2. Նախագծով դրոշմավորման նպատակով հստակեցվել են որոշ ապրանքային դիր­քեր՝ 3211 (պատրաստի չորարարներ), 3212 (գունանյութեր (ներառյալ մետաղական փոշի­ներ և փաթիլներ)՝ ոչ ջրային միջավայրում դիսպերսված, հեղուկ կամ մածուկանման, որոնք օգտագործվում են ներկերի արտադրության մեջ (ներառյալ արծնները), փայլաթիթեղ դրոշմատպման համար, ներկանյութեր եւ ներկող այլ նյութեր՝ բաժնե­ծրար­ված կամ փաթեթավորմամբ՝ մանրածախ վաճառքի համար): Միաժամանակ, դրոշ­մա­վոր­ման ենթակա ապրանքների ցանկում առաջարկվում է 2018թ. հուլիսի 1-ից ներառել ավտո­մեքենաների պահեստամասեր ապրանքախումբը:
  3. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները.

Նախագծով նախատեսվում է՝

  • ԵՏՄ անդամ պետություններից ՀՀ տարածք ներմուծվող ապրանքների համար կիրառել ապրանքների հետա­­գծելիությունն ապա­հո­վող և հարկային մարմին տեղեկատվություն հաղորդող էլեկտ­րոնային սարքեր,
  • հսկիչ դրամարկղային մեքենաների բացակայության կամ կիրառության կանոնների խախտումները արձանագրել նաև տեսանկարահանման սարքերի օգտագործմամբ,
  • հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառության կանոնների խախտման 1-ին դեպքի համար կազմակերպությանը, անհատ ձեռնարկատիրոջը կամ նոտարին նախազգուշացնել՝ ներկայումս գործող կարգի համաձայն տուգանք կիրառելու փոխարեն,
  • հստակեցնել և այդ առումով դրոշմավորման ենթակա ապրանքների ցանկը լրացնել նույն ապրանքային դիրքին դասվող որոշ ապրանքներով, որոնք ներառված չեն ՀՀ հարկային օրենսգրքի 390-րդ հոդվածի՝ դրոշմավորման ենթակա ապրանքների աղյուսակում (3211 (պատրաստի չորարարներ), 3212 (գունանյութեր (ներառյալ մետաղական փոշիներ եւ փաթիլներ)՝ ոչ ջրային միջավայրում դիսպերսված, հեղուկ կամ մածուկանման, որոնք օգտագործվում են ներկերի արտադրության մեջ (ներառյալ արծնները), փայլաթիթեղ դրոշմատպման համար, ներկանյութեր եւ ներկող այլ նյութեր՝ բաժնեծրարված կամ փաթեթավորմամբ՝ մանրածախ վաճառքի համար),
  • դրոշմավորման ենթակա ապրանքների ցանկում 2018թ. հուլիսի 1-ից ներառել ավտոմեքենաների պահեստամասեր ապրանքախումբը,
  • կատարել հստակեցնող նշանակության այլ փոփոխություններ և լրացումներ:
  1. Կարգավորման առարկան.

Նախագծի կարգավորման առարկան՝

  • ԵՏՄ անդամ պետություններից ՀՀ տարածք ներմուծվող ապրանքների հետա­­գծելիությունն ապա­հո­վող և հարկային մարմին տեղեկատվություն հաղորդող էլեկտ­րոնային սարքերն են,
  • հսկիչ դրամարկղային մեքենաների բացակայության կամ կիրառության կանոնների խախտումները տեսանկարահանման սարքերի օգտագործմամբ արձանագրումն է, հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառության կանոնների խախտումների 1-ին դեպքի համար պատասխանատվության միջոցների մեղմացումն է,
  • դրոշմավորման ենթակա ապրանքների ցանկի հստակեցումը և լրացումն է նույն ապրանքային դիրքին դասվող որոշ ապրանքներով,
  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագի­ծը մշակվել է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի կող­­մից:

  1. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդուն­­­­­­­­­­­­­­­­­­­­ման արդ­յուն­­քում ակնկալվում է բարձրացնել ստվերային տնտեսության դեմ պայքարի արդյունավետությունը և հստակեցնել օրենսգրքով տրված որոշ կարգավորումներ:

 

Տեղեկանք

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման առնչությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտության վերաբերյալ

 «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդուն­մամբ այլ իրա­վա­կան ակտերի ընդուն­­ման անհրա­ժեշ­տություն չի առա­­ջանում:

 

Տեղեկանք

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունմամբ պետական բյուջեի եկամուտների նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին

 «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդուն­­­մամբ պետա­կան բյուջեի եկա­մուտ­ների նվազեցում կամ ծախսերի ավելացում չի ակն­կալ­­­վում:

  • Discussed

    17.11.2017 - 08.12.2017

  • Type

    Law

  • Area

    State revenue

  • Ministry

    State Revenue Committee

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 14629

Print

Suggestions

«Հարկ վճարողների պաշտպանություն» հասարակական կազմակերպություն

27.11.2017

www.e-draft.am –ում ներկայացված նախագծի 18-րդ հոդված, իսկ ՀՀ կառավարության 23.11.2017 նիստի օրակարգում ներառված ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագծի 20-րդ հոդվածի վերաբերյալ Անհասկանալի է, թե ինչ նպատակով է սահմանափակվում անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց հետ քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում աշխատանքների ընդունման և (կամ) ծառայությունների ստացման գործարք-ների ամսական կտրվածքով երեք միլիոն դրամը, իսկ միանվագ գործարքի գծով՝ երեք հարյուր հազար դրամը գերազանցող ծախսերի սահմանափակումը: - Նախ, եթե հարկ վճարողը փաստացի կատարում է այդ ծախսերը, ապա անհասկանալի է, թե ինչու այն չպետք է նվազեցնի, - Նման սահմանափակումը ոչ այլ ինչ է, քան անուղղակի եղանակով շահութահարկի բեռի ավելացում, - Մյուս կողմից, հարկ վճարողը նման գործարքների դեպքում հանդիսանում է հարկային գործակալ, որի վրա դրված է հարկը պահելու և վճարելու պարտավորություն: Հետևաբար, ստացվում է մի կողմից պետությունը պարտադրում է հարկը պահել, սակայն նույն գործարքի մասով ըստ էության առաջադրում է շահութահարկ վճարել, - Անհասկանալի է ինչով է տարբերվում հարկ վճարողի կողմից կատարված նշված ծախսերի այլ ծախսերի համեմատությամբ, երբ միայն գործունեության հետ ուղղակիորեն կապված այս ծախսերի մասով է սահմանափակում նախատեսվում, - Նման մոտեցումը կբերի նրան, որ հարկ վճարողները ստիպված կլինեն չհայտարարագրել նման ծախսերը եկամտային հարկից խուսափելու և պետության կողմից անարդար դրսևորման համար:

«Հարկ վճարողների պաշտպանություն» հասարակական կազմակերպություն

27.11.2017

Նախագծի 20-րդ հոդվածի վերաբերյալ Անհասկանալի է, թե ինչ նպատակով է սահմանափակվում անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց հետ քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում աշխատանքների ընդունման և (կամ) ծառայությունների ստացման գործարք-ների ամսական կտրվածքով երեք միլիոն դրամը, իսկ միանվագ գործարքի գծով՝ երեք հարյուր հազար դրամը գերազանցող ծախսերի սահմանափակումը: - Նախ, եթե հարկ վճարողը փաստացի կատարում է այդ ծախսերը, ապա անհասկանալի է, թե ինչու այն չպետք է նվազեցնի, - Նման սահմանափակումը ոչ այլ ինչ է, քան անուղղակի եղանակով շահութահարկի բեռի ավելացում, - Մյուս կողմից, հարկ վճարողը նման գործարքների դեպքում հանդիսանում է հարկային գործակալ, որի վրա դրված է հարկը պահելու և վճարելու պարտավորություն: Հետևաբար, ստացվում է մի կողմից պետությունը պարտադրում է հարկը պահել, սակայն նույն գործարքի մասով ըստ էության առաջադրում է շահութահարկ վճարել, - Անհասկանալի է ինչով է տարբերվում հարկ վճարողի կողմից կատարված նշված ծախսերի այլ ծախսերի համեմատությամբ, երբ միայն գործունեության հետ ուղղակիորեն կապված այս ծախսերի մասով է սահմանափակում նախատեսվում, - Նման մոտեցումը կբերի նրան, որ հարկ վճարողները ստիպված կլինեն չհայտարարագրել նման ծախսերը եկամտային հարկից խուսափելու և պետության կողմից անարդար դրսևորման համար:

«Հարկ վճարողների պաշտպանություն» հասարակական կազմակերպություն

24.11.2017

Նախագծի 45-րդ հոդվածի վերաբերյալ Նախագծով կարծես թե հետագծելիությունն ապահովող էլեկտրոնային սարքերի կիրառման պարտականությունը դրվել է հարկ վճարողի վրա: Չառարկելով ապրանքների հետագծելիությունն ապահովող էլեկտրոնային սարքերի կիրառությանը, սակայն պետք է նշել, որ՝ - 2017 թվականի նոյեմբերի 8-ին կայանացած՝ եկամուտների վարչարարության բարեփոխումների խորհրդի նիստի ընթացքում ԵՏՄ անդամ պետություններից ցամաքային տրանսպորտով ՀՀ տարածք ներմուծված ապրանքների տեղաշարժի նկատմամբ հսկողության իրականացման համար առաջարկվող տեղաշարժի վերաբերյալ հարկ վճարողի կողմից հայտարարություն ներկայացնելու վերաբերյալ քննարկումների ընթացքում հայտարարություն ներկայացնելու փոխարեն հետագծելիությունն ապահովող էլեկտրոնային սարքերի կիրառում նախատեսելը պայմանավորված էր հենց այն հանգամանքով, որ հարկ վճարողի վրա չդրվի լրացուցիչ պարտականություններ, որի չկատարման կամ ոչ պատշաճ կատարման պարագայում անտեղի կիրառվեն պատասխանատվության միջոցներ: Կարծում ենք, որ այդ նիստի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները և ներկայացված նախագիծը համահունչ չեն: - ապրանքի տեղաշարժի վերաբերյալ հայտարարություն ներկայացնելու առաջարկությունն ընդունելի չհամարվեց նաև այն պատճառով, որ հարկ վճարողը ստիպված պետք է լիներ օրինակ, գիշերային՝ հարկ վճարողի համար ոչ աշխատանքային ժամին հարկային մարմնին հայտարարություն ներկայացներ, ինչը լրացուցիչ բեռ էր լինելու վերջինիս համար: Ներկայացված նախագծով հետագծելիությունն ապահովող էլեկտրոնային սարքերի դեպքում ստացվում է, որ հարկ վճարողը հարկային մարմից պետք է ստանա այդ սարքերը և, օրինակ գիշերային ժամին ներկա գտնվի ապրանքների ՀՀ տարածք հատման պահին, որպեսզի կարողանա ապահովել նախագծով առաջարկվող պահանջը: - անհասկանալի է նաև բոլոր ապրանքատեսակների մասով հետագծելիությունն ապահովող էլեկտրոնային սարքերի կիրառության պահանջը: Եթե հարկ վճարողը ներմուծել է նույնականացվող ապրանք, օրինակ տրանսպորտային միջոց կամ հոսքային գիծ, ինչ իմաստ ունի նման կարգավորումը: Ելնելով վերոշարադրյալից առաջարկում ենք վերանայել նախագծով նախատեսված մոտեցումները՝ - հետագծելիությունն ապահովող էլեկտրոնային սարքերի կիրառության ապահովելու պարտականությունը նախատեսել մաքսային և հարկային մարմինների համար, - հետագծելիությունն ապահովող էլեկտրոնային սարքերի կիրառություն նախատեսել բացառապես այն ապրանքատեսակների համար, որոնց մասով հարկայի հսկողության ընթացքում ի հայտ են եկել հարկերից խուսափման հնարավորություններ:

See more