Add to favourites

Located in RA Government

Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 15-ի «Բյուջեների կատարման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 706-ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

 

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

 

«____»  «______________ »  2023 թվականի  N _____ Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 15-Ի «ԲՅՈՒՋԵՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 706-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

--------------------------------------------------------------------------------------------------------------------

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը  ո ր ո շ ու մ  է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 15-ի «Բյուջեների կատարման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 706-ն որոշմամբ հաստատված բյուջեների կատարման կարգում (այսուհետև՝ Կարգ) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
  • Կարգի 13-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«13. ԲԳԿ-ի (այդ թվում՝ բյուջետային ծրագրերի միջոցառումները իրականացնող պետական մարմինների) ֆինանսական և հաշվապահական գործունեությանը վերաբերող փաստաթղթերը թղթային կամ էլեկտրոնային եղանակով ստորագրում են` ԲԳԿ-ի գլխավոր քարտուղարը (աշխատակազմի ղեկավարը) կամ գլխավոր ֆինանսիստը,  նրանց բացակայության դեպքում՝ մարմնի ղեկավարի հրամանով լիազորված անձը, իսկ օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկային և դրամաշնորհային ծրագրերի դեպքում՝ պետական մարմնի ղեկավարը կամ ղեկավարի հրամանով լիազորված անձը:».

2) Կարգի 14-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«14. ԲՍԿ-ի ֆինանսական և հաշվապահական գործունեությանը վերաբերող փաստաթղթերը թղթային կամ էլեկտրոնային եղանակով ստորագրում են` պետական մարմինների համար` ԲՍԿ-ի ղեկավարը կամ ղեկավարի տեղակալը, նրանց բացակայության դեպքում՝ ղեկավարի հրամանով լիազորված անձը, իսկ իրավաբանական անձանց համար` գործադիր մարմնի ղեկավարը կամ ղեկավարի տեղակալը:»

3) Կարգի 38-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ

«38. ԲՍԿ-ների կարիքների համար կատարվող գնումների գծով ստանձնած պարտավորությունների ֆինանսավորման կարգը սահմանվում է գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Եթե ԲԳԿ-ի կամ ԲՍԿ-ի համար տվյալ տարվա բյուջեով կամ նախահաշվով նախատեսված որևէ ծախսային ծրագրի գծով բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման գնումների հոդվածներով բյուջետային հատկացումների միայն մի մասն է նախատեսված գնումների իրականացման համար, իսկ մյուս մասն ուղղվելու է գնում չհանդիսացող ծախսերի (այսուհետ՝ ԳՉԾ) ֆինանսավորմանը, ապա այդ ծախսերի գծով հրապարակվող գնումների պլաններում ԳՉԾ-ները չեն ներառվում։ Նշված կետի իմաստով՝ ԳՉԾ են համարվում՝

ա. Նախորդ տարիների ընթացքում բյուջեների կատարման շրջանակում ստանձնած պարտավորությունների դիմաց առաջացած պարտքերի մարմանն ուղղվող ծախսերը,

բ. Միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների կատարման գծով ծախսերը,

գ. Հսկիչ գնումներով կատարվող ծախսերը,

դ. <<Գնումների մասին>> ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 4-րդ կետով նախատեսված գործարքների գծով ծախսերը,

ե. Կանխիկ և բանկային վճարային քարտերով շրջանառվող միջոցների գծով՝ ՀՀ կառավարության որոշումներով հաստատված ծախսերը,

զ. Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս կատարվող գնումների գծով ծախսերը:

4) Կարգի 39-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«39. ԲՍԿ-ների կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան ստանձնած և սույն կարգի 38-րդ կետում նշված պարտավորությունների խմբին չդասվող պարտավորությունները ֆինանսավորվում են հետևյալ կարգով`

 1) Գնում չհանդիսացող պայմանագրերով ստանձնած պարտավորությունների դեպքում (բացառությամբ՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից իրավաբանական անձանց հատկացված դրամաշնորհների)՝ պայմանագրի շրջանակներում վճարում կատարելու համար ԲՍԿ-ն գանձապետարանի ստորաբաժանում է ներկայացնում գանձապետական վճարման հանձնարարագիր՝ N 4 ձևով, և այդ վճարումը հիմնավորող հավաստագիր, որի լրացման և ներկայացման պահանջները սահմանվում են N 5 ձևով: Կանխիկ ձևով կատարվող ծախսերի դեպքում ԲՍԿ-ն գանձապետարան է ներկայացնում կանխիկ միջոցների ստացման հայտ, որի լրացման և ներկայացման պահանջները սահմանվում են N 6 ձևով: Գանձապետարանի ստորաբաժանումն ընդունում է ներկայացված փաստաթղթերը, եթե դրանք կազմված են սահմանված ձևերին համապատասխան: Հակառակ դեպքում, դրանք՝ ներկայացվելու օրվանից 2 աշխատանքային օրվա ընթացքում վերադարձվում է ԲՍԿ:

 2) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից իրավաբանական անձանց հատկացված դրամաշնորհների ֆինանսավորման դեպքում ԲՍԿ-ն գանձապետարանի ստորաբաժանում է ներկայացնում քաղվածք գանձապետական վճարման հանձնարարագիր, այդ վճարումը հիմնավորող հավաստագիր և օրենսդրությամբ սահմանված ձևին համապատասխանող հաշվարկային փաստաթղթեր (հարկային հաշիվ կամ հաշիվ վավերագիր): Եթե դրամաշնորհի հատկացումն իրականացվել է ՀՀ կառավարության 2003թ. դեկտեմբերի 24-ի N 1937-Ն որոշմամբ սահմանված կարգով, ապա վճարումը հիմնավորող հավաստագրի փոխարեն ներկայացվում է հաշվարկային փաստաթուղթ: Ընդ որում՝ սույն ենթակետում նշված ՀՀ կառավարության որոշման հիման վրա տրամադրված դրամաշնորհների դիմաց վճարում կատարելու նպատակով, հաշվարկային փաստաթուղթը հաստատելու օրվանից հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում ԲՍԿ-ն գանձապետարանի ստորաբաժանում է ներկայացնում վճարման հանձնարարագիրը և օրենսդրությամբ սահմանված ձևին համապատասխանող հաշվարկային փաստաթղթերը: Գանձապետարանի ստորաբաժանումն ընդունում է ներկայացված փաստաթղթերը, եթե դրանք կազմված են սահմանված ձևերին համապատասխան: Հակառակ դեպքում, դրանք՝ ներկայացվելու օրվանից 2 աշխատանքային օրվա ընթացքում վերադարձվում են ԲՍԿ-ին:».

Այն դեպքերում, երբ Հայաստանի Հանրապետության օրենքներով պետական կառավարչական հիմնարկներին թույլատրվում է վճարովի ծառայություններ մատուցել այլ պետական կառավարչական հիմնարկներին, ապա դրանց արդյունքում առաջացած պարտավորությունները ֆինանսավորվում են հետևյալ կարգով. ԲՍԿ-ն գանձապետարանի ստորաբաժանում է ներկայացնում վճարովի ծառայություն մատուցելու վերաբերյալ երկու պետական հիմնարկների միջև ստորագրված վարչական ակտի պատճենը, ինչպես նաև N 4 ձևով սահմանված գանձապետական վճարման հանձնարարագիր` առանց այդ վճարումը հիմնավորող լրացուցիչ փաստաթղթերը ներկայացնելու։ Գանձապետարանի ստորաբաժանումն ընդունում է ներկայացված փաստաթղթերը, եթե դրանք կազմված են սահմանված կարգին համապատասխան։ Հակառակ դեպքում, դրանք ներկայացվելու օրվանից 2 աշխատանքային օրվա ընթացքում գանձապետարանի ստորաբաժանման կողմից վերադարձվում են ԲՍԿ-ին:»

5) Կարգի 56-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«56. Կանխիկ դրամով վճարումներ կարող են իրականացվել բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Սոցիալական նպաստներ և կենսաթոշակներ» հոդվածային կատեգորիայի մեջ ներառված հոդվածներով».

6) Կարգի 57-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«57. Բանկային վճարային քարտերով կարող են վճարումներ իրականացվել բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հետևյալ  հոդվածներով՝

  1. «Աշխատանքի վարձատրություն» հոդվածային կատեգորիայի մեջ ներառված տնտեսագիտական հոդվածներով,
  2. «Գործուղումների և շրջագայությունների ծախսեր» հոդվածային խմբի մեջ ներառված տնտեսագիտական հոդվածներով,
  3. «Սոցիալական նպաստներ և կենսաթոշակներ» հոդվածային կատեգորիայի մեջ ներառված տնտեսագիտական հոդվածներով.

Բանկային վճարային քարտերով շրջանառվող միջոցները կանխիկացման ենթակա չեն:».

7) Կարգի 58-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Կանխիկ ձևով կատարվող ծախսերի չափաքանակներ սահմանելու իրավական ակտի նախագիծը մարմնի կողմից ներկայացվում է բացառիկ դեպքերում՝ այլ եղանակով վճարումներ կատարելու անհնարինության պատճառաբանված հիմնավորումներով:».

8) Կարգի 62-րդ կետում «կատարվել» բառից հետո լրացնել «բացառությամբ սույն կարգի 58-րդ կետով սահմանված դեպքերի:» բառերը.

9) Կարգի 84-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Տվյալ տարվա ընթացքում ստանձնած ֆինանսական պարտավորությունների կատարման համար՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված փաստաթղթերը գանձապետարանն ընդունում է մինչև տվյալ տարվա նախավերջին աշխատանքային օրը ներառյալ:»,

10) Կարգի 85-րդ կետը չեղյալ համարել

  1. Հաստատել Կարգով սահմանված ձևերի՝ վերը նշված փոփոխությունների և լրացումների արդյունքում լրամշակված օրինակները՝ համաձայն հավելվածի:
  2. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում սույն թվականի հուլիսի 1-ից:

 

 

Ձև N 1 

Ք Ա Ր Տ

 

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆՄՈՒՇՆԵՐԻ ԵՎ ԿՆԻՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

□ ԲԳԿ

□ ԲՍԿ

 

ՀԱՇԻՎԸ ՏՆՕՐԻՆՈՂԸ ______________________________________ ՀՎՀՀ-Ն____________

(ՀԱՇԻՎԸ ՏՆՕՐԻՆՈՂԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ)

 

□ ԳԱՆՁԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԻ ՀԱՄԱՐԸ ___________________________________

□ ԳԱՆՁԱՊԵՏԱԿԱՆ ԲՈԼՈՐ ՀԱՇԻՎՆԵՐԸ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏԻ ՀԱՍՑԵՆ _____________________________________

ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐԸ _______________

ՀԻՄՆԱԴԻՐ, ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ ________________________ՀՎՀՀ-Ն _________

ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ _________ ԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄ _________

 

ՊԱՇՏՈՆ

ԱՆՈՒՆԸ, ԱԶԳԱՆՈՒՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒ-ԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐԱՆԻՇ N

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՆ ՆՄՈՒՇԸ

ԿՆԻՔԻ ԴԱՋՎԱԾՔԻ ՆՄՈՒՇԸ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂ ՄԱՐՄՆԻ

____ ___________ 20   Թ.

ՂԵԿԱՎԱՐԸ

ԲԳԿ-Ի ԿԱՌԱՎԱՐՈՒՄՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԱՐՄՆԻ ՂԵԿԱՎԱՐԸ

_________________

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆՄՈՒՇՆԵՐԸ ԵՎ ԿՆԻՔԸ ՀԱՍՏԱՏՈՂ ՄԱՐՄՆԻ ԿՆԻՔԻ ՏԵՂԸ

_________________

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՆՈՐ «ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆՄՈՒՇՆԵՐԻ ԵՎ ԿՆԻՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՔԱՐՏ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ` ՆԱԽՈՐԴ ՔԱՐՏՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ Է ՃԱՆԱՉՎՈՒՄ:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ձև N 2

 

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

 

1. Հիմնարկի անվանումը_______________________
Հարկ վճարողի հաշվառման համար

 

ՀՎՀՀ-ն____

 

 

 

2. Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման`

Բաժինը

Խումբը

Դասը

Ծրագիրը

գերատեսչական դասակարգումը

 

3. Գանձապետական հաշվի (հաշիվների) համարը______________________

 

 

 

 

 

 

 

 

Ծրագրի անվանումը _________________________
Միջոցառման անվանումը _____________________

 

 

 

(հազ. դրամ)

 

Ձեռք բերվող ապրանքի, աշխա-տանքի, ծառա-յության անվա-նումը*

Բյուջետային ծախսերի տնտ. դասա-կարգման հոդվածը*

Նախատեսվում է ֆինանսավորել ՀՀ------թվականի պետական բյուջեից միջոցների կամ
արտաբյուջետային միջոցների հաշվին, ընդ որում՝

 

1-ին եռամսյակ

1-ին կիսամյակ

9 ամիս

տարի

ընդա-մենը

 

հունվար

հունվար փետրվար

հունվար մարտ

հունվար ապրիլ

հունվար մայիս

հունվար հունիս

հունվար հուլիս

հունվար օգոստ.

հունվար սեպտ.

հունվար հոկտ.

հունվար նոյեմբ.

հունվար դեկտ.

 

 

1

 

2

 

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                                               

 

 

 

 

 

   

 

 

 

 

Պատասխանատու ստորաբաժանման ղեկավարի
ստորագրությունը

 
   

------ ---------------- 20    թ.

 
 

Կ. Տ.

 

 

 

 

 

ԼՐԱՑՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԻ

 

Ֆինանսական պարտավորությունների կատարման ժամանակացույցը լրացվում է հետևյալ կերպ՝

1) գանձապետական յուրաքանչյուր հաշվի համար կազմվում է առանձին ֆինանսական պարտավորությունների կատարման ժամանակացույց.

2) տիտղոսային մասի 2-րդ կետում բյուջետային ծախսերի գործառական դասակարգման տարրերը լրացվում են ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2007 թվականի հունվարի 9-ի N 5-Ն հրամանով հաստատված N 11, իսկ գերատեսչական դասակարգումը՝ N 23 հավելվածներին համապատասխան.

3) աղյուսակի 1-ին սյունակում` ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերմանը չառնչվող բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածների գծով պարտավորություններ ստանձնելիս լրացվում է համապատասխան հոդվածի անվանումը, իսկ ապրանքների, աշխատանքների և ծառայությունների դեպքում՝ դրանց անվանախումբը.

4) աղյուսակի 2-րդ սյունակում նշվող բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածները լրացվում են ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2007 թվականի հունվարի 9-ի N 5-Ն հրամանով հաստատված NN 5 և 6 հավելվածներին համապատասխան (մինչև սինթետիկ հաշիվ).

5) աղյուսակում նշված` վճարման ենթակա գումարները ներկայացվում են տարեսկզբից աճողական կարգով.

6) պատասխանատու ստորաբաժանման ղեկավարի ստորագրությունը դրվում է միայն ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերմանն առնչվող բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածների գծով կնքված պայմանագրերի առկայության դեպքում:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ձև N 3

 

ՔԱՂՎԱԾՔ ՊԱՅՄԱՆԱԳՐԻՑ

 

1. Հիմնարկի անվանումը

2. Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման`

Բաժինը  Խումբը  Դասը  Ծրագիրը  գերատեսչական
դասակարգումը

 

 

 

 

 

Ծրագրի անվանումը
Միջոցառման անվանումը

3. Հիմնարկին սպասարկող գանձապետական ստորաբաժանման անվանումը

 

ՀՀ ֆինանսների նախարարության գործառնական վարչություն

4. Գանձապետական հաշվի համարը

5. Պայմանագրի կնքման տարին, ամիսը, ամսաթիվը և համարը

5.1. Համաձայնագրի կնքման տարին, ամիսը, ամսաթիվը և համարը

6. Գնման ձևը՝

7. Պայմանագրի կողմ հանդիսացող մատակարարի (կապալառուի կամ ծառայություն մատուցողի) անվանումը`

գրանցման վայրը՝

 հարկային հաշվառման կոդը՝

 սպասարկող բանկի (մասնաճյուղի) անվանումը՝

 հաշվեհամարը`

8. Պայմանագրի կատարման ժամկետը

 

Չափի միավորը` հազ. դրամ

 

Ձեռք բերվող ապրանքի, աշխատանքի, ծառայության անվանումը

Բյուջետային ծախսերի տնտ. դասակարգման հոդվածը

Նախատեսվում է ֆինանսավորել ՀՀ 20-- թվականի պետական բյուջեից, ընդ որում՝

1-ին եռամսյակ

1-ին կիսամյակ

9 ամիս

տարի

ընդամենը

հունվար

հունվար փետրվար

հունվար մարտ

հունվար ապրիլ

հունվար մայիս

հունվար հունիս

հունվար հուլիս

հունվար օգոստ.

հունվար սեպտ.

հունվար հոկտ.

հունվար նոյեմբ.

հունվար դեկտ.

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Պայմանագրով նախատեսված կանխավճարի

Հատ-կացման վերջին ժամկետը

Մարման ժամկետը
(Բյուջեից հատկացված կանխավճարի գծով)

1-ին եռամսյակ

1-ին կիսամյակ

9- ամիս

տարի

ընդա-մենը

հունվար

հունվար փետրվար

հունվար մարտ

հունվար ապրիլ

հունվար մայիս

հունվար հունիս

հունվար հուլիս

հունվար օգոստ.

հունվար սեպտ.

հունվար հոկտ.

հունվար նոյեմբ.

հունվար դեկտ.

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒԻ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

_______

 

Գանձապետական ստորաբաժանման
պաշտոնատար անձի ստորագրությունը  _______

 

*Սույն ձևի 6-րդ կետում` 9-22-րդ գնման ձևերը նշվում են օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկային և դրամաշնորհային միջոցներով իրականացվող ծրագրերի շրջանակներում:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ձև N 4

 

ԳԱՆՁԱՊԵՏԱԿԱՆ ՎՃԱՐՄԱՆ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԳՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ

 

ՎՃԱՐՄԱՆ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԳԻՐ N ___
___ _____________________ 20  Թ.

 

ՎՃԱՐՈՂԸ _________________________________

_______________________________________________

ՍՏԱՑՈՂԸ_____________________________________

ՍՏԱՑՈՂԻ ԲԱՆԿԸ ________________________________

_______________________________________________

 

ԴԵԲԵՏ

ԳՈՒՄԱՐԸ

 

ՀԱՇՎԻ N

      

ԴՐԱՄ

 

ԿՐԵԴԻՏ

ՀԱՇՎԻ N

 

 

 

ԳՈՒՄԱՐԸ՝ ՏԱՌԵՐՈՎ ____________________________________ ԴՐԱՄ

ՀԻՄՔԸ, ՎՃԱՐՄԱՆ ՆՊԱՏԱԿԸ
ԾԱԽՍԵՐԸ ՀԻՄՆԱՎՈՐՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՏՎՅԱԼՆԵՐԸ, ԱՆՎԱՆՈՒՄԸ, ՀԱՄԱՐԸ, ԿԱԶՄՄԱՆ ԱՄՍԱԹԻՎԸ
____________________________________________________________________________________

ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԾԱԽՍԵՐԻ ԳՈՐԾԱՌԱԿԱՆ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ`

ԲԱԺԻՆԸ

ԽՈՒՄԲԸ

ԴԱՍԸ

ԾՐԱԳԻՐԸ

ԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ

ՀՈԴՎԱԾԸ

ԳՈՒՄԱՐԸ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒԻ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ _______________________

 

ԳԱՆՁԱՊԵՏԱԿԱՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՄԱՆ
ԿՈՂՄԻՑ

 

 

 

Կ. Տ.

 

Կ. Տ.

 

 

 

 

 

____ _____________________ 20  Թ.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ձև N 5

 

ՀԱՎԱՍՏԱԳԻՐ N   __

 

ՊԱՀԱՆՋՎՈՂ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ՀԻՄՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

__ ______________ 20__ թ.

1. Հիմնարկի անվանումը ________________________________________________

2. Գտնվելու վայրը ____________________________________________________

3. Պետական կառավարման վերադաս մարմնի կամ տեղական ինքնակառավարման մարմնի անվանումը

________________________________________________________________

4. Հիմնարկի` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գանձապետական ստորաբաժանումում հաշվառման համարը________________________

5. Ծախսերի ֆինանսավորման աղբյուրի կոդը (ՀՀ պետական բյուջե` 1, համայնքի բյուջե` 2, արտաբյուջե` 3)_______________________________________________________________

6. Պետական կառավարման վերադաս մարմնի և տեղական ինքնակառավարման մարմնի կոդը՝ ըստ բյուջետային ծախսերի գերատեսչական դասակարգման_________________________________

7. Պայմանագրի կնքման ամսաթիվը __ __________ 20  թ., համարը _______________

 

Սույնով հավաստվում է, որ սույն հավաստագրի ներկայացման պահին հավաստագրի 1-ին կետում նշված հիմնարկի կողմից բյուջետային ծախսերի դասակարգման՝ ստորև ներկայացված բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածներով (քաղաքացիաիրավական պայմանագրերի դեպքում՝ սույն հավաստագրի 7-րդ կետում նշված պայմանագրի շրջանակներում) ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ստանձնած, հիմնարկի հաշվապահական փաստաթղթերով հիմնավորված և դրանից կատարման ենթակա ֆինանսական պարտավորությունների մեծությունը համապատասխանում է ստորև ներկայացված աղյուսակի 5-րդ սյունակում նշված գումարի մեծությանը:

 

NN
ը/կ

Բաժինը/խումբը/
դասը/ ծրագիրը

Հոդվածը

Ձեռք բերվող աշխատանքների, մատակարարված ապրանքների և մատուցվող ծառայության համառոտ նկարագիրը

Գումարը
(ըստ գանձապետական վճարման հանձնարարականի)

Վճարման ժամկետը
(ըստ ժամանա-կացույցի)

Կանխավճարի մարում

1

2

3

4

5

6

7

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ընդամենը

 

 

 

 


ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒԻ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

___________________
Կ. Տ.

 

 

 

ԼՐԱՑՄԱՆ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

ՊԱՀԱՆՋՎՈՂ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ՀԻՄՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՎԱՍՏԱԳԻՐ

 

Պահանջվող վճարումների հիմնավորվածության մասին հավաստագիրը լրացվում և ներկայացվում է հետևյալ կերպ՝

1) եթե հավաստագիրը կազմվում և գանձապետարան է ներկայացվում ԲՍԿ-ների կարիքների համար կատարվող գնումների գծով, ինչպես նաև սույն կարգի 39-րդ կետի 1-ին ենթակետին համապատասխան՝ քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում ստանձնած պարտավորությունների կատարման նպատակով վճարումներ իրականացնելու համար, ապա յուրաքանչյուր առանձին վերցրած պայմանագրի շրջանակներում վճարումներ իրականացնելու համար ներկայացվում է առանձին հավաստագիր և վերջինիս տիտղոսային մասի 7-րդ կետում լրացվում է համապատասխան քաղաքացիաիրավական պայմանագրի համարը և կնքման ամսաթիվը.

2) եթե հավաստագիրը կազմվում և գանձապետարան է ներկայացվում ԲՍԿ-ների կարիքների համար կատարվող գնումների գծով, ինչպես նաև սույն կարգի 39-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան՝ ստանձնած պարտավորությունների կատարման նպատակով վճարումներ իրականացնելու համար, ապա հավաստագրի 7-րդ կետը չի լրացվում: Ընդ որում, միևնույն ծրագրի շրջանակներում մի քանի բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման մի քանի հոդվածների գծով վճարումներ իրականացնելու դեպքում կարող է ներկայացվել մեկ հավաստագիր.

3) բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչ հանդիսացող ԲՍԿ-ների կողմից ներկայացվող հավաստագրերն ստորագրում Է բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչի գլխավոր ֆինանսիստ կամ նրա բացակայության դեպքում՝ փոխարինողը.   

4) աղյուսակի 2-րդ սյունակի գործառական դասակարգման կոդերը լրացվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2007 թվականի հունվարի 9-ի N 5-Ն հրամանով հաստատված N 11 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգմանը համապատասխան.

5) աղյուսակի 3-րդ սյունակում լրացվում է բյուջետային ծախսերի դասակարգման հոդվածը (տարրը)` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2007 թվականի հունվարի 9-ի N 5-Ն հրամանով հաստատված NN 5 և 6 հավելվածներին համապատասխան` մինչև սինթետիկ հաշիվը.

6) աղյուսակի 5-րդ սյունակը լրացվում է վճարման, իսկ 7-րդ սյունակը` կանխավճարի մարման դեպքում:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ձև N 6

 

ԿԱՆԽԻԿ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՍՏԱՑՄԱՆ

 

ՀԱՅՏ N

 

____________________________

ՀԻՄՆԱՐԿԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ

____________________________

ՀԱՇՎԻ ՀԱՄԱՐԸ

 

 

____________________________

ԲԱԺԻՆԸ/ԽՈՒՄԲԸ/ԴԱՍԸ/ԾՐԱԳԻՐԸ

______ ______________ 20  թ.

 

ՀՈԴՎԱԾԸ

ԿԱՆԽԻԿ ԳՈՒՄԱՐԻ ՄԵԾՈՒԹՅՈՒՆԸ

ԼՐԱՑՎՈՒՄ Է ԳԱՆՁԱՊԵՏԱՐԱՆԻ ԿՈՂՄԻՑ

 

 

 

 

 

 

 

ԿԱՆԽԻԿ ԳՈՒՄԱՐԸ՝ ՏԱՌԵՐՈՎ ______________________________________________

 

ԿԱՆԽԻԿ ԳՈՒՄԱՐ ՍՏԱՑՈՂԻ ՏՎՅԱԼՆԵՐԸ____________________________________

_____________________________________________________________________________

_____________________________________________________________________________

(անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի տվյալները)

 

Պատասխանատուի ստորագրություն

                                                                                               

 

Կ. Տ.

 

 

ԲԱՆԿԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ ______________________________________ ԴՈՒՐՍ Է ԳՐՎԵԼ ԿԱՆԽԻԿԻ ՉԵԿ N

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ձև N 7

 

ՄԻՋԳԱՆՁԱՊԵՏԱԿԱՆ ՓՈԽԱՆՑԱԳԻՐ

 

N ___
__ _____________________ 20  Թ.

_________________________

ՎՃԱՐՈՂԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ

ԴԵԲԵՏ
ՀԱՇԻՎ N

ԿՈԴ N

ԳՈՒՄԱՐԸ

 

 

 

 

 

 

_________________________

ՍՏԱՑՈՂԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ

ԴԵԲԵՏ
ՀԱՇԻՎ N

ԿՈԴ N

 

___________________________________________

(ԳՈՒՄԱՐԸ՝ ՏԱՌԵՐՈՎ)

 

___________________________________________

(ՎՃԱՐՄԱՆ ՆՊԱՏԱԿԸ)

 

ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԾԱԽՍԵՐԻ ԳՈՐԾԱՌԱԿԱՆ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ`

ԲԱԺԻՆԸ

ԽՈՒՄԲԸ

ԴԱՍԸ

ԾՐԱԳԻՐԸ

ԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ

ՀՈԴՎԱԾԸ

ԳՈՒՄԱՐԸ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ԸՆԴԱՄԵՆԸ

 

 

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒԻ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ _________________

_________________ Կ. Տ.

 

 

ԱՄՓՈՓ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆ

 

__ _____________________ 20  Թ.

 

Սույնով ԲԳԿ` ------------------------------------------------------------------------------------ տալիս է իր համաձայնությունը 20  թ. ընթացքում ԲԳԿ-ի գանձապետական հաշվում առկա դրամական միջոցների սահմաններում

 

□ Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման`

 

ԲԱԺԻՆԸ

ԽՈՒՄԲԸ

ԴԱՍԸ

ԾՐԱԳԻՐԸ

 

 

 

 

 

□ Բյուջետային ծախսերի բոլոր ծրագրերի գծով

 

Պարտավորությունների առկայության դեպքում ԲՍԿ-ների գանձապետական հաշիվներին գումարներ փոխանցել` առանց ԲԳԿ-ի կողմից միջգանձապետական փոխանցագիր գանձապետարան ներկայացնելու:

 

 

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒԻ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ _________________

 

 

 

 

 

 

Ձև N 8

 

ՎՃԱՐՄԱՆ ՀԱՅՏ N ___

 

20   թ. _________________ ամսվա համար

 

1.

Բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչ հանդիսացող պետական կառավարման

 

մարմնի անվանումը _________________________

 

2.  

Փոստային հասցեն __________________________

 

3.

Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման

բաժինը
խումբը
դասը

 

 

 

 

 

 

 

4.

Ծրագրի կոդը

 

5.

Ծրագրի անվանումը ________________________

 

6.

Բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչի կոդը

 

ըստ բյուջետային ծախսերի գերատեսչական դասակարգման

 

 

7.

Բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչի

 

 

 

գանձապետարանում հաշվառման համարը

   

8.

Չափի միավորը

դրամ

     
           

 

Տող

Բյուջետային ծախսերի տնտեսագիտական
դասակարգման հոդվածների

Դիտարկվող ամսվա ընթացքում պահանջվող ֆինանսավորման չափը

անվանումները

 

1

2

3

4

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ԸՆԴԱՄԵՆԸ

 

 

Ընդամենը գումարը` տառերով

 

 

 

 

 

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒԻ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ              Կ. Տ.

 

 

 

 

 

 ԼՐԱՑՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

ՎՃԱՐՄԱՆ ՀԱՅՏԻ

 

Վճարման հայտը լրացվում է հետևյալ կերպ՝

1) տիտղոսային մասի 3-րդ կետը լրացվում է բյուջետային ծախսերի գործառական դասակարգման կոդով` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2007 թվականի հունվարի 9-ի N 5-Ն հրամանով հաստատված N 11 հավելվածի համաձայն.

2) աղյուսակի 2-րդ սյունակում լրացվում են բյուջետային ծախսերի դասակարգման համապատասխան տարրերի անվանումը` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2007 թվականի հունվարի 9-ի N 5-Ն հրամանով հաստատված NN 5, 6 և 7 հավելվածների համաձայն.

3) աղյուսակի 3-րդ սյունակում լրացվում է նույն աղյուսակի «2» սյունակում նշվող բյուջետային ծախսերի դասակարգման տարրին համապատասխանող` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2007 թվականի հունվարի 9-ի N 5-Ն հրամանով հաստատված NN 5, 6 և 7 հավելվածների 5-րդ սյունակում (սինթետիկ հաշիվ) նշված հոդվածի համարը.

4) աղյուսակի 4-րդ սյունակում ներկայացվող ցուցանիշները ներկայացվում են տվյալ ծրագրի գծով համապատասխան բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչներին, ներառյալ վերջիններիս ենթակա բոլոր բյուջետային հատկացումների ստորադաս կարգադրիչներին հատկացման ենթակա միջոցները:

 

 

ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՓՈԽԱՆՑԱԳԻՐ N ___
______ _________20  Թ.

_________________________
ՎՃԱՐՈՂԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ

ԴԵԲԵՏ
ՀԱՇԻՎ N

 

ԿՈԴ N

ԳՈՒՄԱՐԸ

 

 

 

 

 

_________________________
ՍՏԱՑՈՂԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ

ԿՐԵԴԻՏ
ՀԱՇԻՎ N

 

ԿՈԴ N

 

___________________________________________
(ԳՈՒՄԱՐԸ՝ ՏԱՌԵՐՈՎ)
___________________________________________
(ՎՃԱՐՄԱՆ ՆՊԱՏԱԿԸ)

ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԾԱԽՍԵՐԻ ԳՈՐԾԱՌԱԿԱՆ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ`

ԲԱԺԻՆԸ

ԽՈՒՄԲԸ

ԴԱՍԸ

ԾՐԱԳԻՐԸ

ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ (ԳԵՐԱՏԵՍՉՈՒԹՅՈՒՆԸ)

ՀՈԴՎԱԾԸ

ԳՈՒՄԱՐԸ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ԸՆԴԱՄԵՆԸ

 

 

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒԻ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ __________________________________   Կ. Տ.

 

 
 
 

 

 
   

 

       

 

 

 

 

 

 

 

 

  • Discussed

    31.03.2023 - 23.04.2023

  • Type

    Decision

  • Area

    Financial

Public discussion

03.04.2023 16:57

https://minfin.am_en

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1719

Print