Add to favourites

«ՄԵՆՔ ՏՈՒԳԱՆՎԵԼ ԵՆՔ ԹԵՐԼԻՑՔԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ» ՑՈՒՑԱՆԱԿԻ ՁԵՎԸ, ՏԵՂԱԴՐՄԱՆ ԵՎ ԱՊԱՄՈՆՏԱԺՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ QR (ԱՐԱԳ ԱՐՁԱԳԱՆՔՄԱՆ) ԿՈԴԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՄԻՋՈՑՈՎ ԱՐՏԱՑՈԼՎՈՂ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

 2023 թվականի N ___-Ն

 

«ՄԵՆՔ ՏՈՒԳԱՆՎԵԼ ԵՆՔ ԹԵՐԼԻՑՔԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ»  ՑՈՒՑԱՆԱԿԻ ՁԵՎԸ, ՏԵՂԱԴՐՄԱՆ ԵՎ ԱՊԱՄՈՆՏԱԺՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ  ԵՎ QR (ԱՐԱԳ ԱՐՁԱԳԱՆՔՄԱՆ) ԿՈԴԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՄԻՋՈՑՈՎ ԱՐՏԱՑՈԼՎՈՂ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

      Հիմք ընդունելով «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքի 9-րդ հոդվածի 17.3-րդ և 25-րդ մասերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հաստատել՝

1)  «ՄԵՆՔ ՏՈՒԳԱՆՎԵԼ ԵՆՔ ԹԵՐԼԻՑՔԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ»  ցուցանակի ձևը, տեղադրման և ապամոնտաժման կարգը՝ համաձայն N 1 հավելվածի:

  1. Սահմանել՝

1) QR (արագ արձագանքման) կոդին ներկայացվող պահանջները և դրանց միջոցով արտացոլվող տեղեկատվության ձևը՝ համաձայն N 2 հավելվածի:

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2023 թվականի

----ի N ----Ն որոշման

 

ԿԱՐԳ

«ՄԵՆՔ ՏՈՒԳԱՆՎԵԼ ԵՆՔ ԹԵՐԼԻՑՔԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ» ՑՈՒՑԱՆԱԿԻ ՁԵՎԸ, ՏԵՂԱԴՐՄԱՆ ԵՎ ԱՊԱՄՈՆՏԱԺՄԱՆ

  1. Սույն կարգով կարգավորվում են հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի մանրածախ առևտրի կետերում թերլիցքավորման (հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի վաճառք՝ չափագիտական կանոնների և նորմերի խախտմամբ) համար փակցվող «ՄԵՆՔ ՏՈՒԳԱՆՎԵԼ ԵՆՔ ԹԵՐԼԻՑՔԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ» ցուցանակի ձևը, դրա տեղադրման և ապամոնտաժման հետ կապված հարաբերությունները:
  2. Հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի մանրածախ առևտրի կետերում թերլիցքավորում (հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի վաճառք՝ չափագիտական կանոնների և նորմերի խախտմամբ) հայտնաբերելուց և տվյալ խախտման համար օրենքով սահմանված կարգով վարչական պատասխանատվություն կիրառելուց հետո վարչական ակտն անբողոքարկելի դառնալու օրվան հաջորդող հինգ օրվա ընթացքում լիցքավորման բաշխիչ աշտարակների կամ վառելիքաբաշխիչ սարքավորումների վրա՝ ընթեռնելի և տեղադրված վարորդին տեսանելի հատվածում, չափումների միասնականության ապահովման ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը (այսուհետ՝ Տեսչական մարմին) մեկ ամիս ժամկետով փակցնում է «ՄԵՆՔ ՏՈՒԳԱՆՎԵԼ ԵՆՔ ԹԵՐԼԻՑՔԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ» ցուցանակ(ներ) (այսուհետ՝ Ցուցանակ)՝ համաձայն ձևի:
  3. Ցուցանակը պետք է լինի հորիզոնական:
  4. Ցուցանակի չափը կազմում է 90x42 սմ: Ցուցանակի վրա գրվող տառերի բարձրությունը կազմում է նվազագույնը 14 սմ: Այն դեպքերում, երբ լիցքավորման բաշխիչ աշտարակների կամ վառելիքաբաշխիչ սարքավորումների չափերը փոքր են, ցուցանակի չափը և ցուցանակի վրա գրվող տառերի բարձրությունը համապատասխանեցվում է լիցքավորման բաշխիչ աշտարակների կամ վառելիքաբաշխիչ սարքավորումների չափերի հետ:
  5. Ցուցանակի տեքստը գրվում է սպիտակ ֆոնի վրա սև գույնի տառերով, կարմիր շրջանակի մեջ, իսկ կարմիր շրաջանակի արտաքին չորս անկյուներում գրվում է ՇՎՏՄ (ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմին) և                                                                             հետևյալ հեռախոսահամարը՝ +374 60680212:
  6. Ցուցանակի տեքստը պետք է լինի ընթեռնելի, «ՂԷԱ Գրապալատե (GHEA Grapalat) տառատեսակով, բոլորը գլխատառ:  
  7. Ցուցանակը փակցվում է Տեսչական մարմնի ծառայողի կողմից ընտրված տեղում:
  8. Ցուցանակի տեքստի լեզուն հայերենն է:
  9. Ցուցանակի տեղադրման և ապամոնտաժման աշխատանքները իրականացվում են Տեսչական մարմնի ծառայողի կողմից: Տեսչական մարմնիհամաձայնության դեպքում Ցուցանակի ապամոնտաժման աշխատանքները կարող են իրականացվել նաև տնտեսավարող սուբյեկտի կողմից:
  10. Ցուցանակի տեղադրման և ապամոնտաժման վերաբերյալ կազմվում է ակտ, որի ձևը և կնքման եղանակը սահմանում է Տեսչական մարմնի ղեկավարը:
  11. Յուրաքանչյուր ցուցանակ պետք է ունենա հերթական համար:
  12. Ցուցանակը վնասելու դեպքում տնտեսավարող սուբյեկտը անհապաղ տեղեկացնում է Տեսչական մարմնին և 2-օրյա ժամկետում շտկում է թերությունները:
  13. Տնտեսավարող սուբյեկտը ապահովում է տեղադրված Ցուցանակի պատշաճ վիճակը:
  14. Ցուցանակը երեկոյան ժամերին պետք է լուսավորված լինի:
  15. Ցուցանակների համարակալման, գրանցման, հաշվառման, վնասման վերաբերյալ տեղեկատվությունը ներառվում է գրանցամատյան, որի ձևը և վարման կարգը սահմանում է Տեսչական մարմնի ղեկավարը:

 

Ձև

  

  ՇՎՏՄ                                                                                                               ՇՎՏՄ

+374 60680212                                                                                                                                                                                             +374 60680212

 

 

 

ՄԵՆՔ ՏՈՒԳԱՆՎԵԼ ԵՆՔ ԹԵՐԼԻՑՔԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ

 

 

  ՇՎՏՄ                                                                                                               ՇՎՏՄ

+374 60680212                                                                                                                                                                                             +374 60680212

 

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2023 թվականի

----ի N ----Ն որոշման

ԿԱՐԳ

QR (ԱՐԱԳ ԱՐՁԱԳԱՆՔՄԱՆ) ԿՈԴԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ  ԵՎ ԴՐԱՆՑ ՄԻՋՈՑՈՎ ԱՐՏԱՑՈԼՎՈՂ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ

 

  1. Սույն կարգով կարգավորվում են տնտեսավարող սուբյեկտների (ըստ հասցեների) չափագիտության բնագավառում իրենց մոտ իրակաացված նախորդ ստուգումների ժամկետների, արդյունքների մասին տեղեկատվություն պարունակող QR (արագ արձագանքման) կոդը (այսուհետ՝ Կոդ), կոդին ներկայացվող պահանջները և դրանց միջոցով արտացոլվող տեղեկատվության ձևը:
  2. Տնտեսավարող սուբյեկտները (ըստ հասցեների) պարտավոր են ունենալ Կոդ:
  3. Կոդը մեքենայական ընթերցվող օպտիկական պիտակ է, որը պարունակում է տնտեսավարող սուբյեկտի մոտ իրականացված նախորդ ստուգումների վերաբերյալ ամբողջական տեղեկություններ:
  4. Կոդը բաղկացած է սպիտակ ֆոնի վրա քառակուսի ցանցի մեջ տեղադրված սև քառակուսիներից, որը կարելի է կարդալ համապատասխան բջջային սարքի միջոցով:
  5. Կոդի փիքսելը կազմում է 21×21:
  6. Կոդը օգտագործում է կոդավորման թվային ռեժիմ, որը պարունակում է 3 նիշ 10բիթ:
  7. Կոդը պարունակում է 25 սիմվոլ և 4 մոդուլ:
  8. Կոդի ճանաչումն իրականացվում է սկանավորման միջոցով:
  9. Կոդի միջոցով հնարավոր է իրականացնել ստուգում (հղվում է տնտեսավարող սուբյեկտի տվյալներով էջ) և այն կարող է իրականացնել յուրաքանչյուր ոք:
  10. Կոդի միջոցով ստուգելիս իրականացվում է վերաուղղորդում տվյալ տնտեսավարող սուբյեկտի վերաբերյալ տեղեկատվությունը ցուցադրող էջ, որը ներառում է հետևյալը.

- տնտեսավարող սուբյեկտի անվանումը,

- գործունեության հասցեն,

- ՀՎՀՀ,

- առնվազն վերջին 2 տարիների ստուգումների ժամկետները,

- առնվազն վերջին 2 տարիների ստուգումների արդյունքները:

  1. Սույն կարգի 10-րդ կետով նախատեսված տեղեկատվությունը ըստ անհրաժեշտության թարմացվում է Տեսչական մարմնի կողմից:
  2. Կոդը տնտեսավարող սուբյեկտին տրամադրվում է Տեսչական մարմնի կողմից:
  3. Կոդը տեղադրվում է լիցքավորման բաշխիչ աշտարակների կամ վառելիքաբաշխիչ սարքավորումների վրա՝ ընթեռնելի և վարորդին տեսանելի հատվածում:
  4. Տեսչական մարմինը տրամադրված կոդերի վերաբերյալ վարում է գրանցամատյան, որի վարման կարգը սահմանում է Տեսչական մարմնի ղեկավարը:

 

  • Discussed

    28.02.2023 - 15.03.2023

  • Type

    Decision

  • Area

    Inspection system

  • Ministry

    Office of the Prime Minister

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2261

Print

Related documents / links