Add to favourites

«ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ԿՈՂՄԻՑ ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻՆ ՍՏՈՒԳՄԱՆԸ ՆԱԽՈՐԴՈՂ ԵՌԱՄՍՅԱԿԻ ՏՎՅԱԼ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՍՑԵՈՒՄ ՀՍԿԻՉ ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐՈՎ ԻՐԱՑՄԱՆ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

 2023 թվականի N ___-Ն

 

ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ԿՈՂՄԻՑ ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻՆ ՍՏՈՒԳՄԱՆԸ ՆԱԽՈՐԴՈՂ ԵՌԱՄՍՅԱԿԻ ՏՎՅԱԼ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՍՑԵՈՒՄ ՀՍԿԻՉ ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐՈՎ ԻՐԱՑՄԱՆ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

      Հիմք ընդունելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 158-րդ հոդվածի 43-րդ և 44-րդ մասերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Սահմանել Պետական եկամուտների կոմիտեի կողմից չափումների միասնականության ապահովման ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնին ստուգմանը նախորդող եռամսյակի տվյալ գործունեության իրականացման հասցեում հսկիչ դրամարկղային մեքենաներով իրացման շրջանառության վերաբերյալ տեղեկատվության տրամադրման կարգը՝ համաձայն հավելվածի:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

 


 

Հավելված

ՀՀ կառավարության 2023 թվականի

----ի N ----Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ԿՈՂՄԻՑ ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻՆ ՍՏՈՒԳՄԱՆԸ ՆԱԽՈՐԴՈՂ ԵՌԱՄՍՅԱԿԻ ՏՎՅԱԼ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՍՑԵՈՒՄ ՀՍԿԻՉ ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐՈՎ ԻՐԱՑՄԱՆ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

  1. Սույն կարգով կարգավորվում են Պետական եկամուտների կոմիտեի կողմից չափումների միասնականության ապահովման ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնին (այսուհետ՝ Տեսչական մարմին) ստուգմանը նախորդող եռամսյակի տվյալ գործունեության իրականացման հասցեում հսկիչ դրամարկղային մեքենաներով իրացման շրջանառության վերաբերյալ տեղեկատվության տրամադրման հետ կապված հարաբերությունները:
  2. Պետական եկամուտների կոմիտեն Տեսչական մարմնին է տրամադրում հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի մանրածախ առևտրի ոլորտում ստուգմանը նախորդող եռամսյակի ՝ տվյալ գործունեության իրականացման հասցեում հսկիչ դրամարկղային մեքենաներով իրացման շրջանառության վերաբերյալ տեղեկատվությունը (այսուհետ՝ տեղեկատվություն):
  3. Պետական եկամուտների կոմիտեն Տեսչական մարմնին տրամադրում է տեղեկատվություն՝ համաձայն ձևի:
  4. Տեսչական մարմինը Պետական եկամուտների կոմիտեին յուրաքանչյուր եռամսյակի առաջին ամսվա մինչև 5-ը ներկայացնում է հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի մանրածախ առևտրի ոլորտում գործունեություն ծավալող և տվյալ եռամսյակում ստուգումների տարեկան ծրագրում ընդգրկված տնտեսավարող սուբյեկտների ցանկը:
  5. Պետական եկամուտների կոմիտեն Տեսչական մարմնին ստուգմանը նախորդող եռամսյակի վերաբերյալ տեղեկատվությունը տրամադրում է Տեսչական մարմնի ստուգումների տարեկան ծրագրով նախատեսված ստուգումների ժամանակացույցի համաձայն՝ յուրաքանչյուր եռամսյակ մինչև տվյալ եռամսյակի 15-րդ օրը, իսկ ոչ պլանային ստուգումների՝ ըստ անհրաժեշտության և սույն կարգի 3-րդ կետով նախատեսված ձևի համաձայն:

 

 

Ձև

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

20 _____ ԹՎԱԿԱՆԻ __________ ԵՌԱՄՍՅԱԿԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ

 

ՀԵՂՈՒԿ ՎԱՌԵԼԻՔԻ, ՍԵՂՄՎԱԾ ԲՆԱԿԱՆ ԿԱՄ ՀԵՂՈՒԿԱՑՎԱԾ ՆԱՎԹԱՅԻՆ ԿԱՄ ԱԾԽԱՋՐԱԾՆԱՅԻՆ ԳԱԶԵՐԻ ՄԱՆՐԱԾԱԽ ՈԼՈՐՏՈՒՄ ՍՏՈՒԳՄԱՆԸ ՆԱԽՈՐԴՈՂ ԵՌԱՄՍՅԱԿԻ՝ ՏՎՅԱԼ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՍՑԵՈՒՄ ՀՍԿԻՉ ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐՈՎ ԻՐԱՑՄԱՆ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 

NN

Տնտեսավարող սուբյեկտի անվանումը,

 Անհատ ձեռնարկատիրոջ
անունը, ազգանունը,

էլեկտրոնային հասցեն, հեռախոսահամարը

Հարկ վճարողի հաշվառման  համարը
(ՀՎՀՀ)

Գործունեության իրականացման հասցեն (այդ թվում՝ հարկ վճարողների կողմից մուտքագրված)

Հսկիչ դրամարկղային մեքենաներով իրացման շրջանառությունը

Իրականացվող գործունեության տեսակը (այդ թվում՝ ներկայացված հաշվարկ հաշվետվությունների միջոցով)

1

2

3

4

5

6

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  • Discussed

    28.02.2023 - 15.03.2023

  • Type

    Decision

  • Area

    Inspection system

  • Ministry

    Office of the Prime Minister

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1830

Print

Related documents / links

Suggestions

Vahagn Sahakyan

05.03.2023

1. Խնդրում եմ բացատրել այս նախադասության իմաստը.<<Նախագծի ընդունումը կհանգեցնի պետական բյուջեում եկամուտների և ծախսերի էական նվազեցմանը կամ ավելացմանը:>>։ 2. Իսկ ինչ՞ու օրենքը չի վերաբերվում մյուս բոլոր ոլորտներին, որտեղ կիրառվում են կամ օրենքով պետք է կիրառվեն չափման միջոցներ ( կշեռքներ, ջրաչափեր, գազի և հոսանքի հաշվիչներ, տաքսու սակահաշվիչներ և այլն)։

See more