Add to favourites

«Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և ««Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքներ

            ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2022 թվականի հունիսի 15-ի քրեակատարողական օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 52-րդ հոդվածի 6-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ, հետևյալ բովանդակությամբ՝

 

«Դատապարտյալն իրավունք ունի ստանալու և ուղարկելու հանձնուք կամ ծանրոց՝ շաբաթական մինչև 20 կիլոգրամ քաշով, ներառյալ հեղուկ, ինչպես նաև ստանալ գործարանային շշալցմամբ մինչև 20 լիտր խմելու բնական ջուր:»:

 

Հոդված 2. Օրենսգրքի 81-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել նոր խմբագրությամբ, հետևյալ բովանդակությամբ՝

«1. Դատապարտյալին թույլատրվում է ստանալ և իր հաշվին ուղարկել հանձնուքներ կամ ծանրոցներ։ Դատապարտյալը կարող է շաբաթվա ընթացքում ստանալ մինչև 20 կիլոգրամ (ներառյալ հեղուկ) հանձնուք և ծանրոց: Նշված քանակական սահմանափակումը չի տարածվում որպես հանձնուք ստացված գործարանային շշալցմամբ շաբաթական մինչև 20 լիտր խմելու բնական ջրի նկատմամբ, ինչպես նաև քրեակատարողական հիմնարկների ներքին կանոնակարգով թույլատրելի հագուստի, անկողնային պարագաների և կենցաղային տեխնիկայի նկատմամբ: Ծանրոցի առավելագույն քաշը որոշվում է փոստային կապի գործունեության կանոնակարգով:»:

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:

 

Հայաստանի Հանրապետության նախագահ

Վ.Խաչատուրյան

 

2022 թ.    __________
Երևան
ՀՕ-             -Ն

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

««ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԵՎ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

 

 

Հոդված 1. «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» 2002 թվականի փետրվարի 6-ի ՀՕ-305 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 22-րդ հոդվածի 1-ին մասում «հեղուկը:» բառերից հետո լրացնել նոր նախադասություն, հետևյալ բովանդակությամբ՝ «Նշված քանակական սահմանափակումը չի տարածվում կալանավորված անձանց դեպքում որպես հանձնուք ստացված գործարանային շշալցմամբ շաբաթական մինչև 20 լիտր խմելու բնական ջրի նկատմամբ, ինչպես նաև քրեակատարողական հիմնարկների ներքին կանոնակարգով թույլատրելի հագուստի, անկողնային պարագաների և կենցաղային տեխնիկայի նկատմամբ»:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:

 

 

 

Հայաստանի Հանրապետության նախագահ

Վ.Խաչատուրյան

 

2022 թ.    __________
Երևան
ՀՕ-             -Ն

 

 

 

 

  • Discussed

    27.02.2023 - 14.03.2023

  • Type

    Law

  • Area

    Justice

  • Ministry

    Ministry of Justice

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1770

Print

Related documents / links

Suggestions

Դավիթ Թումասյան

10.03.2023

Կարևորելով առաջարկվող Նախագծով իրականացվող լրացումները, որոնք միտված են հանձնուքների և ծանրոցների ընդունման վերաբերյալ՝ գործնականում առաջացած խնդրի կարգավորմանը, նույն տրամաբանությամբ անհրաժեշտություն է առաջանում ևս մեկ լրացում կատարել ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 62-րդ հոդվածում: Հարցը նրանում է, որ դատապարտյալները կամ կալանավորված անձինք քրեակատարողական հիմնարկ ընդունվելիս ենթարկվում են նաև մատնադրոշմման և լուսանկարման, ինչն ամրագրված է ՀՀ կառավարության 03.08.2006թ.-ի թիվ 1543-Ն որոշման 13-րդ կետում: Կալանավորված անձանց առնչությամբ քննարկվող կետի համար իրավական հիմք է հանդիսանում «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքի 33-րդ հոդվածի 2-րդ մասը, սակայն ՀՀ քրեակատարողական ոչ նախկին, ոչ ներկայիս օրենսգրքերը նման կարգավորում դատապարտյալների համար չեն նախատեսում, սակայն այն իրականացվել և իրականացվում է՝ հիմք ընդունելով ՀՀ կառավարության 03.08.2006թ.-ի թիվ 1543-Ն որոշման 13-րդ կետը: Մատնադրոշման և լուսանկարման անհրաժեշտությունն անհերքելի է, և հնարավոր չէ քրեակատարողական հիմնարկում պահվող անձանց մի խմբին ենթարկել այդ գործողությունների, իսկ մյուսներին՝ ոչ, առավել ևս, որ, որպես կանոն, դատապարտյալների մեծամասնությունը նախկինում եղել են կալանավորված անձինք և ենթարկվել են մատնադրոշմման և լուսանկարման այդ կարգավիճաակում: Դատապարտյալների միայն փոքր թիվն է, որ կալանք խափանման միջոցի չենթարկվելով՝ հետագայում դատապարտվում է ազատությունից զրկվելու հետ կապված պատիժների և հայտնվում քրեակատարողական հիմնարկներում, և եթե համապատասխան կարգավորում չնախատեսվի ՀՀ քրեկատարողական օրենսգրքի 62-րդ հոդվածում, ապա դատապարտյալներին մատնադրոշմման և լուսանկարման ենթարկելու իրավական հիմքը կվերանա և անհիմն տարբերակված մոտեցում կդրսևորվի կալանավորված անձանց և դատապարտյալների միջև՝ ի վնաս կալանավորված անձանց, որոնք հաշվի առնելով անմեղության կանխավարկածն՝ ունեն իրավունքների և ազատությունների ավելի նվազ սահմանափակում, քան դատապարտյալները: Ելնելով վերագրյալից միատեսակությունն ապահովելու նպատակով՝ առաջարկվում է ՀՀ քրեկատարողական օրենսգրքի 62-րդ հոդվածում լրացնել նոր 1.1-ին մաս հետևյալ բովանդակությամբ՝ «1.1. Քրեակատարողական հիմնարկ ընդունվող դատապարտյալը ենթարկվում է մատնադրոշմման և լուսանկարման:»:

See more