«Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հոկտեմբերի 26-ի թիվ 670 որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը
-
2 - Agree
-
0 - Disagree
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
--- հոկտեմբերի 2017 թվականի N - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի ԹԻՎ 670 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը՝ ՀՀ կառավարությունը որոշում է՝
- Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հոկտեմբերի 26-ի «1975 թվականի միջազգային ճանապարհային փոխադրումների կոնվենցիայի կիրարկումն ապահովող որոշ միջոցառումների մասին» թիվ 670 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝
- 2-րդ կետում «Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարություն» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե» բառերով:
- 3-րդ կետում «փոխադրագրքույկներով միջազգային փոխադրումներ իրականացնելու» բառերից հետո լրացնել «ու տրանսպորտային միջոցը մաքսային կապարակնիքների և կնիքների կիրառմամբ ապրանքների փոխադրման համար օգտագործելու» բառերը և «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարության, Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության ու Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի» բառերով:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
-
Discussed
01.11.2017 - 21.11.2017
-
Type
Decision
-
Area
State revenue, Transport, Economical
-
Ministry
State Revenue Committee
Views 7575
Print