Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հոկտեմբերի 26-ի թիվ 670 որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 --- հոկտեմբերի 2017 թվականի N  - Ն

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի ԹԻՎ 670 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը՝       ՀՀ կառավարությունը որոշում է՝

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հոկտեմբերի 26-ի «1975 թվականի միջազգային ճանապարհային փոխադրումների կոնվենցիայի կիրարկումն ապահովող որոշ միջոցառումների մասին» թիվ 670 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝
  • 2-րդ կետում «Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարություն» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե» բառերով:
  • 3-րդ կետում «փոխադրագրքույկներով միջազգային փոխադրումներ իրականացնելու» բառերից հետո լրացնել «ու տրանսպորտային միջոցը մաքսային կապարակնիքների և կնիքների կիրառմամբ ապրանքների փոխադրման համար օգտագործելու» բառերը և «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարության, Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության ու Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի» բառերով:
  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը։

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ                                                           

                   ՎԱՐՉԱՊԵՏ                                                          ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ  

 

  • Քննարկվել է

    01.11.2017 - 21.11.2017

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Պետական եկամուտներ, Տրանսպորտ, կապ և տեղեկատվական տեխնոլոգիաներ, Տնտեսական

  • Նախարարություն

    Պետական եկամուտների կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 869

Տպել