Under development
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 25-Ի N 1240-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
4 - Agree
-
1 - Disagree
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
___ նոյեմբերի 2022 թվականի ______-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 25-Ի N 1240-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 25-ի «Բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորողների ակադեմիական շարժունության կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 16-ի N 938-ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1240-Ն որոշման Հավելվածի՝
- 12-րդ կետի 1-ին նախադասությունը շարադրել նոր խմբագրությամբ.
«Չի թույլատրվում բակալավրի կամ ինտեգրացված կրթական ծրագրով առաջին և ավարտական կուրսերում ուսանողի տեղափոխությունը, բացառությամբ առկա ուսուցման ձևից հեռակա ուսուցման ձև նույն մասնագիտությամբ տեղափոխման, երբ տեղափոխությունը կարող է իրականացվել առաջին կիսամյակի ավարտից հետո:»:
- 19-րդ կետում «կրթության և գիտության» բառերը փոխարինել «կրթության, գիտության, մշակույթի և սպորտի» բառերով:
- 28-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«28. ա. Ընդունող բուհը, սույն կարգի պահանջների համապատասխանության դեպքում, նախարարություն է ներկայացնում ուսանողի ակադեմիական տեղեկանքը և դրա իսկության վերաբերյալ համապատասխան օտարերկրյա բուհից գրավոր հարցման դրական հաստատումը, ինչպես նաև ուսանողի նախորդ կրթական աստիճանի ավարտական փաստաթղթի պատճենը՝ օտարերկրյա պետությունում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության կողմից հյուպատոսական վավերացմամբ, եթե այլ բան նախատեսված չէ Հայաստանի Հանրապետության օրենքներով կամ միջազգային պայմանագրերով:
բ. Օտարերկրյա բուհերից Հայաստանի Հանրապետության բուհեր տեղափոխությունն իրականացվում է նախարարության կողմից փաստաթղթերի ուսումնասիրությունից և հաշվառելուց հետո, նախարարության կողմից բուհին ներկայացված գրության հիման վրա` Հայաստանի Հանրապետության ուսումնական հաստատության ղեկավարի հրամանով:»
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
-
Discussed
10.11.2022 - 26.11.2022
-
Type
Decision
-
Area
Education and science
-
Ministry
Ministry of Education, Science, Culture and Sport
Views 3051
Print