Add to favourites

The project has not been accepted

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 1-Ի N 204-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

————— 2022   թվականի        N       -Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 01-Ի N 204-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

 

Հիմք ընդունելով Նորմատիվ իրավական ակտերի մասին օրենքի 34-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

 

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի մարտի 1-ի Քրեակատարողական բժշկության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին N 204-Ն որոշման 4-րդ կետում «արդարադատության» բառը փոխարինել «առողջապահության» բառով:

 

  1. Հայաստանի Հանրապետության արդարադատության և առողջապահության նախարարներին՝ ապահովել սույն որոշման ընդունմամբ պայմանավորված «Քրեակատարողական բժշկության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարումն իրականացնող լիազորված պետական մարմի փոփոխության ժամանակահատվածում բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման անընդհատությունը:

 

  1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում՝

1) հաստատել «Քրեակատարողական բժշկության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը.

2) ապահովել «Քրեակատարողական բժշկության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության պետական գրանցման փաստաթղերում համապատասխան փոփոխությունների կատարումը՝ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պահպանման միջոցների հաշվին.

3) հաստատել «Քրեակատարողական բժշկության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության հաստիքների քանակը և անվանացանկը.

4) ներկայացնել առաջարկություն՝ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործառույթներով պայմանավորված գումարների վերաբաշխում կատարելու վերաբերյալ.

5) ներկայացնել առաջարկություն՝ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության քրեակատարողական հիմնարկներում գործող բժշկական ստորաբաժանումների համար նախատեսված տարածքների, «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի բժշկական սպասարկման համար նախատեսված և վարչական տարածքի վերաբերյալ անշարժ գույքի անհատույց և անժամկետ օգտագործման մասին պայմանագրեր կնքելու հնարավորության վերաբերյալ:

 

  1. Մինչև սույն որոշման ուժի մեջ մտնելն ընդունված՝ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը վերաբերելի ոլորտային իրավական ակտերը շարունակում են գործել մինչև դրանք ընդունած մարմնի կողմից ուժը կորցրած ճանաչելը կամ նոր իրավական ակտերն ընդունվելը։

 

  1. 5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 10-ից:

 

 

 

  • Discussed

    27.10.2022 - 11.11.2022

  • Type

    Decision

  • Area

    Justice, Healthcare

  • Ministry

    Ministry of Justice

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2736

Print

Related documents / links