Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 31-Ի N 705-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

<<----->> <<---------------->> 2022 թվական N         -Ն

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 31-Ի N 705-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մայիսի 31-ի «Պետական և համայնքային թանգարաններում գտնվող՝ թանկարժեք մետաղներից և թանկարժեք քարերից պատրաստված թանգարանային առարկաների հաշվառման ու պահպանության կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի ապրիլի 5-ի N 484-ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» N 705-Ն որոշմամբ հաստատված հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) 14-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«14.  Թանկարժեք մետաղների հարգորոշումը (հարգը և քաշը որոշելը) և թանկարժեք քարերի փորձաքննությունը (տեսակը, չափսը և կշիռը` կարատով) իրականացնում է «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը:».

2) 16-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«16. Թանկարժեք մետաղների հարգորոշումը և թանկարժեք քարերի փորձաքննությունն իրականացնում է «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության փորձագետը՝ թանգարանի ֆոնդապահի ներկայությամբ, կազմում է թանկարժեք մետաղների հարգորոշման և թանկարժեք քարերի փորձաքննության ակտը (ակտերը), որը հաստատում է «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը:

3) 21-րդ կետում «ֆինանսական ոլորտի լիազորված պետական մարմին» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն» բառերով:

4) 25-րդ կետում « ֆինանսական ոլորտի լիազորված պետական մարմնի փորձագիտական եզրակացությունը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության փորձագիտական եզրակացությունը» բառերով:

5) Ձև N 1-ում՝ «լիազորված պետական մարմնի» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության» բառերով:

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

  • Discussed

    26.10.2022 - 10.11.2022

  • Type

    Decision

  • Area

    Cultural, Financial, Economical

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2031

Print