Add to favourites

Under development

«ՀՀ կառավարության 2004 թվականի ապրիլի 29-ի N 1008-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու և ՀՀ կառավարության 2000 թվականի մարտի 31-ի N 136-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

թիվ --------------Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ  ԱՊՐԻԼԻ 29-Ի N 1008-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ  ՄԱՐՏԻ 31-Ի N 136-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

 

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ, 34-րդ, 36-րդ և 37-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

ՀՀ կառավարության 2004 թվականի ապրիլի 29-ի «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից պետական պահպանության ենթակա պետական մարմինների և կազմակերպությունների շենքերի ու շինությունների, ինչպես նաև կարևորագույն նշանակության օբյեկտների ցանկերը հաստատելու մասին» N 1008-Ն որոշման N 1 հավելվածի «Կարեն Դեմիրճյանի այրու բնակարան» բառերը հանել:

Ուժը կորցրած ճանաչել ՀՀ կառավարության 2000 թվականի մարտի 31-ի «Հայաստանի Հանրապետության նախագահի 1999 թվականի դեկտեմբերի 27-ի ՆՀ-457 հրամանագրի 2-րդ կետով նախատեսված միջոցառումներն իրականացնելու մասին» N 136-Ն որոշումը։

Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ           Ն.Փաշինյան

ք.Երևան

  • Discussed

    18.08.2022 - 02.09.2022

  • Type

    Decision

  • Area

    Security

  • Ministry

    Police

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 3401

Print

Suggestions

Վարդան Ասիլբեկյան

20.08.2022

Անհրաժեշտություն է առաջանում առանձին օրենք մտցնել, նմանատիպ դեպքերում, այդպիսիք ծառայությունների ինքնըստինքյան դադարեցնելու մասին․․․

See more