Add to favourites

Under development

«ՀՀ կառավարության 2004 թվականի ապրիլի 29-ի N 1008-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու և ՀՀ կառավարության 2000 թվականի մարտի 31-ի N 136-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 29-ի N 1008-Ն որշման մեջ փոփոխություն կատարելու և ՀՀ կառավարության 2000 թվականի մարտի 31-ի N 136-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին ՀՀ կառավարության որոշման ընդունման

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

ՀՀ կառավարության 2004 թվականի ապրիլի 29-ի «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից պետական պահպանության ենթակա պետական մարմինների և կազմակերպությունների շենքերի ու շինությունների, ինչպես նաև կարևորագույն նշանակության օբյեկտների ցանկերը հաստատելու մասին» N 1008-Ն որոշման հիման վրա ՀՀ ոստիկանության կողմից իրականացվում է Հայաստանի Հանրապետության ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի այրու՝ Ռիմա Դեմիրճյանի բնակարանը (ք․ Երևան, Զարուբյաններ 10/1)։ Հաշվի առնելով 2021 թվականի դեկտեմերի 21-ին վերջինիս մահվան հանգամանքը՝ անհրաժեշտություն է առաջացել դադարեցնել ՀՀ ոստիկանության կողմից բնակարանի պահպանությունը։

Միաժամանակ, ՀՀ կառավարության 2000 թվականի մարտի 31-ի «Հայաստանի Հանրապետության նախագահի 1999 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի հիշատակը հավերժացնելու մասին» ՆՀ-457 հրամանագրի 2-րդ կետով նախատեսված միջոցառումներն իրականացնելու մասին» ՀՀ կառավարության N 136-Ն որոշման համաձայն՝ Կարեն Դեմիրճյանի այրուն ծառայողական ավտոմեքենայով ապահովելու և դրա պահպանման ծախսերը հոգալու համար Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից Հայաստանի Հանրապետության կառավարությանը հատկացվել է 1014 հազ. Դրամ, իսկ այրու բնակարանի անվտանգությունը ոստիկանության 24-ժամյա մեկ պահակակետի և մուտքի դռան ծածկագրման միջոցով ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը հատկացվել է 3280,0 հազ. դրամ, ուստի անհրաժեշտություն է առաջացել նաև ուժը կորցրած ճանաչել ՀՀ կառավարության 2000 թվականի մարտի 31-ի N 136-Ն որոշումը։

 

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Նախագծի ընդունումը չի բխում ռազմավարական փաստաթղթերից:

 

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

ՀՀ կառավարության 2000 թվականի մարտի 31-ի «Հայաստանի Հանրապետության նախագահի 1999 թվականի դեկտեմբերի 27-ի ՆՀ-457 հրամանագրի 2-րդ կետով նախատեսված միջոցառումներն իրականացնելու մասին» N 136-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչել, իսկ ՀՀ կառավարության 2004 թվականի ապրիլի 29-ի «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից պետական պահպանության ենթակա պետական մարմինների և կազմակերպությունների շենքերի ու շինությունների, ինչպես նաև կարևորագույն նշանակության օբյեկտների ցանկերը հաստատելու մասին» N 1008-Ն որոշման N 1 հավելվածի ցանկում ընդգրկված «Կարեն Դեմիրճյանի այրու բնակարանի» պահպանությունն իրականացնելու անհրաժեշտությունը ճանաչել վերացված՝ Հայաստանի Հանրապետության ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի այրու՝ Ռիմա Դեմիրճյանի մահվան կապակցությամբ:

 

  1. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները

Նախագծի ընդունումը լրացուցիչ ֆինանսական միջոցների հատկացման, ինչպես նաև պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չի առաջացնելու:

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը

Նախագիծը մշակվել է ՀՀ ոստիկանության կողմից:

 

  1. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում կդադարեցվի Հայաստանի Հանրապետության ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի այրու ծառայողական ավտոմեքենայի տրամադրումը և վերջինիս բնակարանի պահպանությունը։

  • Discussed

    18.08.2022 - 02.09.2022

  • Type

    Decision

  • Area

    Security

  • Ministry

    Police

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 3400

Print

Suggestions

Վարդան Ասիլբեկյան

20.08.2022

Անհրաժեշտություն է առաջանում առանձին օրենք մտցնել, նմանատիպ դեպքերում, այդպիսիք ծառայությունների ինքնըստինքյան դադարեցնելու մասին․․․

See more