ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔ
«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք)՝ 96.1-րդ հոդվածի վերնագրում և հոդվածում «տեխնիկական կանոնակարգերը» բառերից հետո համապատասխան հոլովաձևերով լրացնել «և տեխնիկական կանոնակարգման ոլորտում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ նորմատիվ իրավական ակտերի» բառերը։
Հոդված 2. Օրենսգրքի 188-րդ հոդվածի վերնագրում «Տեխնիկական կանոնակարգերով,» բառերից հետո լրացնել «տեխնիկական կանոնակարգման ոլորտում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ նորմատիվ իրավական ակտերով» բառերը, իսկ 4-րդ, 7-րդ, 9-րդ մասերում «Տեխնիկական կանոնակարգերի» բառերից հետո լրացնել «և տեխնիկական կանոնակարգման ոլորտում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ նորմատիվ իրավական ակտերի» բառերը:
Հոդված 3. Օրենսգրքի 244.7-րդ հոդվածի 1-րդ մասից հանել «24-րդ,» թիվը:
Հոդված 4. Օրենսգրքի 244.7-րդ հոդվածի 1-րդ մասի «173.1-ին հոդվածի 1-ին,» բառերից հետո հանել «2-րդ,» թիվը:
Հոդված 5. Օրենսգրքի 224-րդ հոդվածի 1-ին մասում «173-րդ,» թվից հետո լրացնել «173.1-րդ հոդվածի 2-րդ մասով,» բառերը:
Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
-
Discussed
10.08.2022 - 26.08.2022
-
Type
Legal code
-
Area
Inspection system
-
Ministry
Office of the Prime Minister
Views 5158
Print