Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

 

Նախագիծ

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

       

     Ո  Ր  Ո  Շ  Ո Ւ  Մ 

Օգոստոսի 2022 թվականի  N  - Լ

 

 

 «ԲԱՑ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2022-2024 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

--------------------------------------------------------------------------------------------------------------------

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 2-րդ մասը և 153-րդ հոդվածի 3-րդ մասը՝ Հայաստանի Հանրա­պե­­տության կառավարությունը    ո ր ո շ ու մ     է.

Հաստատել «Բաց կառավարման գործընկերություն» նախա­ձեռ­նու­թյան շրջա­նակ­նե­րում Հայաստանի Հանրապետության 2022-2024 թվականների գործողությունների ծրագիրը` համա­ձայն հավելվածի:

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

              ՎԱՐՉԱՊԵՏ                                                                                                                Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

                      

  • Discussed

    23.07.2022 - 08.08.2022

  • Type

    Decision

  • Area

    Public management

  • Ministry

    Office of the Prime Minister

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 8030

Print

Suggestions

«Թվային Հայաստան» ՀԿ

03.08.2022

Առաջարկում ենք Տվյալների քաղաքականության մշակման հանձնառության «ինչ է արվել մինչ այժմ խնդրի լուծման համար» բաժնում նշել, որ ՀՀ-ում կարգավորված է անձնական տվյալների պաշտպանության և տեղեկատվության ազատության ոլորտները: Այս առումով գործում է «Անձնական տվյալների պաշտպանության մասին» և Տեղեկատվության ազատության մասին» օրենքները և դրանցից բխող մի շարք ենթաօրենսդրական իրավական ակտեր, սակայն այդ իրավական ակտերը ըստ էության չեն լուծում տվյալների քաղաքականության ոլորտում միասնական փաստաթղթի բացակայության խնդիրը, քանի որ իրավական ակտերի կարգավորման շրջանակը նեղ է։

«Թվային Հայաստան» ՀԿ

03.08.2022

Առաջարկում ենք Տվյալների քաղաքականության մշակման հանձնառության գործողություն 1-ում ներառել ներպետական օրենսդրության ուսումնասիրումը և բացերի վերաբերյալ վերլուծության իրականացումը, քանի որ ներպետական իրավական ակտերով կարգավորված են տվյալների քաղաքականության ոլորտի որոշակի հարցեր, օրինակ՝ (տվյալների փոխանցումը պետական մարմինների միջև), ինչի արդյունքում, կարծում ենք, նպատակահարմար է վերլուծելու ներպետական իրավական ակտերի կողմից կարգավորվող ոլորտները, այդ իրավակարգավորումների խնդիրները և դրանցում առկա բացերը։ Միաժամանակ, տվյալ գործողության նկարագրական տեքստում նշված է սերտիֆիկացված փորձագետներ հասկացությունը, որը հասկանալի չէ։ Առաջարկվում է դրա փոխարեն նշել միայն «միջազգային փորձագետներ» հասկացությունը։

«Թվային Հայաստան» ՀԿ

03.08.2022

Տվյալների քաղաքականության մշակման հանձնառության Գործողություն 3-5 ում հասկանալի չէ, թե ինչ փաստաթղթի մասին է խոսքը։ Արդյո՞ք խոսքը տվյալների քաղաքականության փաստաթղթի մասին է։ Առաջարկում ենք հստակեցնել։

See more
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: