Add to favourites

«Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի տարակարգի շնորհման հանրապետական հանձնաժողովի ձևավորման և գործունեության, տարակարգ ստացած ուսուցիչներին հավելավճար տրամադրելու կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

------------------------ 2022 թ. № --------- Ն

                                                                                            

      Հիմք ընդունելով «Հանրակրթության մասին» օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 12.2-րդ և 14-րդ կետերը և ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների 1-ին մասերով և 37-րդ հոդվածի 1-ին մասով՝

       Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության հիմնական ծրագրեր իրականացնող հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի տարակարգի շնորհման հանրապետական հանձնաժողովի ձևավորման և գործունեության, տարակարգ ստացած ուսուցիչներին հավելավճար տրամադրելու կարգը»` համաձայն Հավելվածի:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

 

       Հայաստանի Հանրապետության

                     վարչապետ՝                                                    Ն. Փաշինյան

  • Discussed

    29.06.2022 - 14.07.2022

  • Type

    Decision

  • Area

    Education and science

  • Ministry

    Ministry of Education, Science, Culture and Sport

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 11394

Print

Suggestions

Ռուզաննա Խաչատրյան

12.07.2022

Առաջարկում եմ բնութագրիչները սահմանելիս կարևորել «Հայկական կրթական ֆորումը», որտեղ ուսուցիչները և՛ մասնագիտական խորհրդատվական թեմաներով են հանդես գալիս և՛ կիսվում սեփական փորձով, մասնակցում տարբեր քննարկումների:

Ռուզաննա Խաչատրյան

12.07.2022

Առաջարկում եմ վերանայել մեկ ամսվա կտրվածքով օրվա դասի պլանի պահանջը։ Երկու շաբաթն էլ բավական է ուսուցչին գնահատելու համար:

Կարինե Բաղիյան

11.07.2022

Առաջարկում եմ սահմանել օրվա դասի պլանի օրինակելի նմուշաձև։

See more