Add to favourites

Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հունիսի 6-ի N 730-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 2022 թվականի -ի N ___-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 6-Ի N  730-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հունիսի 6-ի «Հայաստանի  Հանրապետության   կառավարության   2016   թվականի դեկտեմբերի  29-ի N  1387-Ն  որոշումն ուժը կորցրած ճանաչելու և Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացվող ոչ պարենային արտադրանքների և ծառայությունների նկատմամբ պետական վերահսկողության իրականացման ստուգաթերթերը հաստատելու մասին» N 730-Ն որոշման  մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
  • N 3 հավելվածում՝ ստուգաթերթի և հարցաշարի անվանումներում «ԱՎՏՈՄՈԲԻԱԼԱՅԻՆ ԲԵՆԶԻՆԻ, ԴԻԶԵԼԱՅԻՆ ՎԱՌԵԼԻՔԻ ԵՎ ՄԱԶՈՒԹԻ» բառերը փոխարինել «ԱՎՏՈՄՈԲԻԱԼԱՅԻՆ ԵՎ ԱՎԻԱՑԻՈՆ ԲԵՆԶԻՆԻ, ԴԻԶԵԼԱՅԻՆ ԵՎ ՆԱՎԱՅԻՆ ՎԱՌԵԼԻՔԻ, ՌԵԱԿՏԻՎ ՇԱՐԺԻՉՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՎԱՌԵԼԻՔԻ ԵՎ ՄԱԶՈՒԹԻ» բառերով:  
  • N 3 հավելվածի հարցաշարը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 8-րդ,  9-րդ և 10-րդ կետերով.

«

8.

Արդյո՞ք ռեակտիվ շարժիչների համար նախատեսված վառելիքը համապատասխանում է ցանկ 5-ով սահմանված անվտանգության պահանջներին:

կանոնակարգի 4-րդ հոդվածի 4.8-րդ կետ

փորձա-քննություն

2.5

 

 

 

 

9.

Արդյո՞ք ավիացիոն բենզինը համապատասխանում է ցանկ 6-ով սահմանված անվտանգության պահանջներին:

կանոնակարգի 4-րդ հոդվածի 4.10-րդ կետ

փորձա-քննություն

2.5

 

 

 

 

10.

Արդյո՞ք նավային վառելիքը համապատասխանում է ցանկ 7-ով սահմանված անվտանգության պահանջներին:

կանոնակարգի 4-րդ հոդվածի 4.12-րդ կետ

փորձա-քննություն

2.5

 

 

 

 

                                                                                                                                

  • N 3 հավելվածի հարցաշարի 4-րդ, 5-րդ և 7-րդ կետերի 5-րդ սյունակներում «0» թվերը համապաստախանաբար փոխարինել «2.5» թվերով.
  • N 3 հավելվածի Ցանկ N 4 շարադրել հետևյալ բովանդակությամբ.

«ՑԱՆԿ N 4

Մազութի բնութագրերին ներկայացվող պահանջները

 

Մազութի բնութագրերը

Չափման միավորը

Չափաքանակը՝ նավատորմային մազութի համար

Չափաքանակը՝ ջեռուցման մազութի համար

Ծծմբի զանգվածային մասը, ոչ ավելի

%

2,0

3,5

Բռնկման ջերմաստիճանը բաց հալքանոթում, ոչ ցածր

0С

-

90

Բռնկման ջերմաստիճանը փակ հալքանոթում, ոչ ցածր

0С

80

-

Ծծմբաջրածնի պարունակությունը, ոչ ավելի

մասնիկ/միլիոն ppm

10

10

»

 

  • N 3 հավելվածը լրացնել նոր՝ Ցանկ NN 5, 6 և 7-ով հետևյալ խմբագրությամբ.

«ՑԱՆԿ N 5

Ռեակտիվ շարժիչների համար նախատեսված վառելիքի բնութագրերին ներկայացվող պահանջները        

Ռեակտիվ շարժիչների համար նախատեսված վառելիքի բնութագրերը

Չափման միավորը

Չափաքանակը՝ թռիչքի մինչձայնային արագությամբ թռչող ապարատների համար

 

 

 

 

 

ՌՏ

Ջեթ Ա-1

ՏՍ-1

Կինեմատիկ մածուցիկությունը մինուս 40°C ջերմաստիճանային պայմաներում, ոչ ավելի

մմ2/վ

-

-

16

Կինեմատիկ մածուցիկությունը մինուս 20°C ջերմաստիճանային պայմաններում, ոչ ավելի

մմ2/վ

8

-

-

Բյուրեղացման սկզբի ջերմաստիճանը, ոչ բարձր

°C

-

մինուս 50

մինուս 50

սառչելու ջերմաստիճանը, ոչ բարձր

°C

մինուս 47

-

-

Մեխանիկական խառնուկների եւ ջրի պարունակությունը

-

բացակայում է

բացակայում է

բացակայում
է

Ֆրակցիոն կազմը՝

 

 

 

 

10 տոկոսը թորահանվում է ջերմաստիճանային պայմաններում, ոչ բարձր

°C

205

165

175

90 տոկոսը թորահանվում է ջերմաստիճանային պայմաններում, ոչ բարձր

°C

-

230

270

 

 

 

 

 

 

98 տոկոսը թորահանվում է ջերմաստիճանային պայմաններում, ոչ բարձր

°C

-

250

280

թորազտումից մնացորդը, ոչ ավելի

%

1,5

չի նորմավոր-վում

1,5

թորազտումից կորուստները, ոչ ավելի

%

1,5

չի նորմավոր-վում

1,5

Չմրոտող բոցի բարձրությունը, ոչ պակաս կամ

նաֆթալինային ածխաջրածինների ոչ ավելին 3% ծավալային բաժնում, ոչ պակաս

մմ

25

25

25

 

 

 

 

մմ

19

-

-

Բռնկման ջերմաստիճանը փակ հալքանոթում, ոչ ցածր

°C

38

28

28

Արոմատիկ ածխաջրածինների ծավալային (զանգվածային) մասը, ոչ ավելի

%

25

20 (22)

20 (22)

Փաստացի խեժերի պարունակությունը, ոչ ավելի

մգ/100սմ3

7

5

4

Ընդհանուր ծծմբի զանգվածային մասը, ոչ ավելի

%

0,25

0,20

0,10

Մերկապտանային ծծմբի զանգվածային մասը, ոչ ավելի

%

0,003

0,003

0,003

Ջերմաթթվեցման կայունությունը ստուգիչ ջերմաստիճանային պայմաններում, ոչ ցածր

°C

260

260

260

(275)*

ճնշման անկումը ֆիլտրի վրա, ոչ ավելի

մմ սս

25

25

25

նստվածքների գույնը խողովակի վրա (ոչ բնորոշ նստվածքների բացակայության դեպքում), ոչ ավելի

Միավորներն

ըստ գունային սանդղակի

3

3

3

Տեսակարար էլեկտրահաղորդականությունը**

պՍմ/մ

 

 

 

առանց հակաստատիկ հավելանյութի, ոչ ավելի

 

10

10

10

հակաստատիկ հավելանյութով

 

50-600

50-600

50-600

 

*սպառողների պահանջով թուլատրվում է որոշել վառելիքի համար ջերմաթթվեցման կայունությունը 275°C-ից ոչ ցածր ջերմաստիճանային պայմաններում

** որոշվում է արտադրության նախապատրաստման փուլում եւ երաշխավորվում է արտադրողի կողմից

 

ՑԱՆԿ N 6

Ավիացիոն բենզինի բնութագրերին ներկայացվող պահանջները

Ավիացիոն բենզինի բնութագրերը

Չափման միավորը

Չափաքանակները

Օկտանային թիվը՝ ըստ շարժիչային մեթոդի, ոչ պակաս

-

91

Տեսակայնությունը* (հարուստ խառնուրդ), ոչ պակաս

-

115

Բյուրեղացման սկզբի ջերմաստիճանը, ոչ բարձր

°C

մինուս 60

Մեխանիկական խառնուկների եւ ջրի պարունակությունը

-

բացակայում է

Հագեցած գոլորշիների ճնշումը

կՊա

29,3 - 49

Ֆրակցիոն կազմը՝

 

 

10 տոկոսը թորահանվում է ջերմաստիճանային պայմաններում, ոչ բարձր

°C

82

50 տոկոսը թորահանվում է ջերմաստիճանային պայմաններում, ոչ բարձր

°C

105

90 տոկոսը թորահանվում է ջերմաստիճանային պայմաններում, ոչ բարձր

°C

170

թորազտումից մնացորդը, ոչ ավելի

%

1,5

թորազտումից կորուստները, ոչ ավելի

%

1,5

Փաստացի խեժերի պարունակությունը, ոչ ավելի

մգ/100 սմ3

3

Ընդհանուր ծծմբի զանգվածային մասը, ոչ ավելի

%

0,03

Գույնը

-

Կանաչ

* որոշվում է արտադրության նախապատրաստման փուլում եւ երաշխավորվում է արտադրողի կողմից

 

ՑԱՆԿ N 7

Նավային վառելիքի բնութագրերին ներկայացվող պահանջները

Նավերի համար նախատեսված վառելիքի բնութագրերը

Չափման միավորը

Չափաքանակները

Ծծմբի զանգվածային մասը, ոչ ավելի

%

0,5

Բռնկման ջերմաստիճանը փակ հալքանոթում, ոչ ցածր

°C

61

Նշում`. Մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը ներքին ջրային փոխադրումներում մասնակցող նավերի համար թույլատրվում են 1,5%-ից ոչ ավելի ծծմբի զանգվածային մասով՝ նավերի համար նախատեսված վառելիքի արտադրությունն ու շրջանառության մեջ դնելը:»

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

  • Discussed

    18.05.2022 - 02.06.2022

  • Type

    Decision

  • Area

    Inspection system

  • Ministry

    Office of the Prime Minister

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2681

Print

Related documents / links