Add to favourites

The draft has been accepted

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 27-Ի N 568-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

 

2022 թվականի _______________ N_______-Ն

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 27-Ի N 568-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունն ո ր ո շ ու մ է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մայիսի 27-ի «Անվճար կամ արտոնյալ պայմաններով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման կարգն ու շահառուներին ներկայացվող պահանջները սահմանելու մասին» N 568-Ն որոշման N 1 հավելվածի`

1) 7-րդ կետի «կողմից» բառից հետո լրացնել «,բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հունվարի 13-ի N 64-Լ որոշմամբ սահմանված շահառուների:»:

 2) 11.1-ին կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ.

«11.1. Սույն որոշման N 1 հավելվածով սահմանված` անվճար կամ արտոնյալ պայմաններով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման ծավալներից կարող են օգտվել 2020 թվականի սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածում Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների ընթացքում կամ ավարտից հետո մարտական գործողություններին մասնակցության, հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կամ ծառայողական պարտականություններ կատարելու ընթացքում կամ հակառակորդի նախահարձակ գործողության հետևանքով կամ պատճառական կապով զոհված (մահացած), անհայտ կորելու հետևանքով դատական կարգով անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված զավակի ծնողները, որոնց վրա չեն տարածվում սույն հավելվածի 10-րդ և 11-րդ կետերով սահմանված հիմնական և լրացուցիչ պահանջները:».

 

3) 29-րդ կետի 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ բովանդակությամբ.

«3) սեփական ձվաբջջով արհեստական բեղմնավորման կամ սեփական արգանդում սաղմի ներդրման նպատակահարմարության բացակայություն, որի մասնագիտական եզրակացության համար կարող է հիմք հանդիսանալ մեթոդի կիրառման արդյունքում սպասվող դրական ելքի խիստ ցածր մակարդակը, առաջացնելով դոնորական ձվաբջջի կամ փոխնակ մոր ծառայությունների կիրառման անհրաժեշտություն: Վերջինիս բժշկական պատճառների ցանկը ներառում է՝

ա. հակամյուլլերային հորմոնի 1 նգ/մլ-ից ցածր մակարդակը, ընդ որում սույն որոշման 11.1.-ին կետով սահմանված շահառուների խմբի համար հակամյուլլերային հորմոնի ստորին սահման է համարվում մինչև 40 տարեկանը` 0,6 նգ/մլ, 40-43 տարեկանում` 1 նգ/մլ, 44 տարեկան և ավելի տարիքի դեպքում բեղմնավորումը կատարվում է դոնորական ձվաբջջով,

բ. երկու ձվարաններում անտրալ ֆոլիկուլների 5-ից պակաս քանակը,

գ. արտամարմնային բեղմնավորման 3 և ավելի անհաջող փորձը,

դ. արգանդի ախտաբանություններ` բարակ` 5 մմ-ից պակաս էնդոմետրիում, հիպոպլազիա` 3-4-րդ աստիճանի, արգանդի զարգացման արատներ:»

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

  • Discussed

    22.04.2022 - 07.05.2022

  • Type

    Decision

  • Area

    Healthcare

  • Ministry

    Ministry of Healthcare

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 3044

Print

Related documents / links