Add to favourites

Under development

Հայաստանի Հանրապետության կառավարության 2021թ-ի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

« ....... » ................................. 2022թ. N  -Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ   18-Ի N 1902-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների  պահանջները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականիի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշմամբ հաստատված N 1 և N 2 հավելվածներում կատարել հետևյալ փոփոխությունները.

1) N 1 հավելվածի «Տարածքային կառավարման և ենթակառուցվածքներ նախարարություն» բաժնի 102-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն N 1 հավելվածի։

2) N 2 հավելվածի «Տարածքային կառավարման և ենթակառուցվածքներ նախարարություն» բաժնի 102-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն N 2 հավելվածի։

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 


Հավելված N 1

ՀՀ կառավարության 2022 թվականի

              --------------- -ի N -Լ որոշման

 

 

Ց Ա Ն Կ

 ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021-2026 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

NN

 

 

Նպատակ

 

 

 

Միջոցառումներ

 

 

 

 

Ակնկալվող արդյունք

 

 

Համակատարող

 

 

 

Ժամկետ

 

 

Ֆինանսավորման աղբյուր և կանխատեսվող չափ

1

2

3

4

5

6

7

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

102.

Պետական ոչ

պրոֆիլային գույքի

օտարման գործընթացի

արդյունավետության

բարձրացում, այդ

նպատակով հրապարակային  սակարկություններով (մրցույթ կամ աճուրդ) օտարման գործընթացի կազմակերպում

 

102.1 Մինչև 3 միավոր

պետական ոչ

պրոֆիլային գույքի

օտարման գործընթացի

արդյունավետ

կազմակերպում, այդ

նպատակով մրցույթային կամ աճուրդային եղանակներով վաճառքի կազմակերպում, առավելագույնս ապահովելով գործընթացի հրապարակայնությունը և թափանցիկությունը։

 

 

Պետական ոչ պրոֆիլային

գույքի օտարումից ՀՀ

պետական և համայնքային

բյուջեների մուտքերի

ավելացում` մասնավորապես

վաճառքի լավագույն սցենարի

դեպքում ՀՀ պետական բյուջե

մինչև 2.1 մլրդ ՀՀ դրամ

մուտքագրում, իսկ

համայնքային բյուջեներ` մինչև

900 մլն ՀՀ դրամ:

Միաժամանակ նոր

աշխատատեղերի ստեղծում և

մինչև 1.5 մլրդ ՀՀ դրամի

ներդրումների ապահովում:

 

2023

թվականի

դեկտեմբերի

3-րդ

տասնօրյակ

Ֆինանսավորում չի

պահանջվում

 

 

 

 

 

 

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2022 թվականի

              --------------- -ի N -Լ որոշման

 

 

 

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ Ն Ե Ր

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021-2026 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ

ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

 

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

 

102

 

Պետական ոչ պրոֆիլային գույքի օտարման գործընթացի արդյունավետության բարձրացում,

հրապարակային սակարկություններով (մրցույթ կամ աճուրդ) օտարման գործընթացի կազմակերպում

 

102.1 Մինչև 3 միավոր պետական ոչ պրոֆիլային գույքի օտարման գործընթացի արդյունավետ

կազմակերպում, այդ նպատակով մրցույթային կամ աճուրդային եղանակներով վաճառքի կազմակերպում, առավելագույնս ապահովելով գործընթացի հրապարակայնությունը և թափանցիկությունը

 

1. Միջոցառման իրականացման անհրաժեշտությունը և նպատակը

Միջոցառման իրականացումը պայմանավորված է պետական ոչ պրոֆիլային գույքի օտարման գործընթացն

արդյունավետ կազմակերպելու անհրաժեշտությամբ։ Այդ գործընթացն իրականացնել հրապարակային սակարկությամբ՝ աճուրդային և մրցութային եղանակներով, ապահովելով հրապարակայնությունը և թափանցիկությունը։

Միջոցառումը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշմամբ հավանության

արժանացած ՀՀ կառավարության ծրագրի 6.7-րդ բաժնով նախատեսված հանձնառություններից և հիմք են

ընդունվել «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ, 20-րդ, 21-րդ, 22-րդ

հոդվածների պահանջները։

1.1.Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Պետական գույքի օտարման գործընթացի անհարկի երկարաձգումը և հաճախ ոչ հրապարակային կազմակերպումը չի նպաստում ՀՀ պետական և համայնքային բյուջեների ավելացմանը և գույքի ներգրավմամբ ներդրումային ծրագրերի իրականացմանը։ Ինչպես ցույց է տալիս գոյություն ունեցող ներկայիս փորձը, Կոմիտեն բարձր իրացվելի գույքի օտարման գործընթացը իրականացնում է հաջողությամբ։ Այլ կերպ նվազագույն ծախսերով ապահովում է և՛ պետական բյուջեի միջոցների ավելացումը, և՛ ներդրումների ներգրավումը։

1.2.Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Առաջարկվում է մինչև 3 միավոր պետական ոչ պրոֆիլային գույքի օտարման գործընթացն արդյունավետ

կազմակերպելու նպատակով այդ աշխատանքներն իրականացնել հրապարակային սակարկությամբ՝ մրցութային և աճուրդային եղանակներով։

2. Միջոցառման իրականացումից ակնկալվող արդյունքը

Պետական ոչ պրոֆիլային գույքի օտարումից կավելանան ՀՀ պետական և համայնքային բյուջեների մուտքերը`

մասնավորապես, վաճառքի լավագույն սցենարի դեպքում ՀՀ պետական բյուջե կմուտքագրվի կմուտքագրվի մինչև 2.1 մլրդ ՀՀ դրամ, իսկ համայնքային` մինչև 900 մլն: Միաժամանակ կստեղծվեն նոր աշխատատեղեր և կապահովվեն մինչև 1.5 մլրդ ներդրումներ:

 

  • Discussed

    21.04.2022 - 10.05.2022

  • Type

    Decision

  • Area

    State property management

  • Ministry

    State Property Management Committee

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2906

Print