Add to favourites

Under development

Հայաստանի Հանրապետության կառավարության 2021թ-ի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ   18-Ի N 1902-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Իրականացման անհրաժեշտությունը և նպատակը

          Իրավական ակտի ընդունումը պայմանավորված է պետական ոչ պրոֆիլային գույքի օտարման գործընթացն արդյունավետ կազմակերպելու անհրաժեշտությամբ։ Այդ գործընթացն իրականացնել հրապարակային սակարկությամբ՝ աճուրդային և մրցութային եղանակներով, ապահովելով հրապարակայնությունը և թափանցիկությունը։

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Առաջարկվող փոփոխությունը պայմանավորված է նրանով, որ մասնագիտացված (բրոքերային) կազմակերպությունների միջոցով մինչև երեք միավոր ոչ պրոֆիլային գույքի վաճառքի կազմակերպման և համապատասխան քննարկումների արդյունքում ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեն (այսուհետ՝ Կոմիտե) եկավ այն եզրակացությանը, որ օտարման գործընթացի նման գործիքակազմով իրականացումը և՛ օտարման գործընթացի թափանցիկության ու արդյունավետության անհրաժեշտ մակարդակի ապահովման, և՛ պետության շահերի բավարարման տեսանկյունից, խնդրահարույց է ու ռիսկային։ Քանի որ, նշված կառույցների միջոցով օտարման համար պահանջվում է.

առաջին միայն լիկվիդային, բարձր իրացվելի և բարձր արժեք ունեցող գույքի առկայություն,

երկրորդ անհրաժեշտ է նախապես սահմանել վաճառքի գնի հստակ մեծությունը,

երրորդ վաճառքի գնի նկատմամբ սահմանել միջնորդավճարի մեծությունը, որը հիմք ընդունելով միջնորդը կկազմակերպի վաճառքը,

չորրորդ պարտադիր է վաճառքի կազմակերպման գործընթացում միջնորդի ազատության ապահովումը,  

հինգերորդ անկախ վաճառքի կազմակերպման արդյունքից ցանկալի է ապահովել կատարված ծախսերի փոխհատուցումը և ըստ էության միջնորդի համար հնարավոր ռիսկերի բացառումը։

Նման պահանջների ոչ միայն հնարավոր չէ կազմակերպել օտարման գործընթացը, քանի որ ոչ պրոֆիլային գույքը հիմնականում ոչ լիկվիդային է, և լիկվիդային գույքի դեպքում էլ զգալիորեն բարձրանում են պետական գույքի օտարման հետ կապված ծախսերը, չի ապահովվում գույքի վաճառքի հրապարակային կազմակերպումը, գույքի նկատմամբ բարձր պահանջարկի դեպքում չի ապահովվում մեկնարկային գնի բարձրացումը և պետական ու համայնքային բյուջեների մուտքերի ավելացումը, ինչպես նաև վաճառքի կազմակերպման բնագավառում էականորեն բարձրացնում են կողմնակալ, ոչ օբյեկտիվ որոշումներ կայացնելու ռիսկերը։ Մինչդեռ, ինչպես ցույց է տալիս ներկայումս գոյություն ունեցող փորձը, Կոմիտեն բարձր իրացվելի գույքի օտարման գործընթացն իրականացնում է հաջողությամբ, նվազագույն ծախսերով ապահովելով և պետական բյուջեի միջոցների ավելացումը և ներդրումների ներգրավումը։

Հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ ոչ պրոֆիլային գույքի վաճառքի կազմակերպումը պահանջում է նախապես լրացուցիչ կազմակերպական աշխատանքների իրականացում,  առաջարկվում է միջոցառման կատարման ժամկետը  սահմանել 2022 թվականի փոխարեն 2023 թվականը։

Նշված խնդիրների կարգավորման նպատակով Կոմիտեի կողմից մշակվել է վերոնշյալ նախագիծը։

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Առաջարկվում է մինչև 3 միավոր պետական ոչ պրոֆիլային գույքի օտարման գործընթացն արդյունավետ կազմակերպելու նպատակով այդ աշխատանքներն իրականացնել հրապարակային սակարկությամբ՝ մրցութային և աճուրդային եղանակներով։

  1. Միջոցառման իրականացումից ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում պետական ոչ պրոֆիլային գույքի օտարումից կավելանան ՀՀ պետական և համայնքային բյուջեների մուտքերը` մասնավորապես, վաճառքի լավագույն սցենարի դեպքում ՀՀ պետական բյուջե կմուտքագրվի կմուտքագրվի մինչև 2.1 մլրդ ՀՀ դրամ, իսկ համայնքային` մինչև 900 մլն: Միաժամանակ կստեղծվեն նոր աշխատատեղեր և կապահովվեն մինչև 1.5 մլրդ ներդրումներ:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից:

  1. Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի նոյեմբերի   18-ի N 1902-Լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացումների կամ նվազեցումների մասին տեղեկանքի լրացման անհրաժեշտությունը բացակայում է, քանի որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացումներ կամ նվազեցումներ չեն նախատեսվում:

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.

Ներկայացվող նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2021թ-ի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշման պահանջներից, ինչպես նաև 102.1 կետի հստակեցումից՝ մասնավորապես պետական ոչ պրոֆիլային գույքի օտարման գործընթացը հրապարակային սարկարկությամբ իրականացնելու պահանջից։

  • Discussed

    21.04.2022 - 10.05.2022

  • Type

    Decision

  • Area

    State property management

  • Ministry

    State Property Management Committee

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2818

Print