Add to favourites

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին սահմանադրական օրենքի նախագիծ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

 

«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված  1. «Ազգային ժողովի կանոնակարգ» 2016 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-9-Ն սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Օրենք) 8-րդ հոդվածի 1-ին մասի 9.1 կետից հանել «թափուր պաշտոնում» բառերը։

 

Հոդված 2. Օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի 9.1 կետում հանել «թափուր պաշտոնում» բառերը։

 

Հոդված  3. Օրենքի 38-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետում հանել «թափուր» բառը։

 

Հոդված   4.  Օրենք 135-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերում հանել «թափուր պաշտոնում» բառերը։

 

Հոդված   5. Օրենքի 146-րդ հոդվածի.

1) 1-ին մասում «թափուր պաշտոնում» բառերից հետո լրացնել «, իսկ օրենքով նախատեսված դեպքերում նաև մինչև թափուր տեղի առաջացումը,» բառերը.

2) 2-րդ մասում «անդամի թափուր պաշտոնում» բառերը փոխարինել «անդամի պաշտոնում» բառերով, իսկ «համապատասխան թափուր պաշտոնում» բառերը փոխարինել «համապատասխան պաշտոնում» բառերով․

3) 3-րդ մասում հանել «թափուր» բառը։

 

Հոդված  6. Օրենքի 146-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ մասով.

«6. Մինչև ինքնավար մարմնի անդամի պաշտոնը թափուր մնալը ինքնավար մարմնի նոր անդամ նշանակվելու դեպքում ինքնավար մարմնի անդամի պաշտոնավարման ժամկետը սկսվում է այդ պաշտոնը թափուր մնալու օրվանից։»։

 

Հոդված   7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը:

 

 

  • Discussed

    11.01.2022 - 27.01.2022

  • Type

    Law

  • Area

    Justice, Constitutional and administrative legislation, Public service

  • Ministry

    Competition Protection Commission

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 5747

Print

Related documents / links