Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 18-Ի N 912-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2022 թվականի N -Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 18-Ի N 912-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

 

   Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-34-րդ հոդվածների պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» N 912-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները.

   1) որոշման 2-րդ կետում՝

   ա. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր «գ» ենթակետով.

   «գ) օրենքով նախատեսված ժամկետներում Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով չեն հաշվառվել:».

   բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 2.1-ին կետով.

«2.1 Տեղական ինքնակառավարման մարմինները չեն կարող մերժել ինքնակամ կառույցի օրինականացումը ինքնակամ կառույցը հաշվառելու համար ներկայացված շրջադարձային (բեկման) կետերի կոորդինատներրի անհամապատասխանության հիմքով (կադաստրային քարտեզների սխալով պայմանավորված), բացառությամբ ինքնակամ կառույցի որակական և քանակական, ինչպես նաև երկրաչափական տեսքի անհամապատասխանությունների:».

   2) հավելվածում՝

   ա. 9-րդ կետում «համաձայնությունները» բառից հետո լրացնել «, ինչպես նաև ինքնակամ կառույցը Կադաստրի կոմիտեում հաշվառված լինելու փաստը հավաստող ծածկագիր, իսկ ծածկագիր չլինելու դեպքում՝ իրավունքի պետական գրանցման վկայական կամ կառույցը հաշվառված լինելու մասին Կադաստրի կոմիտեի կողմից տրամադրված տեղեկանք:» բառերը,

   բ. 11-րդ կետում լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր «զ» ենթակետով.

   «զ) Կադաստրի կոմիտեում հաշվառման ծածկագիրը, իսկ դրա բացակայության դեպքում իրավունքի պետական գրանցման վկայականի կամ կառույցը հաշվառված լինելու մասին Կադաստրի կոմիտեի կողմից տրամադրված տեղեկանքի վերաբերյալ տվյալներ:»,

   գ. 28-րդ կետում «համաձայնությունը» բառից հետո լրացնել «, ինչպես նաև ինքնակամ կառույցը Կադաստրի կոմիտեում հաշվառված լինելու փաստը հավաստող ծածկագիրը, իսկ ծածկագիր չլինելու դեպքում՝ իրավունքի պետական գրանցման վկայական կամ կառույցը հաշվառված լինելու մասին Կադաստրի կոմիտեի կողմից տրամադրված տեղեկանք:» բառերը,

   դ. 31-րդ կետում լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր «ե» ենթակետով.

   «ե) Կադաստրի կոմիտեում հաշվառման ծածկագիրը, իսկ դրա բացակայության դեպքում իրավունքի պետական գրանցման վկայականի կամ կառույցը հաշվառված լինելու մասին Կադաստրի կոմիտեի կողմից տրամադրված տեղեկանքի վերաբերյալ տվյալներ:»,

   ե. 33-րդ կետում «հատակագծերը» բառից հետո լրացնել «, ինչպես նաև ինքնակամ կառույցը Կադաստրի կոմիտեում հաշվառված լինելու փաստը հավաստող ծածկագիր, իսկ ծածկագիր չլինելու դեպքում՝ իրավունքի պետական գրանցման վկայական կամ կառույցը հաշվառված լինելու մասին Կադաստրի կոմիտեի կողմից տրամադրված տեղեկանք:» բառերը,

   զ. 33-րդ կետում լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր «է» ենթակետով.

   «է) Կադաստրի կոմիտեում հաշվառման ծածկագիրը, իսկ դրա բացակայության դեպքում՝ իրավունքի պետական գրանցման վկայականի կամ կառույցը հաշվառված լինելու մասին Կադաստրի կոմիտեի կողմից տրամադրված տեղեկանքի վերաբերյալ տվյալներ:»:

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
  • Discussed

    04.01.2022 - 19.01.2022

  • Type

    Decision

  • Area

    Cadastre

  • Ministry

    Committee of Cadastre

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 4274

Print

Related documents / links