Add to favourites

Under development

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 29-ի N 1206-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 29-ի N 1206-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

___     __________2021թ N   ___  -Ն

 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 19-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը և 34-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 29-ի «Ճանապարհային երթեվեկության կազմակերպման կարգը հաստատելու մասին» N 1206-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
  • Որոշման հավելվածի՝

ա. 1-ին կետում «շինարարության, վերակառուցման, շինարարական-նորոգման» բառերը փոխարինել «կառուցման, հիմնանորոգման, վերակառուցման, նորոգման աշխատանքների, համայնքի ճանապարհային երթևեկության կազմակերպման սխեմաի կազման և հաստատման» բառերով․

բ․ 4-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ․

«համայնքի ճանապարհային երթևեկության կազմակերպման սխեմա՝ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից իրենց լիազորությունների շրջանակներում համայնքի մեկ կամ մեկից ավելի բնակավայրերի ճանապարհային երթևեկության կազմակերպման լուծումների հիման վրա կազմված փաստաթուղթ, որը իրենից ներկայացնում է տեխնիկատնտեսական պահանջններին համապատասխանող միջոցառումների ամբողջականություն՝ փոխհամաձայնեցված ճանապարհը տնօրինողի ավտոմոբիլային ճանապարհների ցանցի զարգացման (կառուցման, վերակառուցման, հիմնանորոգման, նորոգման, պահպանման ու շահագործման) ծրագրերի, համայնքի հեռանկարային զարգացման ծրագրերի, գլխավոր հատակագծի և համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի կամ հողերի օգտագործման ժամանակավոր սխեմանների հետ։»․

գ․ 5-րդ կետի «ա» ենթակետում «ճանապարհների և ճանապարհային կառույցների նախագծման, շինարարության, վերակառուցման, կահավորման, շահագործման և պահպանման, շինարարական-նորոգման» բառերը փոխարինել «ճանապարհների և դրանց ինժեներային կառույցների նախագծման, կառուցման, հիմնանորոգման, վերակառուցման, նորոգման, կահավորման, շահագործման և պահպանման աշխատանքների» բառերով․

դ․ 6-րդ կետի «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«ա․Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների (այդ թվում` բնակավայրերով անցնող տարանցիկ ճանապարհների հատվածների` բացառությամբ Երևան քաղաքի) մասով` Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը (այսուհետ՝ նախարարություն), իսկ մարզային (տեղական) նշանակության ճանապարհների մասով՝ համապատասխան մարզպետարանը։».

ե․ 7-րդ կետում «շինարարական-նորոգման» բառերը փոխարինել «հիմնանորոգման, վերակառուցման, նորոգման» բառերով․

զ. 8-րդ կետում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության ճանապարհային ոստիկանության» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության» բառերով․

է․ 10-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ․

«10. Նախագծերը և սխեմաները կազմելիս պետք է պահպանվեն հետևյալ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների, շինարարական նորմերի և ստանդարտների պահանջները`

1)       Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունվարի 10-ի «Ճանապարհային գծանշմանը ներկայացվող պահանջները, դրա կիրառման կանոնները, ճանապարհային ցանկապատներին ներկայացվող պահանջները, դրանց կիրառման և տեղակայման կանոնները, ուղղորդ սարքվածքներին ներկայացվող պահանջները, դրանց կիրառման և տեղակայման կանոնները և արհեստական անհարթություններին ներկայացվող պահանջները և դրանց կիրառման կանոնները հաստատելու մասին» N 113-Ն որոշում.

  • Հայաստանի Հանրապետությանկառավարության 2006 թվականի հոկտեմբերի 26-ի «Ճանապարհային լուսացույցներին ներկայացվող պահանջները, դրանց կիրառման ու տեղակայման կանոնները և ճանապարհային նշաններին ներկայացվող պահանջները, դրանց կիրառման ու տեղակայման կանոնները հաստատելու մասին» N 1699-Ն որոշմում.
  • ՀՀ ՇՆ IV-11.05.02-99 «Ավտոմոբիլային ճանապարհներ».
  • ՀՀՇՆ 30-01-2014 «Քաղաքաշինություն, քաղաքային և գյուղական բնակավայրերի հատակագծումը և կառուցապատումը».
  • ԳՕՍՏ 32945-2014 «Ճանապարհային նշաններ: Ընդհանուր տեխնիկական պայմաններ».
  • ԳՕՍՏ Ռ51256-96 «Ճանապարհային գծանշում: Տեսակներն ու պարամետրերը: Հիմնական ընդհանուր պահանջներ».
  • ԳՕՍՏ 25458-82 «Ճանապարհային նշանների փայտյա հենասյուներ: Տեխնիկական պայմանները».
  • ԳՕՍՏ 25459-82 «Ճանապարհային նշանների երկաթբետոնյա հենասյուներ: Տեխնիկական պայմանները».
  • ԳՕՍՏ Ռ-52282-2004 «Ճանապարհային երթևեկության կազմակերպման տեխնիկական միջոցներ. Ճանապարհային լուսացույցներ. Տիպեր և հիմնական պարամետրեր. Ընդհանուր տեխնիկական պահանջներ. Փորձարկման մեթոդներ».
  • ԳՕՍՏ Ռ50970-2011 «Ճանապարհային ազդանշանային կարճասյուներ։ Ընդհանուր տեխնիկական պահանջները: Կիրառման կանոնները».
  • ԳՕՍՏ Ռ50971-2015 «Ճանապարհային լուսանդրադարձիչներ: Ընդհանուր տեխնիկական պայմանները: Կիրառման կանոնները»․

12)    ՀՀՇՆ 22-03-2017 «Արհեստական և բնական լուսավորում».

13)   ՀՀ ՇՆ IV-11.05.04-97 «Թունելներ՝ երկաթուղային և ավտոճանապարհային»,

14)    Կ 2.05.03-84 «Կամուրջներ և խողովակներ․

15)   ԳՕՍՏ 32732-2014 «Ավտոմոբիլային ճանապարհներ ընդհանուր կիրառության. Շինարարական հսկողության իրականացման պահանջներ»․

16)   ԳՕՍՏ 32758-2014 «Ավտոմոբիլային ճանապարհներ ընդհանուր կիրառության. Ճանապարհային երթևեկության կազմակերպությունների ժամանակավոր տեխնիկական միջոցներ. Տեխնիկական պահանջներ և ընդունման կանոններ»․

17)    ԳՕՍՏ 32759-2014 «Ավտոմոբիլային ճանապարհներ ընդհանուր կիրառության. Ճանապարհային ուղեսյուներ. Տեխնիկական պահանջներ»․

18)   ԳՕՍՏ 32843-2014 «Ավտոմոբիլային ճանապարհներ ընդհանուր կիրառության. Ճանապարհային ազդանշանային սյունիկներ. Տեխնիկական պահանջներ»

19)   ԳՕՍՏ 32944-2014 «Ավտոմոբիլային ճանապարհներ ընդհանուր կիրառության. Հետիոտնային անցումներ. Դասակարգում. Ընդհանուր պահանջներ»․

20)   ԳՕՍՏ 32948-2014 «Ավտոմոբիլային ճանապարհներ ընդհանուր կիրառության. Ճանապարհային նշանների հենարաններ. Տեխնիկական պահանջներ»․

21)    ԳՕՍՏ 32953-2014 «Ավտոմոբիլային ճանապարհներ ընդհանուր կիրառության. Ճանապարհային գծանշում. Տեխնիկակա պահանջներ»․

22)   ԳՕՍՏ 33025-2014 «Ավտոմոբիլային ճանապարհներ ընդհանուր կիրառության. Աղմուկային գծեր. Տեխնիկական պայմաններ»․

23)   ԳՕՍՏ 33062-2014 «Ավտոմոբիլային ճանապարհներ ընդհանուր կիրառության. Ճանապարհային և ճանապարհամերձ ծառայության օբյեկտների բաշխմանը ներկայացվող պահանջներ»,

24)   ԳՕՍՏ 33127-2014 «Ավտոմոբիլային ճանապարհներ ընդհանուր կիրառության. Ճանապարհային ցանկապատներ. Դասակարգում»․

25)   ԳՕՍՏ 33144-2014 «Ավտոմոբիլային ճանապարհներ ընդհանուր կիրառության. Ճանապարհային հայելիներ․ Տեխնիկական պահանջներ»․

26) ԳՕՍՏ 33383-2015 «Ավտոմոբիլային ճանապարհներ ընդհանուր կիրառության. Երկրաչափական տարրեր. Ցուցանիշների որոշման մեթոդներ»․

27)         ԳՕՍՏ 33383-2015 «Ավտոմոբիլային ճանապարհներ ընդհանուր կիրառության. Կամրջային կառույցների նախագծում. Ընդհանուր պահանջներ»։»․

ը․14-րդ կետում «շինարարական-նորոգման» բառերը փոխարինել «նորոգման» բառով․

թ․ 15-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ․

«15․ Ճանապարհներին իրականացվող նորոգման աշխատանքները կազմակերպում են սույն կարգի 6-րդ կետում նշված մարմինները և ճանապարհի սեփականատերը: Նշված աշխատանքների համար կազմվող թերությունների ակտը, ինչպես նաև գծապատկերը կազմվում է օրենքի համաձայն ընտրված կապալառու կազմակերպության կողմից, եթե օրենսդրությամբ այլ բան նախատեսված չէ, և ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասով` օրենքով սահմանված կարգով համաձայնեցվում է ճանապարհային ոստիկանության մարմնի հետ:»։ ․

2)    Որոշման հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 7-րդ գլխով․

«VII. ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՍԽԵՄԱՆԵՐԻ ԿԱԶՄԱՆ ԵՎ ՇԱՀԱԳՐԳԻՌ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՀԵՏ ՀԱՄԱՁԱՅԵՑՄԱՆ ԿԱՐԳԸ

  1. Համայնքի ղեկավարը, համայնքի ճանապարհային երթևեկության կազմակերպման սխեման կազմում և Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների տարանցիկ հատվածների մասով (բացառությամբ Երևան քաղաքի)՝ սույն կարգի 6-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերով նախատեսված պետական ճանապարհային մարմինների հետ, իսկ երթևեկության անվտանգության մասով՝ ճանապարհային ոստիկանության հետ համաձայնեցնում է սույն կարգի 7-րդ գլխով սահմանված կարգին համապատասխան։
  2. Համայնքների (այդ թվում՝ Երևան քաղաքի) (այսուհետ՝ համայնք կամ համայնքներ) ճանապարհային երթևեկության կազմակերպման սխեմաների կազման նպատակն է․
  • նպաստել համայնքի ճանապարհային ցանցի զարգացմանը․
  • բարձրացնել մարդատար և բեռնատար ավտոմոբիլների երթևեկության կազմակերպման մակարդակը․
  • նվազեցնել ճանապարհատրանսպորտային պատահարների քանակը․
  • բարելավել հասարակական տրանսպորտի սպասարկման և ուղևորափոխադրումների պայմանները․
  • սոցիալական բոլոր խմբի, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող անձանց, երեխանների, ծերերի, համար ստեղծել ճանապարհային երթևեկությունից օգտվելու հավասար պայմաններ․
  • օպտիմալացնել կայանատեղերը․
  • նպաստել շրջակա միջավայրի պաշտպանությանը․
  • բարելավել հետիոտների և հեծանվային արահետների անվտանգությունը և ճանապարհից օգտվելու պայմանները։

31․ Մինչև համայնքների ճանապարհային երթևեկության կազմակերպման սխեմաների կազմումը իրականացվում է․

  • ուսումնաիրություն՝ սույն կարգի 25-րդ և 26-րդ կետերին համապատասխան․
  • համայնքի (բնակավայրերի) հնգամյա զարգացման ծրագրի ուսումնասիրություն․
  • Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների ցանցի զարգացման, շինարարության, նորոգման ու պահպանման ծրագրերը․
  • համայնքի վարչական տարածքով անցնող հիմնական տրանսպորտային հանգույցների մոդելի մշակում․
  • ճանապարհային երթևեության կազմակերպման սխեմայի կազման գործընթացի միջոցառումների մշակում։

32․Համայնքի ճանապարհային երթևեկության կազմակերպման սխեմայի կազման (նախագծման) ժամանակ պետք է հաշվի առնել`

  • համայնքի բնակավայրերի ճանապարհների լայնության համապատասխանությունը դրանց կարգին.
  • համայնքի բնակավայրերով անցնող տրանսպորտային միջոցների ու հետիոտնի երթևեկության հաշվարկային ինտենսիվությունը՝ ըստ յուրաքանչյուր բնակավայրի և համայնքի.

2) մայթերի, հեծանվային արահետների, անվտանգության կղզյակների առկայությունը.

3) ճանապարհի օտարման շերտի, վերգետնյա և ստորգետնյա հետիոտնային անցումների տեղաբաշխումը.

4) հասարակական տրանսպերտի կանգառի կետերի, կանգառի հրապարակների և ավտոտաղավարների տեղաբաշխումը.

5) ճանապարհների փոխհատումներում երթևեկության կազմակերպման տեխնիկական միջոցների նախատեսումն ու տեղաբաշխումը.

6) լուսացուցային ազդանշաններով համակարգված կարգավորում ներդնելու դեպքում, դրանք օգտագործելու համար, կապի գծերի առկայությունը.

7) մայթերի և բաժանիչ գոտիների եզրերով երթևեկելի մասի կորացումների համապատասխան շառավիղները։

  1. Համայնքի ղեկավարները համանքների երթևեկության կազմակերպման սխեմաները՝ նախքան ավագանու կողմից հաստատմանը ներկայացնելը դրանք պետք է համաձայնեցնեն․
  • համայնքներով անցնող (բացառությամբ Երևան քաղաքով անցնող) միջպետական և հանրապետական նշանակության  ավտոմոբիլային ճանապարհների տարանցիկ  հատվածների մասով՝ նախարարության հետ․
  • մարզային (տեղական) նշանակության ավտոմոբիլային ճանապարհների տարանցիկ  հատվածների մասով՝ համապատասխան մարզպետարանների հետ․
  • ճանապարհների երթևեկության անվտանգության մասով՝ ճանապարհային ոստիկանության հետ։

34․ Համայնքի ղեկավարը (բացառությամբ Երևան քաղաքապետի) պետական ճանապարհային մարմնի համաձայնությունը ստանալու նպատակով Հայաստանի Հանրապետության միջպետական և հանրապատական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մասով՝ նախարարություն, իսկ մարզային (տեղական) նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մասով՝ համապատասխան մարզպետարան է ներկայացնում․

  • համապատասխան գրություն (դիմում).
  • համայնքի ճանապարհային երթևեկության կազմակերպման համապարփակ սխեմայի նախագիծը, որը իր մեջ ներառվում է ճանապարհային երթևեկության կազմակերպման բոլոր անհրաժեշտ տեխնիկական միջոցները․
  • համայնքի բնակավայրերի ճանապարհային երթևեության կազմակերպման սխեմայով նախատեսված երթևեկության կազմակերպման բարելավման կարճաժամկետ, միջինաժամկետ և երկարաժամկետ միջոցառումները, որը ներառում է յուրաքանչյուր միջոցառման իրականացման ժամկետը, առաջարկվող միջոցառումների իրականացման տարածական (հասցեական) և ժամկետային փոխկապվածությունը, առաջարկվող միջոցառման հասցեական և ամբողջական փոխկապվածությունը համայնքի գլխավոր հատակագծով նախատեսված նախագծային լուծումների հետ։
  • ճանապարհային երթևեկության կազմակերպման սխեմայում ներառված ճանապարհային երթևեկության կազմակերպման կահավորանքի բարելավման ուղղված միջոցառումներում ներառված առաջարկությունների վերաբերյալ հիմնավորոումները։

35․ Սույն կարգի 33-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակեներում նշված պետական մարմինները (այսուհետ՝ ճանապարհը տնօրինող), յուրաքանչյուրը իրեն վերապահված իրավասության մասով, սույն կարգի 34-րդ կետում նշված փաստաթղթերն ստանալու օրվանից 10 աշխատանքային օրյա ժամկետում`

1) ուսումնասիրում են ներկայացված փաստաթղթերը.

2) համայնքի ճանապարհային երթևեկության կազմակերպման համապարփակ սխեմայում ներառված Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին ճանապարհային երթևեկության կազմակերպման կահավորանքի տեղադրման առաջարկությունները համադրում են իրենց զարգացման ծրագրերով նախատեսվող միջոցառումների հետ.

3) կազմում և համայնքի ղեկավարին են տրամադրում եզրակացություն:

36․ Ճանապարհը տնօրինողը եզրակացություն կազմելիս հաշվի է առնում`

1) ավտոմոբիլային ճանապարհների ցանցի զարգացման ծրագրերը (կառուցում, վերակառուցում, հիմնանորոգում, նորոգում, պահպանում ու շահագործում).

2) համայնքի ճանապարհային երթևեկության կազմակերպման համապարփակ սխեմայով առաջարկվող ճանապարհային երթևեկության կազմակերպման կահավորանքի տեղադրման առաջարկություններ համապատասխանությունը սույն կարգի 10-րդ կետում նշված Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներին, շինարարական նորմերին և ստանդարտներին:

37․ Ճանապարհը տնօրինողի կողմից անհամաձայնության մասին եզրակացություն է տրվում, եթե սույն կարգի 34-րդ կետում ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում՝

  • ճանապարհը տնօրինողի ավտոմոբիլային ճանապարհների ցանցի զարգացման (կառուցման, վերակառուցման, հիմնանորոգման, նորոգման, պահպանման ու շահագործման) ծրագրերին,
  • սույն կարգի 10-րդ կետում նշված Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների շինարարական նորմերի և ստանդարտների պահանջներին։
  1. 38. Ճանապարհը տնօրինողի կողմից անհամաձայնության եզրակացության ներկայացման դեպքում համայնքի ղեկավարին է ներկայացվում նաև թերությունների վերացման վերաբերյալ առաջարկությունները, որոնց հիման վրա համայնքի ղեկավարը լրամշակում և սույն կարգով սահմանված ընթացակարգին համապատասխան սույն կարգի 34-րդ կետում ներկայացված փաստաթղթերը ներկայացնում է ճանապարհը տնօրինողի համաձայնեցմանը։

39․  Համայնքի ղեկավարը ճանապարհը տնօրինողի կողմից ներկայացված դրական եզրակացության դեպքում երթևեկության անվտանգության ապահովման մասով ճանապարհային ոստիկանության համաձայնությունը ստանալու նպատակով ներկայացնում է․

  • սույն կարգի 34-րդ կետում նշված փաստաթղթերը․
  • ճանապարհը տնօրինողի եզրակացությունը (բացառությամբ Երևան քաղաքի ճանապարհային երթևեկության կազմակերպման համապարփակ սխեմայի ներկայացման դեպքում)։
  1. Ճանապարհային ոստիկանությունը համայնքի ղեկավարի կողմից ներկայացված փաստաթղթերը ուսումնասիրում և եզրակացություն (համաձայնության կամ անհամաձայնության) է տրամադրում Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի սեպտեմբերի 14-ի N 1644-Ն որոշմամբ սահմանված կարգով։

41․ Ճանապարային ոստիականության կողմից անհամաձայնության եզրակացության ներկայացման դեպքում համայնքի ղեկավարի կողմից սույն կարգի 34-րդ կետում նշված փաստաթղթերը վերանայելուց հետո սույն կարգով սահմանված ընթացակարգին համապատասխան կրկին համաձայնեցվում են ճանապարհը տնօրինողի և ճանապարհային ոստիկանության հետ։

42․ Համայնքի ղեկավարի կողմից համայնքի ավագանու հաստատմանը ներկայացվող ճանապարհային երթևեկության կազմակերպման սխեման իր մեջ ներառում է․

  • համայնքի ճանապարհային երթևեկության կազմակերպման համապարփակ սխեման․
  • համայնքի բնակավայրերի ճանապարհային երթևեության կազմակերպման սխեմայով նախատեսված երթևեկության կազմակերպման բարելավման կարճաժամկետ, միջինաժամկետ և երկարաժամկետ միջոցառումները։

43․ Սույն կարգի 42-րդ կետում նշված ճանապարհային երթևեկության կազմակերպման սխեման համայնքի ավագանու կողմից հաստատվելուց հետ, համայնքի ղեկավարը այն մեկամսյա ժամկետում ներկայացնում է ճանապարհները տնօրինողներին։

44․ Ճանապարհը տնօրինողները իրենց տնօրինության տակ գտնվող ճանապարհների կառուցման, վերակառուցման, հիմնանորոգման և նորոգման ծրագրերի մշակման գործընթացում պետք է հաշվի առնեն համայնքի ավագանու կողմից հաստատված սույն կարգի 42-րդ կետում նշված ճանապարհային երթևեկության կազմակերպման սխեմայում ներառված փաստաթղթերը։

45․ Սույն կարգի 45-րդ կետում նշված ծրագրերի շրջանակներում շահագործման ընդունված ճանապարհահատվածների երթևեկության կազմակերպման սխեմաները ճանապարհը տնօրինողները ներկայացնում են համապատասխան համայնքի ղեկավարին՝  ճանապարհային երթևեկության կազմակերպման սխեմայում համապատասխան փոփոխություններ իրականացնելու համար։

46․ Համայնքի ճանապարհային երթևեկության կազմակերպման սխեման կազմվում է օրենքով սահմանված կարգով ընտրված կազմակերպության կողմից։»։

2.    Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

  • Discussed

    22.10.2021 - 11.11.2021

  • Type

    Decision

  • Area

    Security, Transport, Territorial administration and development, Road traffic safety

  • Ministry

    Ministry of Territorial Administration and Infrastructure

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 4482

Print

Related documents / links