Add to favourites

«ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՎԻՃԱԿԻՑ ԵԼՆԵԼՈՎ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ԲՆԱԿԵԼԻ ՇԵՆՔԵՐԸ, ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԸ, ԱՆՀԱՏԱԿԱՆ ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐԸ ԲՆԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՈՉ ՊԻՏԱՆԻ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

  ՆԱԽԱԳԻԾ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«         »______________  2021  թվականի   N___-Ն

 

 

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՎԻՃԱԿԻՑ ԵԼՆԵԼՈՎ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ԲՆԱԿԵԼԻ ՇԵՆՔԵՐԸ, ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԸ, ԱՆՀԱՏԱԿԱՆ ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐԸ ԲՆԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՈՉ ՊԻՏԱՆԻ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

     Հիմք ընդունելով «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի «ա» մասը, 10.1 հոդվածի 3-րդ մասի 12-րդ ու 20-րդ կետերը, «Սեյսմիկ պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի դրույթները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

 

1. Հաստատել`

1) Տեխնիկական վիճակից ելնելով բազմաբնակարան բնակելի շենքերը, բնակարանները, անհատական բնակելի տները բնակության համար ոչ պիտանի ճանաչելու կարգը՝ համաձայն N 1 հավելվածի.

2) Տեխնիկական վիճակից ելնելով բազմաբնակարան բնակելի շենքերը, բնակարանները, անհատական բնակելի տները բնակության համար ոչ պիտանի ճանաչելու վերաբերյալ լիցենզավորված և մասնագիտացված կազմակերպության եզրակացության օրինակելի ձևը՝ համաձայն N 2 հավելվածի.

3) Տեխնիկական վիճակից ելնելով բազմաբնակարան բնակելի շենքերը, բնակարանները, անհատական բնակելի տները բնակության համար ոչ պիտանի  ճանաչելու վերաբերյալ միջգերատեսչական հանձնաժողովի որոշման օրինակելի ձևը՝ համաձայն N 3 հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո.

1) 6-ամսյա ժամկետում մշակել և հաստատել միջգերատեսչական հանձնաժողովի անհատական կազմը և աշխատակարգը:

3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման մարմինների ղեկավարներին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո.

1) 12-ամսյա ժամկետում՝ տեխնիկականվիճակիցելնելովբազմաբնակարանբնակելիշենքերը, բնակարանները, անհատականբնակելիտները բնակության համար ոչ պիտանի ճանաչելու վերաբերյալծրագրայինառաջարկները (միջոցառումների ժամանակացույցը) ներկայացնել  ՀՀկառավարությանքննարկմանը.

2) մինչև տվյալ տարվան հաջորդող յուրաքանչյուր տարվա մարտի 1-ը ամփոփել և Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել տեղեկատվություն՝ տեխնիկական վիճակից ելնելով բազմաբնակարան բնակելի շենքերը, բնակարանները, անհատական բնակելի տները բնակության համար ոչ պիտանի ճանաչելու գործընթացի ապահովման վերաբերյալ:

4. Սահմանել, որ սույն որոշմամբ հաստատված N1, N2, և N3 հավելվածների պահանջները ենթակա են կատարման (գործարկման) համապատասխան (պետական, համայնքային, մասնավոր և/կամ համաֆինանսավորման սկզբունքով նախատեսված միջոցներով) միջնաժամկետ, տարեկան բյուջետային և/կամ ներդրումային այլ ծրագրերի հաստատման եվ շենքերի ու շինությունների անձնագրավորման կարգն ուժի մեջ մտնելու օրվանից:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

  • Discussed

    31.05.2021 - 15.06.2021

  • Type

    Decision

  • Area

    Urban planning

  • Ministry

    Urban Development Committee

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 3795

Print