Add to favourites

«Հայաստանի Հանրապետության ֆինանսական կրթման ազգային ծրագրին և Հայաստանի Հանրապետության ֆինանսական կրթման ազգային ծրագրի 2021-2025 թվականների գործողությունների պլանին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿՐԹՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ

ԾՐԱԳՐԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿՐԹՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ 2021-2025 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԼԱՆԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

 

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Հայաստանի Հանրապետության ֆինանսական կրթման ազգային ծրագրի և Հայաստանի Հանրապետության ֆինանսական կրթման ազգային ծրագրի 2021-2025 թվականների գործողությունների պլանին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է յուրաքանչյուր հինգ տարին մեկ այն վերանայելու անհրաժեշտությամբ: Դա ամրագրված է 2014 թվականի նոյեմբերի 13-ի ՀՀ կառավարության նիստի N47 արձանագրային որոշմամբ հավանության արժանացած Հայաստանի Հանրապետության ֆինանսական կրթման ազգային ռազմավարությամբ:

 

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

Հիմք ընդունելով 2012 թվականին Համաշխարհային բանկի կողմից իրականացված Հայաստանի բնակչության Ֆինանսական ունակությունների գնահատման հարցման ցածր արդյունքները և հաշվի առնելով բնակչության ֆինանսական  ունակությունների զարգացման կարևորությունը՝ 2012 թվականին Կենտրոնական բանկի կողմից ստեղծվել է ՀՀ-ում ֆինանսական կրթման ազգային ռազմավարության մշակման և իրագործման հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով): Վերջինիս կողմից մշակվել է ՀՀ ֆինանսական կրթման ազգային ռազմավարությունը և 2014-2019 թվականների գործողությունների ծրագիրը, որը 2014 թվականին հավանության է արժանացել ՀՀ Կառավարության կողմից:

2014-19 թվականների ընթացքում ՀՀ Ֆինանսական կրթման ռազմավարության ներքո տարբեր պետական, մասնավոր և հասարակական կազմակերպությունների համագործակցությամբ իրականացվել են ֆինանսական կրթման մի շարք ծրագրեր դպրոցականների, ուսանողների, գյուղաբնակների,  զինվորականների և լայն հանրության համար։

      2019 թվականին Կենտրոնական բանկի կողմից իրականացվել է «Հայաստանի բնակչության ֆինանսական ունակությունների գնահատում» հետազոտությունը, որի արդյունքների հիման վրա 2020 թվականին Հանձնաժողովի կողմից մշակվել է ֆինանսական կրթման ազգային ծրագիրը և 2021-2025 թվականների գործողությունների նոր պլանը: Այն հաստատվել է Հանձնաժողովի և հավանության արժանացել Կենտրոնական բանկի խորհրդի կողմից:

 

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

Հայաստանի Հանրապետության ֆինանսական կրթման ազգային ծրագրով  (2021-2025 թվականների) ամփոփվում է Ֆինանսական կրթման ազգային ծրագրի իրագործման առաջին փուլի (2014-2019 թվականներ) ընթացքում գրանցած առաջընթացը, ինչպես նաև նախագծվում է 2021-25 թվականների տեսլականը և գործողությունների պլանը:  Փաստաթղթում սահմանվում են ֆինանսական կրթության առաքելությունը, նպատակները, նպատակային ցուցանիշները, խնդիրները, ուղղորդող սկզբունքները, թիրախային խմբերը և դրանց ուղղված ծրագրերը, ծրագրերի արդյունավետության գնահատման և ֆինանսավորման մոտեցումները։

 

  1. Ակնկալվող արդյունքը

Նպաստել Հայաստանի Հանրապետությունում բնակվող անձանց բարեկեցության աճին՝ օգնելով նրանց ստանալ գիտելիքներ, հմտություններ, ձևավորել պատասխանատու վերաբերմունք և վարքագիծ։

Ֆինանսական կրթման ազգային ռազմավարությամբ սահմանված նպատակներն են՝

  • Անձնական և ընտանեկան բյուջեների արդյունավետ կառավարում
  • Խնայողությունների կատարում և երկարաժամկետ պլանավորում
  • Վարկերի և պարտքերի արդյունավետ կառավարում
  • Ֆինանսական ծառայությունների պատասխանատու «գնումներ»-ի իրականացում
  • Ֆինանսական ծառայություններից օգտվելիս սեփական իրավունքների պաշտպանություն
  • Ֆինանսական գործիքների անվտանգ օգտագործում (այդ թվում՝ ֆինանսական զեղծարարություններից և խարդախություններից խուսափում)
  • Հիմնական ֆինանսական հասկացությունների իմացություն և դրանց արդյունավետ կիրառում անձնական ֆինանսները կառավարելիս

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետությունում ֆինանսական կրթման ազգային ծրագրի մշակման և իրագործման հանձնաժողովի կողմից: Հանձնաժողովի կազմը սահմանվում է Ֆինանսական կրթման ազգային ծրագրի 75-րդ կետով:

 

  • Discussed

    10.05.2021 - 26.05.2021

  • Type

    Decision

  • Area

    Education and science, Financial

  • Ministry

    Ministry of Education, Science, Culture and Sport

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 4901

Print

Suggestions

Լիլիթ Հլղաթյան

26.05.2021

Առաջարկում եմ առաջիկա գործողությունների պլանում ավելացնել պետական սեկտորում ոչ ֆինանսական ստորաբաժանումների աշխատակիցների ֆինանսական կրթման բաղադրիչը: Հանրային ծառայողներին աշխատանքի ընդունման և վերապատրաստման հարցաշարերում և թեմաներում բացակայում են ֆինանսական տարրական գիտելիքներին առնչվող դրույթներ: Արդյունքում առկա է մեծ խզում ոչ ֆինանսական մասնագիտական ոլորտների կողմից քաղաքականությունների մշակման և դրանց առնչվող բյուջետային նախագծերի միջև:

See more