Add to favourites

«Հայաստանի Հանրապետության ֆինանսական կրթման ազգային ծրագրին և Հայաստանի Հանրապետության ֆինանսական կրթման ազգային ծրագրի 2021-2025 թվականների գործողությունների պլանին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Հայաստանի Հանրապետության Ֆինանսական կրթման ազգային ծրագիրը (ՖԿԱԾ) նախատեսում է մի շարք  գործողությունների ծրագրեր՝ օգնելու երկրի բնակչությանը ձեռք բերել գիտելիքներ, հմտություններ, ձևավորել վերաբերմունք և վարքագիծ, որոնք անհրաժեշտ են անձնական ֆինանսներն առավելագույնս արդյունավետ կառավարելու համար: Սույն ծրագիրը տեղեկություն է տրամադրում ՖԿԱԾ առաջին փուլի (2014-2019 թթ.) գործողությունների ծրագրի  իրագործման առաջընթացի վերաբերյալ և, ներառելով նաև 2021-25 թթ. գործողությունների պլանը, նկարագրում է, թե ինչպես է նախատեսվում բարձրացնել բնակչության ֆինանսական ունակությունների մակարդակը հաջորդ փուլում:

Սույն ռազմավարության և 2021-25 թթ. գործողությունների ծրագրի մշակման աշխատանքներն իրականացվել են Ֆինանսական կրթման ազգային ծրագրի մշակման և իրագործման հանձնաժողովի ներքո: ՀՀ կենտրոնական բանկը (ՀՀ ԿԲ) շնորհակալություն է հայտնում հանձնաժողովի անդամներին և բոլոր մյուս շահագրգիռ կողմերին, ովքեր իրենց ավանդն են ունեցել ֆինանսական կրթման ծրագրերի և գործողությունների այս նոր ծրագրի մշակման գործընթացում: Մենք շնորհակալ ենք նաև Միջազգային համագործակցության խնայողական բանկերի հիմնադրամին (SBFIC) և Գերմանիայի կառավարությանը, որոնք աջակցել են այս գործընթացին:

ՀՀ կենտրոնական բանկը մտադիր է շարունակել համագործակցությունը շահագրգիռ կողմերի լայն շրջանակների հետ: Հայաստանի բնակչության ֆինանսական ունակությունների ուժեղացումը համազգային խնդիր է, ուստի ՀՀ ԿԲ-ն կամ որևէ այլ կազմակերպություն չեն կարող միայնակ հասնել Հայաստանում ֆինանսական ունակությունների մակարդակի նշանակալի աճի: Հետևաբար չափազանց կարևոր է, որ բոլոր շահագրգիռ կողմերը համախմբեն իրենց ջանքերը և  աշխատեն համագործակցության ձևաչափում՝ աջակցելով 2021-25 թթ. գործողությունների ծրագրում ընդգրկված ֆինանսական կրթության միջոցառումների իրականացմանը, այդ թվում՝ տրամադրելով անհրաժեշտ ռեսուրսներ:

Ֆինանսական կրթման ազգային ծրագիրը վերջնանպատակին հասնելու միջոց է, այլ ոչ թե ինքնին վերջնանպատակ: Գիտելիքները, հմտությունները և պատասխանատու վերաբերմունքը կարևոր են, սակայն եթե մարդիկ չշարունակեն իրենց անձնական և ընտանեկան ֆինանսներն արդյունավետ կառավարել գործնականում, ձեռքբերումները չնչին կլինեն: Այսինքն՝ ֆինանսական կրթությանն առնչվող միջոցառումները ուղղվելու են վարքագծի խրախուսմանը և խթանմանը: Մենք հասկանում ենք, որ վարքագիծը պայմանավորվում է ոչ միայն կրթությամբ, այլ նաև այլ գործոններով, ինչպիսին են մարդկանց անհատական փորձը, միջավայրը, սոցիալ-տնտեսական վիճակը, հոգեբանական առանձնահատկությունները և այլն։ Այնուամենայնիվ, ռազմավարության հաջողությունը, որքան հնարավոր է, չափվելու է նրանով, թե մարդիկ գործնականում ինչ վարքագիծ են դրսևորում:

  • Discussed

    10.05.2021 - 26.05.2021

  • Type

    Decision

  • Area

    Education and science, Financial

  • Ministry

    Ministry of Education, Science, Culture and Sport

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 4902

Print

Suggestions

Լիլիթ Հլղաթյան

26.05.2021

Առաջարկում եմ առաջիկա գործողությունների պլանում ավելացնել պետական սեկտորում ոչ ֆինանսական ստորաբաժանումների աշխատակիցների ֆինանսական կրթման բաղադրիչը: Հանրային ծառայողներին աշխատանքի ընդունման և վերապատրաստման հարցաշարերում և թեմաներում բացակայում են ֆինանսական տարրական գիտելիքներին առնչվող դրույթներ: Արդյունքում առկա է մեծ խզում ոչ ֆինանսական մասնագիտական ոլորտների կողմից քաղաքականությունների մշակման և դրանց առնչվող բյուջետային նախագծերի միջև:

See more