Add to favourites

The project has not been accepted

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾԸ

ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 4-ի հարկային օրերսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 62-րդ հոդվածի՝

1) 8-րդ և 9-րդ մասերում «անշարժ գույքի հարկով հարկման բազայի» բառերից հետո լրացնել «80 տոկոսի» բառերը․
2) 8-րդ մասի առաջին պարբերության առաջին նախադասությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություն․

«2021 թվականի հունվարի 1-ից հետո կնքված և իրավունքի պետական գրանցում ստա-ցած՝ կառուցվող շենքից անշարժ գույք գնելու իրավունքի պայմանագրի հիման վրա 2021 թվականի հունվարի 1-ից հետո շենքերի, շինությունների (այդ թվում` անավարտ, կիսակառույց), բնակելի կամ այլ տարածքների օտարման դեպքում ԱԱՀ-ով հարկման բազան որոշվում է Օրենսգրքի 61-րդ հոդվածով և սույն հոդվածով սահմանված կարգով, բայց ոչ պակաս, քան կառուցվող շենքից անշարժ գույք գնելու իրավունքի պետական գրանցման ամսաթվի դրությամբ դրանց համար Օրենսգրքի 228-րդ հոդվածով սահմանված կարգով որոշվող՝ անշարժ գույքի հարկով հարկման բազայի 80 տոկոսի չափով»։

Հոդված 2. Օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում՝

1) «անշարժ գույքի հարկով հարկման բազայից (այսուհետ սույն մասում` կադաստրային արժեք) ոչ պակաս չափով» բառերը փոխարինել «անշարժ գույքի հարկով հարկման բազայի 80 տոկոսից ոչ պակաս չափով (այսուհետ սույն մասում` կադաստրային արժեք)» բառերով,

2) առաջին նախադասությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություն․

«2021 թվականի հունվարի 1-ից հետո կնքված և իրավունքի պետական գրանցում ստա-ցած՝ կառուցվող շենքից անշարժ գույք գնելու իրավունքի պայմանագրի հիման վրա 2021 թվա-կանի հունվարի 1-ից հետո շենքերի, շինությունների (այդ թվում` անավարտ, կիսակառույց), բնա¬կելի կամ այլ տարածքների օտարումից եկամուտը հաշվարկվում է կառուցվող շենքից անշարժ գույք գնելու իրավունքի պետական գրանցման ամսաթվի դրությամբ որոշված կադաստրային արժեքից ոչ պակաս չափով»։

Հոդված 3. Օրենսգրքի 145-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում «անշարժ գույքի հարկով հարկման բազայի» բառերից հետո լրացնել «80 տոկոսի» բառերը։

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Սույն օրենքի դրույթները կիրառվում են նաև մինչև 2021 թվականի հունվարի 1-ը կնքված և իրավունքի պետական գրանցում ստացած՝ կառուցվող շենքից անշարժ գույք գնելու իրավունքի պայմանագրերի հիման վրա 2021 թվականի հունվարի 1-ից հետո իրականացված՝ շենքերի, շինությունների (այդ թվում`անավարտ, կիսակառույց), բնակելի կամ այլ տարածքների օտարման գործարքների մասով ԱԱՀ-ով և շահութահարկով հարկման բազաները որոշելու նպատակով։

 

  • Discussed

    06.04.2021 - 21.04.2021

  • Type

    Legal code

  • Area

    Financial

  • Ministry

    Ministry of Finance

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 6763

Print

Suggestions

Գուրգեն Գրիգորյան

06.04.2021

Առաջարկում եմ Հոդված 4-ում ձևակերպումը շարադրել հետևյալ կերպ. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: Մինչև 2021 թվականի հունվարի 1-ը կնքված և իրավունքի պետական գրանցում ստացած՝ կառուցվող շենքից անշարժ գույք գնելու իրավունքի պայմանագրերի հիման վրա 2021 թվականի հունվարի 1-ից հետո իրականացված՝ շենքերի, շինությունների (այդ թվում` անավարտ, կիսակառույց), բնա¬կելի կամ այլ տարածք-ների օտարման գործարքների մասով ԱԱՀ-ով և շահութահարկով հարկ¬ման բազաները որո¬շվում են անշարժ գույք գնելու իրավունքի պետական գրանցման ամսաթվի դրությամբ Օրենս¬գրքի 61-րդ հոդվածով սահմանված կարգով, բայց ոչ պակաս, քան Օրենսգրքի 62-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված կարգով որոշվող հարկման բազաները։

See more