Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

No Suggesion author, date of receipt Status Suggestion content Attached files Conclusion Article
1 2 3 4 5 6
1 Կարապետ Սարաֆյան 22.02.2021 10:18:06 Հոդված 2. Օրենքի հիմնական հասկացությունները • ապաստարան՝ պաշտպանական կառույց, որը նախատեսված է զանգվածային ոչնչացման զենքի խոցման գործոնների ազդեցությունից մարդկանց պատսպարման ու այնտեղ գտնվելու ընթացքում նրանց կենսագործունեության ապահովման համար. Գ Լ ՈՒ Խ 3 ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐՈՒՄԸ Հոդված 10. Քաղաքացիական պաշտպանության ղեկավար կազմը 1․ Հայաստանի Հանրապետության վարչապետը Հայաստանի Հանրապետության քաղաքացիական պաշտպանության պետն է,որը իրականացնում է քաղաքացիական պաշտպանության ընդհանուր ղեկավարումը. 2․ Լիազոր մարմնի ղեկավարը Հայաստանի Հանրապետության քաղաքացիական պաշտպանության պետի տեղակալն է, որը ստեղծված իրավիճակում, օպերատիվ կառավարման անհրաժեշտությունից ելնելով, սահմանում է օպերատիվ կառավարման քաղաքացիական պաշտպանության շտաբերի ձևավորման կարգը։ ՀՀ Արտակարգ իրավիճակների վարչության նախկին աշխատակից՝ Կարապետ Մեսրոպի Սարաֆյան
2 Կարապետ Սարաֆյան 22.02.2021 13:11:44 ՀՀ Արտակարգ իրավիճակների վարչության նախկին աշխատակից՝ Կարապետ Մեսրոպի Սարաֆյան Հոդված 11. Հայաստանի Հանրապետության կառավարության իրավասությունը Հանել հետևյալ նախադասությունը • իրականացնում է քաղաքացիական պաշտպանության ընդհանուր ղեկավարումը.
3 Ստեփանավանի <<Լոռե>> փրկարարական ջոկատ ՀԿ 22.02.2021 12:08:33 1. Հոդված 2-ում (օրենքի հիմնական հասկացությունները) Ապաստարան հասկացության սահմանման մեջ <<զենքի>> բառից առաջ ավելացնել <<զանգվածային ոչնչացման>> բառակապակցությունը, մնացածն՝ ըստ տեքստի: Հիմնավորում՝ սույն հոդվածում <<պարզագույն թաքստոցներ>> հասկացության բացատրության մեջ նշվում է, որ դրանք նախատեսված են պաշտպանելու հարվածող ալիքից և այլն: Ստացվում է, որ ապաստարանը, որն ավելի հզոր պաշտպանական կառույց է, քան պարզագույն թաքստոցը, սույն նախագծում ներկայացվում է ավելի թույլ: Եթե կառույցը պաշտպանում է զանգվածային ոչնչացման զենքի խոցող գործոններից, ապա բնականաբար այն կպաշտպանի մնացած զենքերի խոցող գործոններից նույնպես: 2. Հոդված 4-վերնագիրը խմբագրել հետևյալ ձևով՝ <<Քաղաքացիական պաշտպանության կառավարման համակարգը>>: Օրենքի մեջ առկա  Քաղաքացիական պաշտպանության համակարգը արտահայտության մեջ կատարել նույն լրացումը՝ ավելացնել կառավարում բառը: Հիմնավորում՝ հասկացության բացատրության մեջ նշված է, որ այդ համակարգը ներառում է կառավարման կետեր, ինչը նշանակում է, որ այդ համակարգն ապահովելու է քաղաքացիական պաշտպանության կառավարմանը ներկայացվող պահանջները, այդ թվում նաև՝ քաղաքացիական պաշտպանության անընդհատությունը, ինչով պայմանավորված է տարաբնույթ կառավարման կետերի առկայությունը: 3. Հոդված 11-ի (Հայաստանի հանրապետության կառավարության իրավասությունը) 1-ին կետի (Հայաստանի Հանրապետության կառավարությունը) 2-րդ ենթակետը հանել և տեղափոխել սույն նախագծի 10-րդ հոդվածի 1-ին կետի վերջին մաս: Հիմնավորում՝ Հայաստանի հանրապետության կառավարությունն իրականացնում է կառավարման գործընթացներ, ընդ որում՝ կոլեգիալ կառավարման: Նախագծում նշված ընդհանուր ղեկավարումն ակընհայտորեն արտահայտվում է վերոգրյալի առաջին ենթակետում:
4 Վիգեն Չիլինգարյան 23.02.2021 19:54:34 4-րդ հոդվածի <Քաղաքացիական պաշտպանության համակարգը> 1-ին կետից հանել (կառավարման կետերը, քաղաքացիական պաշտպանության ուժերը և միջոցները) արտահայտությունը: Հիմնավորում՝ հասկացության բացատրության մեջ նշված է, որ այդ համակարգը ներառում է կառավարման կետեր, ինչը նշանակում է, որ այդ համակարգն ապահովելու է քաղաքացիական պաշտպանության կառավարմանը ներկայացվող պահանջները, այդ թվում նաև՝ քաղաքացիական պաշտպանության անընդհատությունը, ինչով պայմանավորված է տարաբնույթ կառավարման կետերի առկայությունը:
5 <<Փրկարար ուսումնական կենտրոն>> գիտա-ուսումնական, փրկարարական ՀԿ 23.02.2021 22:02:34 Գ Լ ՈՒ Խ 3 ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐՈՒՄԸ Հոդված 10. Քաղաքացիական պաշտպանության ղեկավար կազմը 1. Հայաստանի Հանրապետության վարչապետը Հայաստանի Հանրապետության քաղաքացիական պաշտպանության պետն է և իրականացնում է քաղաքացիական պաշտպանության ընդհանուր ղեկավարումը: 2. Լիազոր մարմնի ղեկավարը Հայաստանի Հանրապետության քաղաքացիական պաշտպանության պետի տեղակալն է և իրականացնում է քաղաքացիական պաշտպանության ղեկավարումը: Պարզաբանում՝ օրենքի տվյալ կետը գուցե ճիշտ կլիներ նախագահական կառավարման մոդելի համար և քանի որ Հայաստանի Հանրապետության վարչապետը հանդիսանում է գերագույն գլխավոր հրամանատար,ուստի նա մեր կարծիքով կիրականացնի ընդհանուր ղեկավարումը, իսկ Լիազոր մարմնի ղեկավարը հանդիսանալով քաղաքացիական պաշտպանության պետի տեղակալ, նրա հանձնարարությամբ կիրականացնի անմիջական ղեկավարումը: Ելնելով վերոգրյալից սույն նախագծի 11-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետը հանել:
6 Արամ Մխիթարյան 18.03.2021 17:33:31 Սա տեստային առաջարկ է, խնդրում եմ չեղարկել
7 «Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների շահերի պաշտպանություն» ՀԿ 19.03.2021 10:41:00 «Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների շահերի պաշտպանություն» ՀԿ-ն առաջարկում է՝ Օրենքի նախագծի 20-րդ հոդվածում «տուժածների» բառից հետո լրացնել «, նյութական ու մշակութային արժեքների» բառերը: Օրենքի նախագծում սահմանել դրույթ, որի համաձայն կկանոնակարգվի բնակչության տարհանման, հիվանդների և տուժածների, նյութական ու մշակութային արժեքների փոխադրման համար տրանսպորտային միջոցներին հատկացվող վառելիքի, քսայուղերի և այլ անհրաժեշտ պահեստամասերի տրամադրման կարգը և պայմանները:
8 «Արազա» ԲՀԿ 20.03.2021 13:34:53 Օրենքի Գլուխ 1 Հոդված 2-ի հիմնական հասկացություններում չի սահմանված Գլուխ 4 Հոդված 12-ում օգտագործված ցուցումներ տերմինը, ինչը լեզվաբանական խնդիր լինելով կարող է կիրառման խնդիր դառնալ: Ուստի. Գտնում ենք, որ հիմնական հասկացություններում պետք է տալ «ցուցումներ» տերմինի սահմանումը: Ինչպես նաև խմբագրման ընթացքում ապահովել օրենքում պահպանել օգտագործված մեկ տերմինի, այլ ոչ հոմանիշների կիրառման սկզբունքըը:
9 «Արազա» ԲՀԿ 20.03.2021 13:34:53 ԳԼՈՒԽ 2 Հոդված 7 «Քաղաքացիական պաշտպանության հիմնական միջոցառումներն իրականացվում են ռազմական դրության պայմաններում՝ քաղաքացիական պաշտպանության պլաններին համապատասխան» ձևակերպումը սահմանափակում է մտցնում և կիրառման առումով, անորոշության տեղիք է տալիս հնարավոր այլ դեպքերի ընթացքում , որոնք սահմանված են «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքի գլուխ 6-ում Հոդված 29.1 Աշխարհազորը՝ 2-րդ ենթակետում: Գտնում ենք, որ նշված դեպքերում զուգահեռ կարող է ծագել քաղաքացիական պաշտպանության անհրաժեշտություն, ուստի նպատակահարմար ենք գտնում հոդվածը համապատասխանեցնել: Բացի այդ ստեղծվում են իրավիճակներ, որոնք պլանավորված չեն և պահանջում են արագ արձագանքման միջոցառումներ, ինչը ևս չի սահմանված օրենքում: Ուստի գտնում ենք որ սահմանումը լրացման կարիք ունի: Այսպես օրինակ. Քաղաքացիական պաշտպանության հիմնական միջոցառումներն իրականացվում են դիվերսիոն կամ ահաբեկչական կամ հետախուզական կամ հատուկ օպերացիաների, ռազմական դրության պայմաններում՝ քաղաքացիական պաշտպանության պլաններին և չնախատեսված՝ իրավիճակային կտրուկ փոփոխություններին արագ արձագանքման միջոցառումների համապատասխան:
10 «Արազա» ԲՀԿ 20.03.2021 13:34:53 Գլուխ 4 Հոդված 11-ում 11 ենթակետով սահմանված է, որ կառավարությունը մշակում է մոնիթորինգի կարգը: Հասկանալի չէ ինչն է ծառայելու գնահատման հիմք: Հարկ է լրամշակել, առաջարկում ենք հետևյալ ձևակերպումը.11) սահմանում է բնական, տեխնոծին աղետների, արտակարգ իրավճակների, քաղաքացիական պաշտպանության պաշտպանական կառույցների հաշվառման, պահպանության վիճակի մոնիթորինգի կարգը համաձայն ռազմավարական թիրախային ցուցանիշների.
11 «Արազա» ԲՀԿ 20.03.2021 13:36:52 Մոնիթորինգ իրականացնող մարմնի առումով ևս խնդիր ենք տեսնում: Օրինակ գլուխ 4 Հոդված 12-ի կետ 17-ով մոնիթորինգ իրականացնողը լիազոր մարմինն է սահմանված, ինչը միանգամայն ընդունելի է: Սակայն հաջորդիվ Գլուխ 4 հոդվածներ 16-29-ում տեսչական մարմինների ընդհանուր իրավասությունների շրջանակում էլ սահմանված է վերահսկողության գործառույթ, ինչը ենթադրվում է կազմակերպությունների, այդ թվում տնտեսվարող սուբյեկտների անվերջանալի ստուգումներ, ինչը կայուն/անխափան աշխատանքի անտեղի խոչընդոտների հիմք է և ծնում է կոռուպցիոն ռիսկեր: Գտնում ենք, որ ճշգչտման կարիք կա
12 «Արազա» ԲՀԿ 20.03.2021 13:36:52 Գլուխ 4 Հոդված 17-ում սահմանված է. «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և այլ զորքերի հետ փոխհամագործակցության կազմակերպումը և կիրառման (օգտագործման) պլանավորումը» լիազորություն, ինչը կարծում ենք լիարժեք չէ, քանի որ օրենքում հստակ սահմանված են պետական, տարածքային և տեղական ինքնակառավարման, այդ թվում նաև ոլորտային այլ պետական մարմինները, որոնք ունեն հստակ պարտավորություններ քաղպաշտպանության գործում: Ուստի գտնում ենք, որ փախգործակցությունը պետք է պլանավորվի բոլորի հետ և դա հստակ պետք է ամրագրված լինի այս հոդվածում լրամշակման միջոցով:
13 «Արազա» ԲՀԿ 20.03.2021 13:36:52 Գլուխ 7 Հոդված 37. Քաղաքացիական պաշտպանության պաշտպանական կառույցների ապահովումը 5-րդ. կետի 3-րդ ենթակետով «Քաղաքացիական պաշտպանության պաշտպանական կառույցների պահպանման, շահագործման, վերականգման, վերանորոգման և սարքավորումների փոփոխման նախագծման ու իրականացման միջոցառումների նյութատեխնիկական ապահովման և ֆինանսավորման իրականացման» սահմանված կարգն անընդունելի ենք համարաում: Գտնում ենք, որ մասնավորի հանդեպ համաչափ իրավունք և պարտավորություն պետք է կիրառվի: Այսինքն փոքր և միջին բիզնեսի կազմակերպությունը կամ անձը պարտավորություն կարող են կրել պատրաստվածության ապահովման հարցով, բայց ոչ սեփական միջոցների հաշվին, ինչը կարող է անհաղթահարելի ծախս լինել վերջինիս համար: Իրավունքի համաչափության, տնտեսական առումով ՓՄՁ-ների և անձի հանդեպ ճնշման բացառման, կոռուպցոն ռիսկերի կանխարգելման երաշխիք ապահովելու նպատակահարմար ենք գտնում է նույնպես իրականացնել պետական միջոցների հաշվին: Առաջարկում ենք, որ օրենքի նշված հոդվածը ձևակերպվի հետևյալ կերպ. «պատրաստականության բերումն իրականացնում է ՓՄՁ սուբյեկտը, կամ անձը պետության միջոցների հաշվին՝ քաղաքացիական պաշտպանության պաշտպանական կառույցի պահպանման, տնտեսական նպատակով օգտագործման և պատրաստականության բերման մասին պայմանագրի համաձայն կատարված ծախսի չափով փոխհատուցում ստանալու կամ եկամտահարկի նվազեցման եղանակով:
14 Արմենուհի Պետրոսյան 21.03.2021 19:31:59 Հոդված 29. Կազմակերպությունների իրավունքներն ու պարտականությունները 3) «ուսուցանվել քաղաքացիական պաշտպանության հիմնահարցերով» արտահայտությունը փոխարինել «ստանալ ՔՊ հիմնահարցերի պատշաճ ուսուցում» արտահայտությամբ։
15 Արմենուհի Պետրոսյան 21.03.2021 19:31:59 Հոդված 30. Հայաստանի Հանրապետության քաղաքացիների իրավունքները և պարտականությունները 3) «ուսուցանվել քաղաքացիական պաշտպանության հիմնահարցերով» արտահայտությունը փոխարինել «ստանալ ՔՊ հիմնահարցերի պատշաճ ուսուցում» արտահայտությամբ։
16 Արմենուհի Պետրոսյան 21.03.2021 19:31:59 Գ Լ ՈՒ Խ 6 ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՈՒԺԵՐԸ 5. Կամավոր փրկարարական ուժերը ստեղծվում են օրենքով սահմանված կարգով: (Ավելացնել) Նրանց իրավունքները, պարտականությունները, սոցիալական երաշխիքները և նյութական ապահովության հիմքերը հավասարեցվում են մասնագիտացված փրկարար ուժերի իրավունքներին, պարտականություններին, սոցիալական երաշխիքներին և նյութական ապահովության հիմքերին։
17 Ernest Avanesov 22.03.2021 22:25:59 <<ԳԼՈՒԽ 4 -ի, Հոդված 28. Տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությունները>> հատվածում անհրաժեշտ է ավելացնել հետևյալ կետը • իրականացնում են համայնքում կառուցվող նոր շենքերի, շինությունների ապաստարաններով ապահովման, առկա շենքերի, շինությունների մրացման աշխատանքներ: Սա կարևոր է, քանզի հաճախ համայնքապետերն իրենց վրա չեն վերցնում իրենց համայնքում շենքերի և շինությունների հետ կապված այս խնդիրների լուծման պատասխանատվությունը:
18 Արմեն Ալավերդյան 28.03.2021 18:29:48 Խիստ անհրաժեշտ է, որ ապաստարանները ֆիզիկապես մատչելի լինեն հաշմանդամություն ունեցող անձանց, մասնավորապես՝ սայլակ օգտագործողներին։ Եթե որոշ ապաստարաններ (օրինակ՝ մետրոյի կայարանները) մատչելի չեն, ապա անհրաժեշտ է նախատեսել այլընտրանքային՝ մատչելի ապաստարան և տեղեկացնել դրա տեղակայման վայրի մասին հաշմանդամություն ունեցող անձին։
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: