Добавить в избранное
«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ
Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней
| project.digest.no | Автор предложения, дата получения | Содержание предложения | Заключение | Сделанные изменения |
|---|---|---|---|---|
| 1 | 2 | 3 | 4 | |
| 1 | Կարապետ Սարաֆյան 22.02.2021 10:18:06 | Հոդված 2. Օրենքի հիմնական հասկացությունները • ապաստարան՝ պաշտպանական կառույց, որը նախատեսված է զանգվածային ոչնչացման զենքի խոցման գործոնների ազդեցությունից մարդկանց պատսպարման ու այնտեղ գտնվելու ընթացքում նրանց կենսագործունեության ապահովման համար. Գ Լ ՈՒ Խ 3 ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐՈՒՄԸ Հոդված 10. Քաղաքացիական պաշտպանության ղեկավար կազմը 1․ Հայաստանի Հանրապետության վարչապետը Հայաստանի Հանրապետության քաղաքացիական պաշտպանության պետն է,որը իրականացնում է քաղաքացիական պաշտպանության ընդհանուր ղեկավարումը. 2․ Լիազոր մարմնի ղեկավարը Հայաստանի Հանրապետության քաղաքացիական պաշտպանության պետի տեղակալն է, որը ստեղծված իրավիճակում, օպերատիվ կառավարման անհրաժեշտությունից ելնելով, սահմանում է օպերատիվ կառավարման քաղաքացիական պաշտպանության շտաբերի ձևավորման կարգը։ ՀՀ Արտակարգ իրավիճակների վարչության նախկին աշխատակից՝ Կարապետ Մեսրոպի Սարաֆյան | ||
| 2 | Կարապետ Սարաֆյան 22.02.2021 13:11:44 | ՀՀ Արտակարգ իրավիճակների վարչության նախկին աշխատակից՝ Կարապետ Մեսրոպի Սարաֆյան Հոդված 11. Հայաստանի Հանրապետության կառավարության իրավասությունը Հանել հետևյալ նախադասությունը • իրականացնում է քաղաքացիական պաշտպանության ընդհանուր ղեկավարումը. | ||
| 3 | Ստեփանավանի <<Լոռե>> փրկարարական ջոկատ ՀԿ 22.02.2021 12:08:33 | 1. Հոդված 2-ում (օրենքի հիմնական հասկացությունները) Ապաստարան հասկացության սահմանման մեջ <<զենքի>> բառից առաջ ավելացնել <<զանգվածային ոչնչացման>> բառակապակցությունը, մնացածն՝ ըստ տեքստի: Հիմնավորում՝ սույն հոդվածում <<պարզագույն թաքստոցներ>> հասկացության բացատրության մեջ նշվում է, որ դրանք նախատեսված են պաշտպանելու հարվածող ալիքից և այլն: Ստացվում է, որ ապաստարանը, որն ավելի հզոր պաշտպանական կառույց է, քան պարզագույն թաքստոցը, սույն նախագծում ներկայացվում է ավելի թույլ: Եթե կառույցը պաշտպանում է զանգվածային ոչնչացման զենքի խոցող գործոններից, ապա բնականաբար այն կպաշտպանի մնացած զենքերի խոցող գործոններից նույնպես: 2. Հոդված 4-վերնագիրը խմբագրել հետևյալ ձևով՝ <<Քաղաքացիական պաշտպանության կառավարման համակարգը>>: Օրենքի մեջ առկա Քաղաքացիական պաշտպանության համակարգը արտահայտության մեջ կատարել նույն լրացումը՝ ավելացնել կառավարում բառը: Հիմնավորում՝ հասկացության բացատրության մեջ նշված է, որ այդ համակարգը ներառում է կառավարման կետեր, ինչը նշանակում է, որ այդ համակարգն ապահովելու է քաղաքացիական պաշտպանության կառավարմանը ներկայացվող պահանջները, այդ թվում նաև՝ քաղաքացիական պաշտպանության անընդհատությունը, ինչով պայմանավորված է տարաբնույթ կառավարման կետերի առկայությունը: 3. Հոդված 11-ի (Հայաստանի հանրապետության կառավարության իրավասությունը) 1-ին կետի (Հայաստանի Հանրապետության կառավարությունը) 2-րդ ենթակետը հանել և տեղափոխել սույն նախագծի 10-րդ հոդվածի 1-ին կետի վերջին մաս: Հիմնավորում՝ Հայաստանի հանրապետության կառավարությունն իրականացնում է կառավարման գործընթացներ, ընդ որում՝ կոլեգիալ կառավարման: Նախագծում նշված ընդհանուր ղեկավարումն ակընհայտորեն արտահայտվում է վերոգրյալի առաջին ենթակետում: | ||
| 4 | Վիգեն Չիլինգարյան 23.02.2021 19:54:34 | 4-րդ հոդվածի <Քաղաքացիական պաշտպանության համակարգը> 1-ին կետից հանել (կառավարման կետերը, քաղաքացիական պաշտպանության ուժերը և միջոցները) արտահայտությունը: Հիմնավորում՝ հասկացության բացատրության մեջ նշված է, որ այդ համակարգը ներառում է կառավարման կետեր, ինչը նշանակում է, որ այդ համակարգն ապահովելու է քաղաքացիական պաշտպանության կառավարմանը ներկայացվող պահանջները, այդ թվում նաև՝ քաղաքացիական պաշտպանության անընդհատությունը, ինչով պայմանավորված է տարաբնույթ կառավարման կետերի առկայությունը: | ||
| 5 | <<Փրկարար ուսումնական կենտրոն>> գիտա-ուսումնական, փրկարարական ՀԿ 23.02.2021 22:02:34 | Գ Լ ՈՒ Խ 3 ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐՈՒՄԸ Հոդված 10. Քաղաքացիական պաշտպանության ղեկավար կազմը 1. Հայաստանի Հանրապետության վարչապետը Հայաստանի Հանրապետության քաղաքացիական պաշտպանության պետն է և իրականացնում է քաղաքացիական պաշտպանության ընդհանուր ղեկավարումը: 2. Լիազոր մարմնի ղեկավարը Հայաստանի Հանրապետության քաղաքացիական պաշտպանության պետի տեղակալն է և իրականացնում է քաղաքացիական պաշտպանության ղեկավարումը: Պարզաբանում՝ օրենքի տվյալ կետը գուցե ճիշտ կլիներ նախագահական կառավարման մոդելի համար և քանի որ Հայաստանի Հանրապետության վարչապետը հանդիսանում է գերագույն գլխավոր հրամանատար,ուստի նա մեր կարծիքով կիրականացնի ընդհանուր ղեկավարումը, իսկ Լիազոր մարմնի ղեկավարը հանդիսանալով քաղաքացիական պաշտպանության պետի տեղակալ, նրա հանձնարարությամբ կիրականացնի անմիջական ղեկավարումը: Ելնելով վերոգրյալից սույն նախագծի 11-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետը հանել: |