Add to favourites

Հայաստանի Հանրապետության հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 11-րդ դասարանի աշակերտների ռազմամարզական ճամբարի կարգ։

  1. Կարգը սահմանում է  Հայաստանի Հանրապետության  հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 11-րդ դասարանի աշակերտների ռազմամարզական ճամբարի (այսուհետ՝ ճամբար) կառուցվածքը, օրվա կարգացուցակը, նյութատեխնիկական միջոցները, ծրագիրը, պատասխանատուները և նրանց գործառույթները, ինչպես նաև՝ կարգավորում է ճամբարի կազմակերպման և անցկացման ընթացքն ու այլ իրավահարաբերությունները:         
  2. Ճամբարին մասնակցում են Հայաստանի Հանրապետության հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 11-րդ դասարաններում սովորող պատանիներն ու աղջիկները:
  3. Ճամբարի ծրագիրը համարվում է նախանական զինվորական պատրաստություն առարկայի 8-րդ, 9-րդ, 10-րդ և 11-րդ դասարանների առարկայական ծրագրի գործնական և կիրառական մասը:
  • Discussed

    05.02.2021 - 25.02.2021

  • Type

    Procedure

  • Area

    Education and science

  • Ministry

    Ministry of Education, Science, Culture and Sport

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 900

Print

Suggestions

Հրաչյա Պետրոսյանց

18.02.2021

Անհրաժեշտ է հաշվի առնել նաև հետևյալ հարցերը. 1. Ով է ֆինանսավորելու ոչ պետական դպրոցների բանակումները և ինչ կարգով, 2. Նախագծում որևէ ձևով ընդհանրապես առանձնացված չեն ոչ պետական դպրոցները։ Այստեղից բխում է առաջարկություն' Նախագծում նշել, որ տվյալ կարգը վերաբերվում է միայն պետականներին կամ հստակ առանձնացնի ոչ պետականների առանձնահատկությունները:

Հրաչյա Պետրոսյանց

16.02.2021

Ծիծաղելի է, երբ կետ առ կետ ներկայացված թերությունները նշելուց հետո պատասխան է գրվում, որ առաջարկություն չկա։ Ի հարկե կա հստակ առաջարկություն։ Առաջարկում եմ նախագիծը այս տարբերակով չընդունել և ուղարկել լրամշակման։ Ճիշտն ասած այնպիսի տպավորություն է, որ նախագծի հեղինակները գործում են ջայլամի սկզբունքով, ոչինչ չենք տեսել, ոչինչ չենք լսել, հստակ առաջարկություն չկա։

Armenia

14.02.2021

Շատ հոյակապ ծրագիր է խոսքեր չկան ապրեն այն գրագետ մարդիկ, որ առաջ են տանում այսպիսի լավ գախափարները, ես միայն կասեմ շնորհակալություն, այս հայրենասեր մարդկանց:

See more