«ՀՈՒՂԱՐԿԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԳԵՐԵԶՄԱՆԱՏՆԵՐԻ ՈՒ ԴԻԱԿԻԶԱՐԱՆՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ OՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ
«ՀՈՒՂԱՐԿԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԳԵՐԵԶՄԱՆԱՏՆԵՐԻ ՈՒ ԴԻԱԿԻԶԱՐԱՆՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ OՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» Հայաստանի Հանրապետության 2006 թվականի փետրվարի 27-ի ՀO-40-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 10-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Ընտանեկան գերեզմանի առկայության դեպքում գերեզմանատեղը հատկացվում է այդ գերեզմանի տարածքում նախկինում տրված գերեզմանի վկայականի հիման վրա, որում կատարվում են համապատասխան գրանցումներ:Նշված գերեզմանի վկայականի բացակայության կամ փաստացի չափերից փոքր չափերով գրանցում ունեցող գերեզմանների դեպքում հուղարկավորության կազմակերպումը ստանձնողին տրվում է գերեզմանի նոր վկայական: Ընդ որում գերեզմանի վկայականը տրվում է այդ պահին առկա գերեզմանի փաստացի չափերին համապատասխան, իսկ գերեզմանի փաստացի չափը 12,5 քառակուսի մետր չափից ավելի լինելու դեպքում, ավել մակերեսի համար վճարվում է սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված վճարը:»:
Հոդված 2. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակամն օրվան հաջորդող տասներորդ օրը:
-
Discussed
24.11.2020 - 11.12.2020
-
Type
Law
-
Area
Urban planning, Territorial administration and development, Cadastre
-
Ministry
Ministry of Territorial Administration and Infrastructure
Views 7247
Print