Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
-
0 - Agree
-
0 - Disagree
Նախագիծ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔ
Ընդունված է 2020 թվականի ․․․․ -ին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 4-ի հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 44-րդ հոդվածի 2-րդ մասում` «երրորդ հարկային տարին» բառերից հետո շարադրել նոր խմբագրությամբ`
«(բացառությամբ սույն հոդվածի 5-րդ մասի երկրորդ պարբերությամբ նախատեսված դեպքի), իսկ տրանսֆերային գնագոյացմանը վերաբերող խախտումների դեպքում` հինգերորդ տարին լրանալուց հետո, իսկ Օրենսգրքի` անշարժ գույքի հարկին և փոխադրամիջոցների գույքահարկին վերաբերող բաժինների պահանջների խախտումներ հայտնաբերելու դեպքում հարկային պարտավորություններ չեն կարող առաջանալ, եթե տվյալ խախտումը հայտնաբերվել է այն կատարելու հարկային տարվան անմիջապես հաջորդող տասներորդ հարկային տարին լրանալուց հետո:»:
Նույն հոդվածի 5-րդ մասում` «երեք տարի,» բառերից հետո լրացնել «իսկ տրանսֆերային գնագոյացման դեպքում ներկայացվող հարկային հաշվարկներով՝ 5 տարի,» բառերը:
Հոդված 2. Օրենսգրքի 53-րդ հոդվածի` 10-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ`
«Բացառությամբ Օրենսգրքի 374-րդ հոդվածով սահմանված դեպքերի, հարկային հաշվարկները չեն կարող ներկայացվել այն դեպքերում, եթե հարկային հաշվարկը վերաբերում է`
1) այն հաշվետու ժամանակաշրջանին, որը տվյալ հարկատեսակի գծով արդեն ստուգվել է հարկային մարմնի (իսկ Օրենսգրքով սահմանված դեպքերում` հարկային հաշվարկները այլ լիազոր մարմիններին ներկայացնելու դեպքում` այդ մարմնի) կողմից.
2) այն հաշվետու ժամանակաշրջանին, որի ստուգումը` տվյալ հարկատեսակի մասով, սկսվել է, սակայն հաշվարկի ներկայացման օրը ստուգման ընթացքը կասեցված է.
3) այն հաշվետու ժամանակաշրջանին, որի վերջին օրվանից անցել է երեք տարի, իսկ տրանսֆերային գնագոյացման հաշվարկի դեպքում՝ 5 տարի։»:
Հոդված 3. Օրենսգրքի 54-րդ հոդվածի 1-ին մասում` «սխալների ինքնուրույն հայտնաբերման» բառերից հետո շարադրել նոր խմբագրությամբ`
«, իսկ Օրենսգրքի 374-րդ հոդվածով սահմանված դեպքում՝ հարկային մարմնի առաջարկով, դրանց ճշտման արդյունքներով, սույն հոդվածով սահմանված կարգով, կարող են ներկայացվել ճշտված հարկային հաշվարկներ, այդ թվում` տրանսֆերային գնագոյացման ճշտված հարկային հաշվարկներ:»:
Հոդված 4. Օրենսգրքի 335-րդ հոդվածի 2-րդ մասում լրացնել 3-րդ կետը հետևյալ խմբագրությամբ`
«3) տրանսֆերային գնագոյացման ստուգում` Օրենսգրքի 363-րդ հոդվածով սահմանված վերահսկվող գործարքների՝ պարզած ձեռքի հեռավորության սկզբունքին համապատասխանության պարզման և դրա արդյունքում` 360-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված հարկի և վճարի հաշվարկման և վճարման ամբողջականության պարզում:» բառերը:
Հոդված 5. Օրենսգրքի 336-րդ հոդվածի վերնագիրը շարադրել նոր խմբագրությամբ`
«Հոդված 336. Համալիր հարկային և տրանսֆերային գնագոյացման ստուգումների պլանավորումը:
Նույն հոդվածի 1-ին մասը շարադրել նոր խմբագրությամբ`
«1. Հարկային հսկողության շրջանակներում համալիր հարկային ստուգումների պլանավորումն իրականացվում է ռիսկերի վրա հիմնված հարկային ստուգումների համակարգի միջոցով, իսկ տրանսֆերային գնագոյացման ստուգումների պլանավորումն իրականացվում է հարկ վճարողի վերահսկվող գործարքների մասին ծանուցման ձևի և տրանսֆերային գնագոյացման փաստաթղթավորման միջոցով ներկայացված տեղեկատվության վերլուծության արդյունքում վերհանված ռիսկերի հիման վրա: Ռիսկի վրա հիմնված համալիր հարկային ստուգումների միջոցով հարկային մարմինն այդ ստուգումները նպատակաուղղում է դեպի այն ոլորտները և այն հարկ վճարողները, որոնք առավել ռիսկային են: Հարկային մարմինը տրանսֆերային գնագոյացման ստուգումները նպատակաուղղում է դեպի այն գործարքները և այն հարկ վճարողները, որոնք առավել ռիսկային են։»:
Նույն հոդվածի 2-րդ մասը և 2-րդ մասի 1-ին կետը շարադրել նոր խմբագրությամբ`
«2. Համալիր հարկային և տրանսֆերային գնագոյացման ստուգումները պլանավորելու նպատակով`
1) հարկային մարմինը մշակում է հարկ վճարողների և նրանց գործունեության ռիսկայնության աստիճանը բնորոշող չափանիշները: Ռիսկի վրա հիմնված համալիր հարկային և տրանսֆերային ստուգումների մեթոդաբանությունը և ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագիրը հաստատում է Կառավարությունը, իսկ դրանց հաշվարկման և գնահատման կարգը հաստատում է հարկային մարմինը.»:
Նույն հոդվածի 8-րդ մասի 2-րդ կետի «կազմելու ամսաթիվը.» բառերից հետո լրացնել`
«9. Տրանսֆերային գնագոյացման ստուգումների տարեկան ծրագիրը հրապարակման ենթակա չէ:» բառերը:
Հոդված 6. Օրենսգրքի 337-րդ հոդվածի` վերնագիրը շարադրել նոր խմբագրությամբ`
«Համալիր հարկային և տրանսֆերային գնագոյացման ստուգումների հաճախականությունը»:
Նույն հոդվածի 1-ին մասը շարադրել նոր խմբագրությամբ`
«1. Համալիր հարկային և տրանսֆերային գնագոյացման ստուգումները նույն հարկ վճարողի մոտ, կախված ռիսկայնության աստիճանից, իրականացվում են հետևյալ հաճախականությամբ.
1․1 Համալիր հարկային ստուգման դեպքում․
1) բարձր ռիսկայնության դեպքում` ոչ ավելի հաճախ, քան հարկային տարվա ընթացքում մեկ անգամ.
2) միջին ռիսկայնության դեպքում` ոչ ավելի հաճախ, քան երեք հաջորդական հարկային տարիների ընթացքում մեկ անգամ.
3) ցածր ռիսկայնության դեպքում` ոչ ավելի հաճախ, քան հինգ հաջորդական հարկային տարիների ընթացքում մեկ անգամ:
1.2 Տրանսֆերային գնագոյացման ստուգման դեպքում․
1) բարձր ռիսկայնության դեպքում` ոչ ավելի հաճախ, քան երեք հարկային տարվա ընթացքում 1 անգամ.
2) միջին ռիսկայնության դեպքում` ոչ ավելի հաճախ, քան չորս հաջորդական հարկային տարիների ընթացքում մեկ անգամ.
3) ցածր ռիսկայնության դեպքում` ոչ ավելի հաճախ, քան հինգ հաջորդական հարկային տարիների ընթացքում մեկ անգամ:»:
Նույն հոդվածի 4-րդ մասի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ` «Սույն հոդվածի 1-ին և 1․2-րդ մասերով սահմանված սահմանափակումները չեն տարածվում համալիր հարկային և տրանսֆերային գնագոյացման ստուգումների անցկացման այն դեպքերի վրա, երբ`»:
Նույն հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետում «հարկ վճարողը» բառերից հետո լրացնել «համալիր հարկային ստուգումների տարեկան» բառերը:
Նույն հոդվածի 4-րդ մասի 6-րդ կետում «համալիր հարկային» բառերից հետո լրացնել «և (կամ) տրանսֆերային գնագոյացման ստուգում իրականացնելու վերաբերյալ.» բառերը:
Նույն հոդվածի 4-րդ մասի 10-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ`
«10) համալիր հարկային և (կամ) տրանսֆերային գնագոյացման ստուգումը նշանակվել է Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքին համապատասխան: Սույն կետում նշված համալիր հարկային կամ տրանսֆերային գնագոյացման ստուգումներն իրականացվում են հետաքննության մարմնի կամ քննիչի պատճառաբանված որոշման հիման վրա` որոշմամբ նշված հարցերի և ժամանակաշրջանի շրջանակներում: Հետաքննության մարմնի կամ քննիչի պատճառաբանված որոշման պատճենը ստուգման հանձնարարագրի հետ միասին տրամադրվում է հարկ վճարողին (գործադիր մարմնի ղեկավարին) կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին.»:
Հոդված 7. Օրենսգրքի 338-րդ հոդվածի 1-ին մասի առաջին պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ`
« 1. Վերստուգումը հարկային հսկողության շրջանակներում հարկային մարմնի կողմից հարկ վճարողի մոտ (համալիր հարկային կամ տրանսֆերային գնագոյացման ստուգմամբ ստուգված ժամանակաշրջաններում կազմակերպության վերակազմակերպման դեպքերում՝ իրավահաջորդի (իրավահաջորդների) մոտ նաև իրավանախորդների մասով) համալիր հարկային կամ տրանսֆերային գնագոյացման ստուգմամբ ստուգված հաշվետու ժամանակաշրջանի և ստուգված հարցերի երկրորդ և ավելի անգամ նույն տեսակի համալիր հարկային կամ տրանսֆերային գնագոյացման ստուգումն է, որը կարող է իրականացվել հետևյալ հիմքերով.»:
Նույն մասի 3-րդ կետում «համալիր հարկային» բառերից հետո լրացնել «կամ տրանսֆերային գնագոյացման» բառերը:
Նույն մասի 4-րդ կետում «համալիր հարկային» բառերից հետո լրացնել «կամ տրանսֆերային գնագոյացման» բառերը:
Նույն մասի 5-րդ կետում «համալիր հարկային» բառերից հետո լրացնել «կամ տրանսֆերային գնագոյացման» բառերը:
Նույն մասի 6-րդ կետում «համալիր հարկային» բառերից հետո լրացնել «կամ տրանսֆերային գնագոյացման» բառերը:
Հոդված 8. Օրենսգրքի 339-րդ հոդվածի 3-րդ մասում` «Համալիր հարկային» բառերից հետո լրացնել «և տրանսֆերային գնագոյացման» բառերը:
Հոդված 9. Օրենսգրքի 340-րդ հոդվածի 1-ին մասում «ճշտության ստուգման հարցերը» բառերից հետո լրացնել «, բացառությամբ տրանսֆերային գնագոյացման ստուգման հարցերի։» բառերը:
Նույն հոդվածում լրացնել 1.1-րդ մաս հետևյալ խմբագրությամբ`
«1.1. Տրանսֆերային գնագոյացման ստուգման հարցերը ներառում են այդ մասով հարկային հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի, Օրենսգրքի 363-րդ հոդվածով սահմանված վերահսկվող գործարքների՝ պարզած ձեռքի հեռավորության սկզբունքին համապատասխանության պարզման և դրա արդյունքում Օրենսգրքի 360-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված հարկի և վճարի հաշվարկման և վճարման ամբողջականության ճշտության ստուգման հարցերը, բացառությամբ համալիր հարկային ստուգման հարցերի։»:
Նույն հոդվածում լրացնել 1.2-րդ մաս հետևյալ խմբագրությամբ`
«1.2. Տրանսֆերային գնագոյացման ստուգման իրականացման (այդ թվում կասեցման) ընթացքում, հարկ վճարողի մոտ կարող են իրականացվել ստուգումներ (այդ թվում համալիր) և ուսումնասիրություններ, քանի որ տրանսֆերային գնագոյացման ստուգման հարցերն ու շրջանակները նույնական չեն այլ ստուգումների և ուսումնասիրությունների հարցերի ու շրջանակների հետ:»
Նույն հոդվածում լրացնել 2.1-րդ մաս հետևյալ խմբագրությամբ`
«2․1 Տրանսֆերային գնագոյացման ստուգմամբ ստուգվող ժամանակաշրջանը ներառում է հաշվետու ժամանակաշրջանի ավարտից հետո հարկային հաշվարկներ, ինչպես նաև Օրենսգրքի 375-րդ հոդվածով սահմանված կարգով վերահսկվող գործարքների մասին ծանուցումը ներկայացնելու պարտավորություն նախատեսող բոլոր հարցերի գծով՝ ստուգման հանձնարարագրի տրման օրվա դրությամբ հարկային հաշվարկների, ինչպես նաև Օրենսգրքի 375-րդ հոդվածով սահմանված կարգով վերահսկվող գործարքների մասին ծանուցման ներկայացման ժամկետները լրացած և տրանսֆերային գնագոյացման ստուգմամբ չստուգված բոլոր հաշվետու ժամանակաշրջանները։»:
Նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետում` «համալիր հարկային» բառերից հետո լրացնել «և տրանսֆերային գնագոյացման» բառերը:
Նույն մասի 3-րդ կետում` «համալիր հարկային» բառերից հետո լրացնել «և (կամ) տրանսֆերային գնագոյացման» բառերը:
Նույն հոդվածի 4-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ`
«4. Վերստուգման դեպքում համալիր հարկային և տրանսֆերային գնագոյացման ստուգման հարցերը ներառում են նախկինում նույն տեսակի համալիր հարկային և տրանսֆերային գնագոյացման ստուգմամբ (ստուգումներով) ստուգված ժամանակաշրջանների հարցերը:»:
Նույն հոդվածի 6-րդ մասում` «Համալիր հարկային» բառերից հետո լրացնել «և տրանսֆերային գնագոյացման» բառերը:
Հոդված 10. Օրենսգրքի 341-րդ հոդվածի` 1-ին մասում` «աշխատանքային օր» բառերից հետո լրացնել «, իսկ տրանսֆերային գնագոյացման ստուգման դեպքում՝ ոչ ավելի, քան 480 անընդմեջ աշխատանքային օր» բառերը:
Նույն հոդվածի 2-րդ մասում` «աշխատանքային օրով:» բառերից հետո լրացնել «Տրանսֆերային գնագոյացման ստուգման դեպքում՝ հարկային ստուգումն իրականացնող պաշտոնատար անձի (անձանց) գրավոր զեկուցագրի հիման վրա հանձնարարագիրը տվող պաշտոնատար անձի հրամանով սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետը կարող է երկարաձգվել մինչև 120 անընդմեջ աշխատանքային օրով։» բառերը:
Նույն հոդվածի 6-րդ մասում` «աշխատանքային օրը:» բառերից հետո լրացնել «Տրանսֆերային գնագոյացման ստուգման փաստացի ժամկետը չի կարող գերազանցել 600 անընդմեջ աշխատանքային օրը» բառերը:
Հոդված 11. Օրենսգրքի 342-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել նոր խմբագրությամբ`
«1. Հարկային ստուգումն ավարտվելուց հետո՝ տասը, իսկ տրանսֆերային գնագոյացման ստուգման դեպքում` երեսուն աշխատանքային օրվա ընթացքում, ստուգման ստուգման արդյունքների ամփոփման հիման վրա, հարկային հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի, իսկ տրանսֆերային գնագոյացման ստուգման դեպքում` Օրենսգրքի 364-րդ հոդվածով սահմանված՝ պարզած ձեռքի հեռավորության սկզբունքին անհամապատասխանության, ինչպես նաև ինչպես նաև հարկային մարմնին հսկողության լիազորություններ վերապահող իրավական ակտերի այլ պահանջների կատարման խախտումներ հայտնաբերված լինելու դեպքում, ստուգումն իրականացնող պաշտոնատար անձը (անձինք) երկու օրինակից կազմում է հարկային մարմնի սահմանած ձևով ստուգման ակտի նախագիծ, որը ստորագրում է ստուգումն իրականացնող պաշտոնատար անձը (անձինք) և այն կազմելու օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում, սույն հոդվածի 8-րդ մասով սահմանված կարգով ներկայացնում է հարկ վճարողին (գործադիր մարմնի ղեկավարին) կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին: Ստուգման արդյունքում խախտումներ հայտնաբերված չլինելու դեպքում սույն մասով սահմանված ժամկետում ստուգումն իրականացնող պաշտոնատար անձը (անձինք) երկու օրինակից կազմում է ստուգման ակտ (առանց ակտի նախագիծ կազմելու), որը ստորագրում է ստուգումն իրականացնող պաշտոնատար անձը (անձինք) և այն կազմելու օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում սույն հոդվածի 8-րդ մասով սահմանված կարգով ներկայացնում է հարկ վճարողին (գործադիր մարմնի ղեկավարին) կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին:»:
Նույն հոդվածի 2-րդ մասում` «հաջորդող տասը» բառերից հետո լրացնել «, իսկ տրանսֆերային գնագոյացման ստուգման դեպքում` երեսուն աշխատանքային օրվա ընթացքում» բառերը:
Նույն հոդվածի 4-րդ մասի 4-րդ կետում` «հաշվառման վայրը» բառերից հետո լրացնել «, գործունեության ոլորտը, տեսակը.» բառերը:
Նույն հոդվածի 5-րդ մասի 3-րդ կետում «և գնահատման համար» բառերից հետո լրացնել «, իսկ տրանսֆերային գնագոյացման դեպքում՝ նաև Օրենսգրքի 371-րդ հոդվածով սահմանված կարգով պարզած ձեռքի հեռավորության տիրույթի և այդ տիրույթի մեդիանայի հաշվարկ, ներառյալ Օրենսգրքի 365-րդ հոդվածի համաձայն համադրելիության վերլուծության իրականացման համար օգտագործված տեղեկատվության աղբյուրների մասին տեղեկատվություն:» բառերը:
Հոդված 12. Օրենսգրքի 360-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ`
«2. Հարկային մարմինը սույն գլխով սահմանված հարկային հսկողություն իրականացնելիս պարզում է Օրենսգրքի 363-րդ հոդվածով սահմանված վերահսկվող գործարքների պարզած ձեռքի հեռավորության սկզբունքին համապատասխանությունը, ինչպես նաև վերահսկվող գործարքների իրականացման արդյունքում ձևավորվող Օրենսգրքով սահմանված հետևյալ հարկի և վճարի հաշվարկման և վճարման ամբողջականությունը:
1) շահութահարկ.
2) Օրենսգրքի 197-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ռոյալթի:»:
Նույն հոդվածի 3-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ`
«3. Եթե սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված հարկի կամ վճարի հաշվարկման և վճարման համար վավերացված միջազգային պայմանագրերով սահմանված են այլ կարգավորումներ կամ հարկվող բազան որոշելիս Օրենսգրքի համաձայն հիմք են ընդունվում միջազգային գներ, ապա սույն գլխով սահմանված տրանսֆերային գնագոյացման կարգավորումները չեն կիրառվում։»:
Նույն հոդվածում լրացնել 4-րդ մասը հետևյալ խմբագրությամբ`
«4. Սույն գլխի կիրառման նպատակով, եթե մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողը ոչ ռեզիդենտ անձի հետ իրականացնում է Օրենսգրքի 363-րդ հոդվածով սահմանված վերահսկվող գործարք, ապա վերջինս պետք է համապատասխանի Օրենսգրքի 364-րդ հոդվածով սահմանված կարգին։»:
Հոդված 13. Օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետում` «օտարման,» բառից հետո լրացնել «ոչ նյութական ակտիվների օգտագործման տրամադրման (ստացման), փոխառության տրամադրման (ստացման), դրամական պահանջի իրավունքի զիջման (փոխանցման),» բառերով:
Նույն մասի 7-րդ կետի «մեթոդները կիրառելիս.» բառերից հետո շարադրել նոր խմբագրությամբ`
«8) համադրելի չվերահսկվող գործարք` Օրենսգրքի 363-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված՝ չվերահսկվող գործարք, որը Օրենսգրքի 365-րդ հոդվածի 1- ին մասի համաձայն, համադրելի է վերահսկվող գործարքին.
9) համադրելիության ճշգրտում` համապատասխան ֆինանսական ցուցանիշի ճշգրտում՝ Օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասի և 366-րդ հոդվածի համաձայն.
10) ներքին չվերահսկվող գործարք` Օրենսգրքի 363-րդ հոդվածի համաձայն՝ վերահսկվող համարվող գործարքի կողմերից մեկի և Օրենսգրքի 362-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ փոխկապակցված չհամարվող հարկ վճարողների միջև իրականացված գործարք.
11) արտաքին չվերահսկվող գործարք` Օրենսգրքի 362-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ փոխկապակցված չհամարվող հարկ վճարողների միջև իրականացված գործարք, որի կողմերից ոչ մեկը չի հանդիսանում վերահսկվող գործարքի կողմ:
12) անձ՝ ֆիզիկական անձ, իրավաբանական անձ կամ անձանց ցանկացած այլ միավորում․
13) Նախնական գնագոյացման պայմանավորվածություն` հարկային մարմնի կողմից սահմանված ձևով և կարգով հարկ վճարողի կողմից ներկայացված դիմումի հիման վրա` վերջինիս տրանսֆերային գնագոյացման քաղաքականության հետ կապված նախնական պայմանավորվածության ձեռբ բերում հարկային մարմնի հետ:
14) մեդիանայի հաշվարկ` ֆինանսական ցուցանիշների բազմությունից մեկ ցուցանիշի ընտրություն, որի հաշվարկման համար նախ բոլոր ֆինանսական ցուցանիշները դասավորվում են աճման կարգով, և
ա) այն դեպքերում, երբ ֆինանսական ցուցանիշների բազմությունը բաղկացած է կենտ քանակով ֆինանսական ցուցանիշներից, ապա մեդիանան կլինի այդ բազմության մեջտեղում գտնվող ֆինանսական ցուցանիշը,
բ) այն դեպքերում, երբ ֆինանսական ցուցանիշների բազմությունը բաղկացած է զույգ քանակով ֆինանսական ցուցանիշներից կամ թվային ցուցիչներից, ապա մեդիանան կլինի այդ բազմության մեջտեղում գտնվող երկու ֆինանսական ցուցանիշների միջին թվաբանականը:»:
Հոդված 14. Օրենսգրքի 362-րդ հոդվածի 1-ին մասի առաջին պարբերության մեջ «հարկ վճարողներ» բառերը փոխարինել «անձինք» բառերով:
Նույն մասի 1-ին կետում` «հարկ վճարողներից» բառերը փոխարինել «անձանցից» բառերով:
Նույն մասի 2-րդ կետում` «հարկ վճարողը» բառերը փոխարինել «անձը» բառերով:
Նույն հոդվածի 2-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ`
«2. Սույն հոդվածի 1-ին մասի կիրառության իմաստով՝ համարվում է, որ անձը ուղղակի կամ անուղղակի կերպով մասնակցում է մյուս անձի կառավարմանը, վերահսկմանը կամ մասնակցություն (բաժնետոմս, բաժնեմաս, փայաբաժին) ունի մյուս անձի կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում, եթե`
1) անձին ուղղակի կամ անուղղակի կերպով պատկանում են մյուս անձի կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալի 20 տոկոս և ավելի բաժնետոմսերը, բաժնեմասը, փայաբաժինը.
2) անձը գործնականում վերահսկում է մյուս անձի գործարար որոշումները:»:
Նույն հոդվածի 3-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ`
«Սույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի կիրառության իմաստով՝ անձը գործնականում վերահսկում է մյուս անձի գործարար որոշումները՝ անկախ տվյալ անձի կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում մասնակցությունից, եթե հետևյալ պայմաններից որևէ մեկը բավարարվում է.
1) անձն ուղղակի կամ անուղղակի կերպով տիրապետում կամ վերահսկում է մյուս անձի ձայնի իրավունք տվող բաժնային արժեթղթերի 20 և ավելի տոկոսը.
2) անձն ուղղակի կամ անուղղակի կերպով վերահսկում է մյուս անձի գործադիր խորհրդի կամ տնօրենների խորհրդի ձևավորման (ընտրման) գործընթացը.
3) անձի կողմից մյուս անձին տվյալ հարկային տարվա որևէ օրվա դրությամբ ուղղակի կամ անուղղակի կերպով տրամադրված և (կամ) երաշխավորված փոխառությունների գումարի հաշվեկշռային հանրագումարը գերազանցում է տվյալ հարկային տարվա հունվարի 1-ի դրությամբ տրամադրողի և (կամ) երաշխավորողի (ստացողի) ընդհանուր ակտիվների հաշվեկշռային արժեքի 51 տոկոսը, ընդ որում 51 տոկոսի հաշվարկի մեջ ներառվում են նաև մինչև 2020 թվականի հունվարի 1-ը տրամադրված (ստացված) և (կամ) երաշխավորված փոխառությունների գումարները։
4) հարկային տարում հարկ վճարողի ձեռնարկատիրական եկամուտների 80 տոկոսից ավելին ստացվել է ոչ ռեզիդենտ անձին ապրանքների մատակարարման, նրա համար աշխատանքների կատարման և (կամ) նրան ծառայությունների մատուցման գործարքներից, բացառությամբ գույքի վարձակալության և (կամ) անհատույց օգտագործման, ոչ նյութական ակտիվների օտարման գործարքներից ստացվող եկամուտների և տոկոսների.
5) հարկային տարում հարկ վճարողի ծախսերի 80 տոկոսից ավելին ճանաչվել է ոչ ռեզիդենտ անձից ապրանքների ձեռքբերման, աշխատանքների ընդունման և (կամ) ծառայությունների ստացման գործարքներից, բացառությամբ գույքի վարձակալության և (կամ) անհատույց օգտագործման, ոչ նյութական ակտիվների ձեռքբերման և տոկոսների վճարման գործարքներից առաջացող ծախսերի.
6) անձինք կնքել են գույքի անհատույց օգտագործման պայմանագիր, որով անձը (փոխառուն) մեկ տարուց ավելի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով օգտագործում է մյուս անձի (փոխատուի) գույքը, և այդ գույքի կադաստրային արժեքը գերազանցում է փոխառուի (փոխատուի) ընդհանուր ակտիվների հաշվեկշռային արժեքի 51 տոկոսը:»:
Հոդված 15. Օրենսգրքի 363-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել նոր խմբագրությամբ`
«Սույն գլխի կիրառության իմաստով՝ ապրանքների մատակարարման, ոչ նյութական ակտիվների օտարման, ոչ նյութական ակտիվների օգտագործման տրամադրման (ստացման), փոխառությունների տրամադրման (ստացման), դրամական պահանջի իրավունքի զիջման (փոխանցման), աշխատանքների կատարման և (կամ) ծառայությունների մատուցման գործարքը համարվում է վերահսկվող, եթե գործարքը կատարվում է Օրենսգրքի 362-րդ հոդվածով սահմանված փոխկապակցված անձանց միջև, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ, 3-րդ և 3․1-րդ մասերով սահմանված դեպքերի:»:
Նույն հոդվածի 2-րդ մասի առաջին պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ`
«Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ համարվող փոխկապակցված անձանց միջև իրականացված՝ ապրանքների մատակարարման, ոչ նյութական ակտիվների օտարման, ոչ նյութական ակտիվների օգտագործման տրամադրման (ստացման), փոխառությունների տրամադրման (ստացման), դրամական պահանջի իրավունքի զիջման (փոխանցման), աշխատանքների կատարման և (կամ) ծառայությունների մատուցման գործարքը համարվում է վերահսկվող՝ հետևյալ դեպքերում.»:
Նույն մասի 2-րդ կետից հանել «ԱԱՀ-ի» բառը:
Նույն հոդվածի 3-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ`
«Հարկ վճարողի և հարկման հատուկ ազատական համակարգեր ունեցող երկրներում (աշխարհագրական տարածքներում) գրանցված անձանց միջև իրականացվող գործարքը, անկախ այդ հարկ վճարողի և այդ անձանց փոխկապակցվածության հանգամանքից, համարվում է վերահսկվող:»:
Նույն հոդվածում լրացնել 3.1-րդ մաս հետևյալ խմբագրությամբ`
«3․1․ Մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի և ոչ ռեզիդենտ անձի միջև իրականացվող գործարքը համարվում է վերահսկվող։»:
Նույն հոդվածի 4-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ`
«Սույն գլխի կիրառության իմաստով՝ ապրանքների մատակարարման, ոչ նյութական ակտիվների օտարման, ոչ նյութական ակտիվների օգտագործման տրամադրման (ստացման), փոխառությունների տրամադրման (ստացման), դրամական պահանջի իրավունքի զիջման (փոխանցման), աշխատանքների կատարման և (կամ) ծառայությունների մատուցման գործարքը համարվում է չվերահսկվող, եթե այն իրականացվել է Օրենսգրքի 362-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն, փոխկապակցված չհամարվող անձանց միջև, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված գործարքների:»:
Նույն հոդվածի 5-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ`
«Սույն հոդվածի դրույթների համաձայն՝ վերահսկվող համարվող գործարքների նկատմամբ սույն գլխով սահմանված տրանսֆերային գնագոյացման կարգավորումները կիրառվում են, եթե հարկ վճարողի՝ հարկային տարվա ընթացքում իրականացրած բոլոր վերահսկվող գործարքների հանրագումարը գերազանցում է 200 միլիոն դրամը (առանց ԱԱՀ-ի, ակցիզային հարկի և բնապահպանական հարկի)։»:
Հոդված 16. Օրենսգրքի 364-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել նոր խմբագրությամբ`
«1. Եթե հարկ վճարողն իրականացնում է Օրենսգրքի 363-րդ հոդվածով սահմանված վերահսկվող գործարք, ապա հարկ վճարողի՝ շահութահարկով հարկման բազան, և (կամ) ռոյալթիի բազան որոշվում են պարզած ձեռքի հեռավորության սկզբունքի համաձայն որոշված գների կամ այլ ֆինանսական ցուցանիշների հիման վրա:»:
Նույն հոդվածի 2-րդ մասից հանել «ԱԱՀ-ով հարկման բազան» բառերը:
Նույն հոդվածի 4-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ`
«3. Եթե վերահսկվող գործարքում ստեղծվում կամ առաջանում է այնպիսի պայման, որը չի համապատասխանում պարզած ձեռքի հեռավորության սկզբունքին, ապա`
1) շահութահարկով հարկման բազայի ցանկացած լրացուցիչ գումար կամ հարկային վնասի ցանկացած նվազեցում (այսուհետ սույն գլխում՝ շահութահարկի հարկման բազա), որը կարող էր առաջանալ հարկ վճարողի մոտ, եթե վերահսկվող գործարքի պայմանները համապատասխանեին պարզած ձեռքի հեռավորության սկզբունքին, սակայն չի առաջացել վերահսկվող գործարքի պայմանների՝ պարզած ձեռքի հեռավորության սկզբունքին անհամապատասխանության պատճառով, հարկային մարմնի կողմից ներառվում է հարկ վճարողի շահութահարկով հարկման բազայի մեջ.
2) ռոյալթիի բազայի ցանկացած լրացուցիչ գումար, որը կարող էր առաջանալ հարկ վճարողի մոտ, եթե վերահսկվող գործարքի պայմանները համապատասխանեին պարզած ձեռքի հեռավորության սկզբունքին, սակայն չի առաջացել վերահսկվող գործարքի պայմանների՝ պարզած ձեռքի հեռավորության սկզբունքին անհամապատասխանության պատճառով, հարկային մարմնի կողմից ներառվում է հարկ վճարողի ռոյալթիի բազայի մեջ:»:
Հոդված 17. Օրենսգրքի 367-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետը շարադրել նոր խմբագրությամբ`
«1) Օրենսգրքի 350-րդ հոդվածով սահմանված տեղեկությունները.»:
Նույն մասի 2-րդ կետում` «Հայաստանի Հանրապետության Կառավարության հաստատած» բառերը փոխարինել «Առևտրային» բառով:
Նույն մասում լրացնել 8-րդ կետ հետևյալ խմբագրությամբ՝
«8) կազմակերպությունների պաշտոնական կայքերում տեղադրված ֆինանսական հաշվետվությունները:»:
Նույն մասում լրացնել 9-րդ կետ հետևյալ խմբագրությամբ՝
«մետաղական և (կամ) արժեթղթերի բորսաների կողմից հրապարակված տեղեկատվությունը:»:
Նույն հոդվածի 5-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ`
«Հայաստանյան կողմի ներգրավվածությամբ չվերահսկվող գործարքների վերաբերյալ տեղեկությունների բացակայության դեպքում օտարերկրյա համադրելիների օգտագործումը ընդունելի է, եթե դրանք համադրելի են վերահսկվող գործարքի հետ՝ համաձայն Օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, այդ թվում՝ Օրենսգրքի 366-րդ հոդվածով սահմանված կարգով համադրելիության համապատասխան ճշգրտումներ կատարած լինելու դեպքում, եթե համապատասխան ճշգրտումներն իրականացվել են Օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն:»:
Հոդված 18. Օրենսգրքի 368-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետում`
«իրացումների, ակտիվների» բառերից հետո լրացնել «և (կամ) գործառնական ծախսերի» բառերը:
Նույն մասի 5-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ`
«5) շահույթի բաշխման մեթոդ, որի դեպքում շահույթի բաշխումն իրականացվում է հետևյալ վերլուծություններից որևէ մեկի իրականացմամբ.
ա) Մասնակցության վերլուծություն – վերահսկվող գործարքին մասնակցող փոխկապակցված հարկ վճարողներից յուրաքանչյուրին հատկացվում է տվյալ գործարքից ստացված շահույթի կամ վնասի այն մասնաբաժինը, որը փոխկապակցված չհամարվող անձը կարող էր ակնկալել ստանալ համադրելի չվերահսկվող գործարքին մասնակցելիս: Սույն կետի կիրառության իմաստով՝ գործարքից ստացվող շահույթ է համարվում այդ գործարքի գծով ստացվող եկամտի և դրա գծով ծախսերի դրական տարբերությունը:
բ) Մնացորդային վերլուծություն – վերահսկվող գործարքի համախառն շահույթը բաժանվում է փոխկապակցված կողմերի միջև` երկու փուլով: Առաջին փուլում վերահսկվող գործարքի յուրաքանչյուր կողմին հատկացվում է պարզած ձեռքի հեռավորության սկզբունքին համապատասխան հատուցում` ըստ յուրաքանչյուրի կողմից կատարված ոչ յուրահատուկ բնույթի աշխատանքի: Երկրորդ փուլում, մնացորդային շահույթը (կամ կորուստը), որը մնացել է առաջին փուլում ստացված հատուցումից հետո, բաժանվում է այդ վերահսկվող գործարքի կողմերի միջև` հաշվի առնելով այդ վերահսկվող գործարքի իրականացման փաստերն ու հանգամանքները:»:
Հոդված 19. Օրենսգրքի 369-րդ հոդվածից հանել 3-րդ մասը:
Հոդված 20. Օրենսգրքի 371-րդ հոդվածի 3-րդ մասում «միջին կետ» բառը փոխարինել «մեդիանան» բառով:
Հոդված 21. Օրենսգրքի 373-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել նոր խմբագրությամբ`
«1. Այն դեպքում, երբ փաստացի տեղի ունեցած վերահսկվող գործարքի բովանդակությունը տարբերվում է դրա իրավական ձևից, ապա վերահսկվող գործարքի` Օրենսգրքի 364-րդ հոդվածին համապատասխանությունը պարզելը հարկային մարմնի կողմից պետք է հիմնված լինի փաստացի տեղի ունեցած գործարքի վրա` հաշվի առնելով Օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված գործոնները:»:
Հոդված 22. Օրենսգրքի 374-րդ հոդվածի վերնագրից հանել «ինքնուրույն» բառը:
Նույն հոդվածի 1-ին մասից հանել «, ԱԱՀ-ով հարկման լրացուցիչ բազա» և «, ԱԱՀ-ով հարկման բազան» բառերը:
Նույն հոդվածի 2-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ`
«2. Հարկային մարմնի կողմից Օրենսգրքի 376-րդ հոդվածով սահմանված փաստաթղթերի, հարկային մարմնի կողմից պահանջված և հարկ վճարողի կողմից ներկայացված լրացուցիչ տեղեկատվության և հարկային մարմնի պահանջով հարկ վճարողի հետ անցկացված հարցազրույցի վերլուծության արդյունքում, հարկ վճարողի վերահսկվող գործարքների՝ Օրենսգրքի 364-րդ հոդվածի դրույթներին չհամապատասխանելու դեպքում, հարկային մարմինը, հաշվի առնելով Օրենսգրքի 371-րդ հոդվածի 4-րդ մասը, կարող է առաջարկել հարկ վճարողին ինքնուրույն վերահաշվարկել շահութահարկով հարկման բազան և (կամ) ռոյալթիի բազան և 1 ամսյա ժամկետում հարկային մարմին ներկայացնել տրանսֆերային գնագոյացման հարկային հաշվարկներ (այդ թվում` ճշտված)։»:
Նույն հոդվածը լրացնել 3-րդ կետով՝ հետևյալ բովանդակությամբ`
«3․ Հարկ վճարողի կողմից ինքնուրույն իրականացվող ճշտումների արդյունքում առաջացած հարկի գումարների նկատմամբ տույժեր չեն հաշվարկվում:»:
Նույն հոդվածը լրացնել 4-րդ կետով հետևյալ բովանդակությամբ`
«4․ Սույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ հարկային մարմնի կողմից վերլուծության արդյունքների և համապատասխան առաջարկների հիման վրա, հարկ վճարողի կողմից տրանսֆերային գնագոյացման հաշվարկի (այդ թվում` ճշտված) ներկայացման արդյունքում լրացուցիչ առաջացած հարկի գումարների նկատմամբ տույժերը հաշվարկվում են այդ հաշվարկի (այդ թվում ճշտված) ներկայացման օրվան հաջորդող օրվանից սկսած:»:
Նույն հոդվածը լրացնել 5-րդ կետով հետևյալ բովանդակությամբ`
«5․ Տրանսֆերային գնագոյացման ստուգման արդյունքներով առաջադրվող (առաջարկվող) հարկի գումարների նկատմամբ տույժերը հաշվարկվում են դրանց առաջացման՝ այդ գործարքի հաշվետու ժամանակաշրջանի հաշվարկի ներկայացման համար՝ օրենքով սահմանված օրվանից սկսած:»:
Նույն հոդվածը լրացնել 6-րդ կետով հետևյալ բովանդակությամբ`
«6. Տրանսֆերային գնագոյացման հաշվարկի (այդ թվում ճշտված) ձևը, լրացման և ներկայացման կարգը սահմանում է հարկային մարմինը:
Հոդված 23. Օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասի առաջին պարբերություն շարադրել նոր խմբագրությամբ`
«1. Եթե հարկ վճարողի, բացառությամբ մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի, բոլոր վերահսկվող գործարքների հանրագումարը հարկային տարվա ընթացքում գերազանցում է Օրենսգրքի 363-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված 200 միլիոն դրամի շեմը (առանց ԱԱՀ-ի, և ակցիզային հարկի և բնապահպանական հարկի), ապա հարկ վճարողը պարտավոր է վերահսկվող գործարքների մասին ծանուցում ներկայացնել հարկային մարմին` ծանուցման մեջ ներառելով, մասնավորապես, հետևյալ տեղեկությունները.)»:
Նույն մասի 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«5) հարկային տարվա ընթացքում իրականացված վերահսկվող գործարքների պայմանների` Օրենսգրքի 364-րդ հոդվածի դրույթներին համապատասխանությունը որոշելու նպատակով կիրառված տրանսֆերային գնագոյացման մեթոդների մասին տեղեկատվություն:»:
Նույն հոդվածը լրացնել 4-րդ մասով հետևյալ բովանդակությամբ`
«4. Վերահսկվող գործարքների մասին ծանուցման ձևը սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված ժամկետում չտրամադրելու դեպքում գանձվում է տուգանք՝
1) 5 միլիոն դրամի չափով՝ Օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված՝ նախորդ հարկային տարվա արդյունքներով համախառն եկամտի երկու միլիարդ դրամի շեմը գերազանցած կազմակերպությունների նկատմամբ.
2) 3 միլիոն դրամի չափով՝ Օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված՝ նախորդ հարկային տարվա արդյունքներով համախառն եկամտի մեկ միլիարդ դրամի շեմը գերազանցած կազմակերպությունների նկատմամբ․
3) 1 միլիոն դրամի չափով՝ Օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված՝ նախորդ հարկային տարվա արդյունքներով համախառն եկամտի մեկ միլիարդ դրամի շեմը չգերազանցած կազմակերպությունների նկատմամբ․»:
Նույն հոդվածը լրացնել 5-րդ մասով հետևյալ բովանդակությամբ`
«5. Վերահսկվող գործարքների մասին ծանուցման ձևը սխալ կամ թերի լրացնելու դեպքում գանձվում է տուգանք`
1) 2020 թվականի հարկային տարվա ընթացքում կատարված վերահսկվող գործարքների ծանուցման մասով` 500 հազար դրամ․
2) Հաջորդող հարկային տարիների ընթացքում կատարված վերահսկվող գործարքների ծանուցման մասով` սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված տուգանքների չափերին համապատասխան:»:
Հոդված 24. Օրենսգրքի 376-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել նոր խմբագրությամբ`
«Տրանսֆերային գնագոյացման փաստաթղթավորումն այն փաստաթուղթը կամ փաստաթղթերն են, որոնք ցույց են տալիս հարկ վճարողի, վերահսկվող գործարքների համապատասխանությունը Օրենսգրքի 364-րդ հոդվածի դրույթներին:»:
Նույն հոդվածը լրացնել 1.1-րդ մասով` հետևյալ խմբագրությամբ` 1-ին մասից հանել 1)-10) կետերը:
3) Լրացնել հետևյալ բովանդակությամբ` 1.1-ին մասով`
«1.1. Փաստաթղթավորումը պարունակում է հետևյալ տեղեկատվությունը.
1) Գլխավոր փաստաթուղթ - արտացոլում է միջազգային ընկերության խմբի գործարար գործունեության նկարագիրը, տրանսֆերային գնագոյացման ամբողջական քաղաքականությունը և իր եկամուտների համաշխարհային տեղաբաշխման և տնտեսական գործունեության մասին տեղեկատվություն: Գլխավոր փաստաթղթի լրացման կարգը սահմանում է հարկային մարմինը:
2) Տեղական փաստաթուղթ –արտացոլում է մանրամասն տեղեկատվություն կազմակերպությունների միջև կատարված գործարքների մասին: Տեղական փաստաթուղթը ներառում է այն տեղեկատվության վրա, որն առնչվում է տեղական կազմակերպության և ոչ ռեզիդենտ փոխկապակցված անձանց ընկերությունների միջև կատարված գործարքների վերաբերյալ տրանսֆերային գնագոյացման վերլուծությանը: Հարկային մարմինը տեղական փաստաթուղթ կարող է պահանջել նաև մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողներից։ Տեղական փաստաթղթի լրացման կարգը սահմանում է հարկային մարմինը:
3) Երկրների միջև փոխանակվող հաշվետվություն – արտացոլում է հարկային մարմինների միջև համընդհանուր տեղեկատվության տրամադրում, որն առնչվում է եկամուտների համաշխարհային տեղաբաշխմանը, վճարված հարկերին և միջազգային ընկերության խմբի տնտեսական գործունեության իրականացման վերաբերյալ ցուցանիշներին: Տվյալ փաստաթղթի ձևն ու լրացման կարգը սահմանում է հարկային մարմինը:»:
Նույն հոդվածի 2-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ`
«2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված փաստաթղթերը հարկ վճարողը հարկային մարմին է ներկայացնում վերջինիս ուղարկած գրավոր ծանուցման ստացման ամսաթվից հետո՝ 30 աշխատանքային օրվա ընթացքում: Հարկային մարմինը կարող է պահանջել լրացուցիչ այլ տեղեկատվություն, որը հարկ վճարողը հարկային մարմին է ներկայացնում վերջինիս ուղարկած գրավոր ծանուցման ստացման ամսաթվից հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում: Հարկային մարմինը կարող է նաև պահանջել հարցազրույցի անցկացում հարկ վճարողի և (կամ) նրա ներկայացուցիչների հետ, որի վերաբերյալ ուղարկված գրավոր ծանուցման ստացման ամսաթվից հետո՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում, հարկ վճարողը պետք է գրավոր տեղեկացնի հարցազրույցի անցկացման վայրի, ժամկետների և մասնակիցների մասին տեղեկատվություն:»:
Նույն հոդվածը լրացնել 4-րդ մասով հետևյալ բովանդակությամբ`
«4. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված փաստաթղթերը սահմանված ժամկետներում հարկային մարմին չներկայացնելու դեպքում հարկ վճարողը վճարում է տուգանք՝ ծանուցման ենթակա յուրաքանչյուր վերահսկվող գործարքի արժեքի 10 տոկոսի չափով, իսկ սահմանված ժամկետից ուշացնելու դեպքում յուրաքանչյուր ժամկետանց օրվա համար տույժ՝ ծանուցման ենթակա յուրաքանչյուր վերհսկվող գործարքի արժեքի 0.04 տոկոսի չափով:»:
Հոդված 25. Օրենսգրքի 377-րդ հոդվածի 3-րդ մասում «սահմանված ժամկետում:» բառերից հետո լրացնել` «Փոխհամաձայնեցման ընթացակարգի միջոցով գործի լուծման կարգը սահմանում է Կառավարությունը:»:
Հոդված 26. Օրենսգրքի 378-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Հոդված 378. Նախնական գնագոյացման պայմանավորվածություն
- Սույն գլխի կիրառության իմաստով հարկ վճարողը ոչ ռեզիդենտ փոխկապակցված կողմի/կողմերի հետ կատարված գործարքների մասով կարող է հարկային մարմնի կողմից սահմանված ձևով և կարգով և իր դիմումի հիման վրա դիմել իր երկրի հարկային մարմնին նախնական գնագոյացման պայմանավորվածության համար:
- Նախնական գնագոյացման պայմանավորվածության ձևը և լրացման կարգը սահմանում է հարկային մարմինը:»:
Հոդված 27. Օրենսգրքի 444-րդ հոդվածը լրացնել 11.2-րդ մասով հետևյալ բովանդակությամբ`
«11.2. Օրենսգրքի 376-րդ հոդվածի 1.1-ին մասի 1-ին և 2-րդ կետերը ուժի մեջ են մտնում 2021 թվականի հունվարի 1-ից:»:
Նույն հոդվածը լրացնել 11.3-րդ մասով հետևյալ բովանդակությամբ`
«11.3. Օրենսգրքի 376-րդ հոդվածի 1.1-ին մասի 3-րդ կետը ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 1-ից:»:
Նույն հոդվածը լրացնել 11.4-րդ մասով հետևյալ բովանդակությամբ`
«11.4. Օրենսգրքի 378-րդ հոդվածն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից:»:
Հոդված 28. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը և տարածվում է 2020 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա։
-
Discussed
05.11.2020 - 06.12.2020
-
Type
Law
-
Area
State revenue
-
Ministry
State Revenue Committee
Views 994
Print