Add to favourites

«ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 ՕՐԵՆՔԸ

 

«ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

      Հոդված 1. «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության 2005 թվականի հուլիսի 8-ի թիվ ՀՕ-176-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 12-րդ պարբերությունից հետո ավելացնել.

«Ռադիոհաճախականություն՝ էլեկտրամագնիսական տատանումների հաճախականություն, որը սահմանվում է ռադիոհաճախականության սպեկտրի միավոր բաղադրիչը նշելու համար.

Ռադիոհաճախականությունների սպեկտր՝ Հեռահաղորդակցության միջազգային միության կողմից հաստատված ռադիոհաճախականությունների տիրույթների համախումբ, որոնք կարող են օգտագործվել ռադիոէլեկտրոնային միջոցների կամ բարձր հաճախականության սարքերի գործունեության համար.

Կառավարական նշանակության ռադիոհաճախականությունների սպեկտր՝ ռադիոհաճախականությունների և ռադիոհաճախականությունների շերտերի համախումբ, որոնք նախատեսված են միայն պետական կառավարման համակարգի, այդ  թվում՝ կառավարական կապի, Հայաստանի Հանրապետության պաշտպանության, պետական անվտանգության և հասարակական կարգի պահպանման կարիքների համար:»

 

     Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ կետը լրացնել գ) ենթակետով հետևյալ բավանդակությամբ`

«գ) Պետական կառավարման համակարգի, այդ  թվում՝ կառավարական կապի, Հայաստանի Հանրապետության պաշտպանության, պետական անվտանգության և հասարակական կարգի պահպանման կարիքների համար իրականացնել կառավարական նշանակության հաճախականությունների սպեկտրի կառավարում: Կառավարական նշանակության ռադիոհաճախականությունների սպեկտրից ռադիոհաճախականությունների շերտերի օգտագործման իրավասություն ունեցող սուբյեկտների ցանկը և կառավարական նշանակության ռադիոհաճախականությունների սպեկտրից ռադիոհաճախականությունների շերտերի հատկացման կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:» 

 

      Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

««ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

««Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման նպատակն է սահմանել դրույթներ, որոնք հնարավորություն կտան իրավասու մարմնին իրականացնել կառավարական նշանակության հաճախականությունների սպեկտրի արագ և արդյունավետ կառավարում՝ պետական կառավարման համակարգի, այդ թվում՝ կառավարական կապի, Հայաստանի Հանրապետության պաշտպանության, պետական անվտանգության և հասարակական կարգի պահպանման կարիքների համար:

 

  • Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Ներկայումս իրավասու մարմնի կողմից կառավարական նշանակության հաճախականությունների սպեկտրի կառավարումը իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մայիսի 15-ի «Ռադիոհաճախականության շերտերի կառավարական նշանակության սպեկտրի օգտագործման իրավասություն ունեցող սուբյեկտների ցանկը և կառավարական նշանակության սպեկտրի ռադիոհաճախականության շերտերի հատկացման կարգը հաստատելու մասին» թիվ 517-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) համաձայն: Սակայն առկա չէ դրա ընդունման իրավական հիմքը (լիազորող նորմը)՝ «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում համապատասխան հիմնավորող դրույթի բացակայության պատճառով:

 

  • Առկա խնդիրների առաջարկվող լուծումներ

Նախագծի ընդունումը կապահովի իրավասու մարմնի կողմից կառավարական նշանակության հաճախականությունների սպեկտրի կառավարման գործընթացի իրականացումը և հնարավորություն կտա Հայաստանի Հանրապետության կառավարությանը հաստատել կառավարական նշանակության ռադիոհաճախականությունների սպեկտրից ռադիոհաճախականությունների շերտերի օգտագործման իրավասություն ունեցող սուբյեկտների ցանկը և կառավարական նշանակության ռադիոհաճախականությունների սպեկտրից ռադիոհաճախականությունների շերտերի հատկացման կարգը:

 

  1. Կարգավորման առարկան

Նախագծով կարգավորվում են իրավասու մարմնի կողմից պետական կառավարման համակարգի, այդ թվում՝ կառավարական կապի, Հայաստանի Հանրապետության պաշտպանության, պետական անվտանգության և հասարակական կարգի պահպանման կարիքների համար նախատեսված կառավարական նշանակության հաճախականությունների սպեկտրի կառավարման գործառույթները, ինչպես նաև  կառավարական նշանակության հաճախականությունների սպեկտրի ռադիոհաճախականությունների շերտերի օգտագործման իրավասություն ունեցող սուբյեկտների ցանկի և կառավարական նշանակության ռադիոհաճախականությունների սպեկտրից ռադիոհաճախականությունների շերտերի հատկացման կարգի հաստատման գործընթացները:

 

  1. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Կառավարական նշանակության ռադիոհաճախականությունների սպեկտրի արագ և արդյունավետ կառավարում, ինչպես նաև կառավարական նշանակության հաճախականությունների սպեկտրի ռադիոհաճախականությունների շերտերի օգտագործման իրավասություն ունեցող սուբյեկտների ցանկի և կառավարական նշանակության ռադիոհաճախականությունների սպեկտրից ռադիոհաճախականությունների շերտերի հատկացման կարգի հաստատման գործընթացի ապահովում:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

«Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին»  ՀՀ օրենքը ընդունելու կապակցությամբ պետական բյուջեում  ծախսերի և եկամուտների ավելացման կամ նվազեցման մասին

«Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունումը Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում էական ավելացում կամ նվազեցում, ինչպես նաև լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջացնում:

 

 

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

«Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում  լրացումներ կատարելու մասին»  ՀՀ օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու անհրաժեշտության կամ բացակայության մասին

«Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունումը այլ իրավական ակտերում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու անհրաժեշտություն չի առաջացնում:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ց Ա Ն Կ

Իրավական ակտերի, որոնց հիման վրա կամ որոնցից օգտվելով մշակվել է «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին»  ՀՀ օրենքի նախագիծը

«Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը մշակվել է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, Հայաստանի Հանրապետության կառավարության 15.05.2014թ. «Ռադիոհաճախականության շերտերի կառավարական նշանակության սպեկտրի օգտագործման իրավասություն ունեցող սուբյեկտների ցանկը և հատկացման կարգը հաստատելու մասին» թիվ 517-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 22-ի «Հայաստանի Հանրապետությունում ռադիոհաճախականությունների կառավարման համակարգող հանձնաժողովի հանդիպումների և քննարկումների (աշխատանքի) կարգը հաստատելու մասին» N 992-Ն որոշումների հիման վրա:

 

 

 

 

Ց Ա Ն Կ

«Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի հեղինակների

«Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից:                                                                

 

 

 

 

  • Discussed

    30.09.2020 - 15.10.2020

  • Type

    Law

  • Area

    High tech industry

  • Ministry

    Ministry of High-Tech Industry

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 5125

Print

Suggestions

Narine Grigoryan

05.10.2020

1. Հաշվի առնելով Նախագծով առաջարկվող կարգավորումները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մայիսի 15-ի թիվ 517-Ն որոշման մեջ կիրառվող «ռադիոհաճախականության շերտեր» եզրույթը, առաջարկում եմ Նախագծով նախատեսել նաև վերջինիս հասկացությունը։ Միաժամանակ հաշվի առնելով, որ Նախագծով տրվում է «ռադիոհաճախականություն» եզրույթի բացատրությունը, կարելի է դիտարկել նաև «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» ՀՀ օրենքի 17․1 հոդվածում, մասնավորապես՝ 2-րդ և 4-րդ մասերում «ռադիոհաճախակության» բառից հետո «(ռադիոհաճախականությունների տիրույթի որոշակի հատվածի)» արտահայտության առկայությունը։

See more