Add to favourites
«ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔ
The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days
| No | Suggesion author, date of receipt | Status | Suggestion content | Attached files | Conclusion | Article |
|---|---|---|---|---|---|---|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
| 1 | Narine Grigoryan 05.10.2020 10:03:19 | 1. Հաշվի առնելով Նախագծով առաջարկվող կարգավորումները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մայիսի 15-ի թիվ 517-Ն որոշման մեջ կիրառվող «ռադիոհաճախականության շերտեր» եզրույթը, առաջարկում եմ Նախագծով նախատեսել նաև վերջինիս հասկացությունը։ Միաժամանակ հաշվի առնելով, որ Նախագծով տրվում է «ռադիոհաճախականություն» եզրույթի բացատրությունը, կարելի է դիտարկել նաև «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» ՀՀ օրենքի 17․1 հոդվածում, մասնավորապես՝ 2-րդ և 4-րդ մասերում «ռադիոհաճախակության» բառից հետո «(ռադիոհաճախականությունների տիրույթի որոշակի հատվածի)» արտահայտության առկայությունը։ | Ընդունվել է մասնակի: |