Add to favourites

ՆԱԽԱԳԻԾ ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՈՐՈՇՈՒՄ ------------------------ 2020 թ. № --------- Ն ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1667-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

------------------------ 2020 թ. № --------- Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1667-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Հանրակրթության մասին» օրենքի 26-րդ հոդվածի 5-րդ կետը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

 

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի «Հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատության՝ հերթական ատեստավորման ենթակա ուսուցչի վերապատրաստման կարգը հաստատելու մասին» N 1667-Ն որոշման Հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն N 1 հավելվածի:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից։

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության

2020 թվականի ___________ __-ի

N _____ -Ն որոշման

 

 

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ՝ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՈՒՍՈՒՑՉԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ

 

  1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

  1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետությունում հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատության (այսուհետ` ուսումնական հաստատություն), անկախ կազմակերպաիրավական ձևից և ենթակայությունից, հերթական ատեստավորման ենթակա ուսուցչի վերապատրաստման հետ կապված իրավահարաբերությունները:
  2. Ուսուցչի վերապատրաստման գործընթացի անմիջական պատասխանատուն Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատված` ատեստավորման ենթակա ուսուցչին վերապատրաստող երաշխավորված կազմակերպությունների ցանկի ձևավորման կարգով սահմանված չափանիշներին համապատասխան վերապատրաստող՝ երաշխավորված կազմակերպությունների ցանկում ընդգրկված կազմակերպությունն է (այսուհետ՝ վերապատրաստող կազմակերպություն):
  3. Ուսուցչի վերապատրաստումը վերապատրաստող կազմակերպություններում ուսուցչի կողմից կրթության պետական կառավարման լիազորված մարմնի (այսուհետ` նախարարություն) սահմանած` ուսուցչի վերապատրաստման չափորոշիչներին և ծրագրերին համապատասխան մասնագիտական գիտելիքների, կարողությունների և հմտությունների կատարելագործման գործընթաց է:
  4. Ուսումնական հաստատության ուսուցչի վերապատրաստման գործընթացի նախապատրաստման պատասխանատուն հաստատության տնօրենն է (այսուհետ` տնօրեն):
  5. Վերապատրաստման ընթացքում ուսուցիչն ազատվում է իր պաշտոնական պարտականությունների կատարումից՝ զբաղեցրած պաշտոնի, մանկավարժական աշխատանքի ստաժի և վարձատրության պահպանմամբ, եթե վերապատրաստման իրականացման ձևաչափը պահանջում է ուսուցչի ֆիզիկական կամ հեռավար ներկայություն ուսուցչի պաշտոնական պարտականությունների կատարման ընթացքում:

 

  1. ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

 

  1. Ուսումնական հաստատության՝ հերթական ատեստավորման ենթակա ուսուցչի վերապատրաստումը պարտադիր է և անցկացվում է տնօրենի կողմից հաստատված՝ ուսուցչի հերթական ատեստավորման ժամանակացույցով նախատեսված ժամկետին համապատասխան:
  2. Հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստման դասընթացների ժամկետները սահմանում է նախարարությունը:
  3. Տնօրենը կրթության կառավարման տեղեկատվական համակարգում՝ տվյալ տարվա ատեստավորման ենթակա ուսուցիչների անձնական գործերում, կատարում է համապատասխան նշում։

9․ Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում լրացված տվյալների հիման վրա նախարարությունը ձևավորում է հանրակրթական ուսումնական հաստատությունների՝ ատեստավորման ենթակա ուսուցիչների ցուցակները:

  1. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվում է տվյալ ուսումնական տարում վերապատրաստումների ժամանակացույցը և վերապատրաստող կազմակերպությունների ցանկը` ըստ նրանց կողմից իրականացվող ծրագրի բաղադրիչի (ների) և ուսումնական առարկայի (ների) և հրապարակվում է կրթության կառավարման տեղեկատվական համակարգում, նախարարությնա պաշտոնական կայքում, զանգվածային լրատվության միջոցներով:
  2. Ուսուցիչների վերապատրաստման մոդուլները մշակվում են վերապատրաստող կազմակերպության կողմից` նախարարության սահմանած չափորոշիչների և ծրագրերի հիման վրա և վերապատրաստումն սկսվելուց ոչ ուշ, քան 15 օր առաջ ներկայացնում են նախարարություն՝ հաստատման:
  3. Վերապատրաստման դասընթացներն սկսվում են վերապատրաստող կազմակերպությունների ցանկի հրապարակումից առավելագույնը մեկ ամիս հետո:
  4. Ուսուցիչը վերապատրաստող կազմակերպությունների հրապարակված ցանկից ընտրում է վերապատրաստող կազմակերպություն (ներ)` ըստ նախարարության սահմանած ծրագրի բաղադրիչների և ուսումնական առարկաների կազմակերպվող վեապատրաստումներին մասնակցելու համար:
  5. Ուսումնական հաստատությունների կողմից վերապատրաստող կազմակերպությունը ընտրելու արդյունքում կազմակերպությունը կոմպլեկտավորում է վերապատրաստման խմբեր: Խմբերում ընդգրկված ուսուցիչների և նրանց ներկայացրած ուսումնական հաստատության հետ վերապատրաստող կազմակերպությունը կնքում է եռակողմ պայմանագիր՝ վերապատրաստող կազմակերպության կողմից ատեստավորման ենթակա ուսուցչի փաստաթղթերի` «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի պահանջներին համապատասխանությունն ստուգելուց հետո: Վերապատրաստման համար վերապատրաստող կազմակերպությանը վճարում է ուսումնական հաստատությունը՝ այդ նպատակով հատկացված միջոցներից:

14.Տնօրենը վերապատրաստումն սկսվելուց առնվազն 10 օր առաջ ուսուցչին տեղեկացնում է վերապատրաստող կազմակերպության, վերապատրաստման ժամկետի, վերապատրաստման ձևի և վայրի (հեռավարի դեպքում՝ հարթակի) մասին:

15․Վերապատրասման ավարտից հետո վերապատրաստող կազմակերպությունը վերապատրաստմանը մասնակցած ուսուցչին տալիս է վկայական, որտեղ նշվում է դասընթացի կամ դասընթացի բաղադրիչին մասնակցելու (ներկայության) և հավաքած կրեդիտների մասին։

16.Ուսումնական հաստատության տնօրենը վերապատրաստող կազմակերպության տեղեկանքի լուսապատճենը ներբեռնում է կրթության կառավարման տեղեկատվական համակարգում՝ ուսուցչի բնութագրի բաժնում:

17.Վերապատրաստող կազմակերպությունը յուրաքանչյուր վերապատրաստման ավարտից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում իր պաշտոնական կայքում, կամ Հայկական կրթական միջավայրի պաշարների շտեմարանում (https://lib.armedu.am/) տեղադրում է մասնակիցների ավարտական հետազոտական աշխատանքները: Կազմակերպությունը հաստատում է տեղադրված աշխատանքներում ակադեմիական ազնվությունը և գրագողության բացակայությունը, կեղծ տեղեկատվության համար կրում է պատասխանատվություն:

18.Վերապատրաստող կազմակերպությունը յուրաքանչյուր վերապատրաստման ավարտից հետո 7 աշխատանքային օրվա ընթացքում նախարարություն է ներկայացնում վերապատրաստման դասընթացի վերաբերյալ հաշվետվություն:

19․ Վերապատրաստման դասընթացի առնվազն երկու երրորդին մասնակցած, վերապատրաստման չափորոշչով և ծրագրով սահմանված շեմի չափով կրեդիտներ հավաքած ուսուցչին դասընթացի ավարտից հետո, 10 աշխատանքային օրվա ընթացքում, տրվում է վկայական՝ 5 տարի ժամկետով, որի ձևը հաստատում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարը:

20. Ատեստավորման ենթակա ուսուցիչներին տրված վերապատրաստման վկայականները վավերական են հինգ տարի ժամկետով` ինչպես նույն դպրոցում, այնպես էլ՝ աշխատանքի վայրը փոխելու դեպքում` այլ դպրոցում:

 

 

  • Discussed

    29.09.2020 - 15.10.2020

  • Type

    Decision

  • Area

    Education and science

  • Ministry

    Ministry of Education, Science, Culture and Sport

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 6922

Print

Suggestions

Ինգա Վարդանյան

02.10.2020

Բավականին հիմնավորված փաստաթուղթ է, ինչի համար շնորհակալություն եմ հայտնում կազմողներին: Մեկ հարց՝ եթե տնօրենը պիտի նախատեսի հաջորդ ֆինանսական տարվա համար որոշակի գումար իր դպրոցի վերապատրաստվող ուսուցիչների վերապատրաստումների համար, ապա պետք է իմանա գոնե մոտավորապես որքան գումարի մասին է խոսք գնում: Առաջարկում եմ կարգի մեջ որպես գնային սահմանափակում մատնանշել գնային առաջարկների շրջանակները և վերապատրաստող կազմակերպությունների և տնօրենների կանխատեսումների համար:

See more