Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 27-Ի N 756 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

_______ 2020 թվականի N ________ Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 27-Ի N 756 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

   Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ, «Ֆինանսական համահարթեցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածները, «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 31-րդ հոդվածի 2-րդ կետի 3-րդ ենթակետի «ե» պարբերությունը, «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի նոյեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության բնակավայրերն ըստ բարձունքային նիշերի դասակարգելու մասին» N 756 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

   1) որոշման 2-4-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

   «2. Լեռնային բնակավայրերի շարքը դասել այն բնակավայրերը, որոնք գտնվում են ծովի մակերևույթից 1500 մետրից մինչև 2000 մետր բարձրության վրա:

  1. Բարձրլեռնային բնակավայրերի շարքը դասել այն բնակավայրերը, որոնք գտնվում են ծովի մակերևույթից 2000 մետր և ավելի բարձրության վրա:
  2. Հաստատել՝

   1) ծովի մակերևույթից 1500-1700 մետր բարձրության վրա գտնվող Հայաստանի Հանրապետության լեռնային բնակավայրերի ցանկը՝ համաձայն N 1 հավելվածի.

   2)  ծովի մակերևույթից 1700-2000 մետր բարձրության վրա գտնվող Հայաստանի Հանրապետության բարձրլեռնային բնակավայրերի ցանկը՝ համաձայն N 2 հավելվածի.

   3) ծովի մակերևույթից 2000 և ավելի մետր բարձրության վրա գտնվող Հայաստանի Հանրապետության բարձրլեռնային բնակավայրերի ցանկը՝ համաձայն N 3 հավելվածի.

   4) բյուջետային գործընթացում «Ֆինանսական համահարթեցման մասին» ՀՀ օրենքի կիրարկման ապահովման նպատակով ֆինանսական համահարթեցման դոտացիաների գումարների հաշվարկներում օգտագործվող համայնքների բարձրադիրության նիշերի տվյալները՝ համաձայն N 4 հավելվածի:»:

  1. 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

   ՎԱՐՉԱՊԵՏ՝                                                                             Ն. ՓԱՇԻՆՅԱՆ


  • Discussed

    15.04.2020 - 30.04.2020

  • Type

    Decision

  • Area

    Cadastre

  • Ministry

    Committee of Cadastre

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1682

Print

Related documents / links